Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օսկարի ներկայացված կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ: Paperman

Օսկարի ներկայացված կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ: Paperman


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արարատ Մաիլյանը

Apple-ը ներկայացրեց 128 գիգաբայթ հիշողություն ունեցող iPad պլանշետը

Apple-ը ներկայացրեց 128 գիգաբայթ հիշողություն ունեցող iPad պլանշետը



«Apple» ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց 128 գիգաբայթ հիշողությամբ «iPad» պլանշետը: Այն արտաքնապես և ֆունկցիոնալ առումով ոչնչով չի տարբերվում մի քանի ամիս առաջ ներկայացված 4-րդ սերնդի iPad-ից: Միակ փոփոխությունն այն է, որ պլանշետն ունի 128 գիգաբայթ հիշողություն: Պլանշետի վրա տեղադրված է օրեր առաջ թողարկված iOS 6.1 համակարգը, որը հնարավոր է տեղադրել նաև պլանշետի նախորդ մոդելների վրա: 128 գոբայաթ հիշողություն ունեցող iPad պլանշետի WiFi-ով մոդելը կարժենա 799 դոլար, իսկ WiFi-ով եւ բջջային մոդուլով տարբերակը` 929 դոլար: 


Ինֆորմացիայի կրիչների էվոլյուցիան: Օգտվու՞մ եք արդյոք ամպային ծառայություններից

Ինֆորմացիայի կրիչների էվոլյուցիան: Օգտվու՞մ եք արդյոք ամպային ծառայություններից



Օգտվում եք արդյոք ամպային ծառայություններից 
և հիմնականում ո՞ր ծառայությունն եք օգտագործում



Աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց ցանկը

Աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց ցանկը



Bloomberg ընկերությունը թողարկել է մի հետաքրքիր ու գեղեցիկ ինտերֆեյսով կայք, որի միջոցով հնարավոր է տեսնել աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց ցանկը: Հնարավորություն կա նաև սեղմել այդ մարդկանց նկարների վրա և տեսնել մանրամասն տվյալներ նրանց գործունեության և կենսագրության մասին: Կայքում հնարավորություն կա ֆիլտրել ցուցակը ըստ միլիարդատերերի գործունեության բնագավառների, ազգության, սեռի, տարիքի և այլ չափանիշների: Կարող եք նաև փոխել ժամանակահատվածը և տեսնել ցուցակը տվյալ օրվա դրությամբ: Մի խոսքով այցելեք ու ինքներդ տեսեք:

Symbian-ը պաշտոնապես վախճանվեց:  Nokia 808 PureView-ն վերջին Symbian հեռախոսն էր

Symbian-ը պաշտոնապես վախճանվեց: Nokia 808 PureView-ն վերջին Symbian հեռախոսն էր




Nokia ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ այլևս չի թողարկելու Symbian օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններ: Վերջին տարիներին Nokia-ն սկսեց թողարկել Windows Phone համակարգով աշխատող սամրթֆոններ և 2012 թվականի կեսերին թողարկված  Nokia 808 PureView սմարթֆոնը Symbian համակարգով աշխատող վերջին հեռախոսն էր: Առայժմ պարզ չի, թե ինչքան ժամանակ կտևի արդեն թողարկված Symbian մոդելների սպասարկումը, սակայն կարելի է ենթադրել, որ այդ սմարթֆոնների համար ծրագրային թարմացումներ (прошивка) այլևս չեն լինի: Nokia ընկերության այս որոշումը բացատրվում է այն փաստով, որ 2012 թվականի վերջում Symbian սմարթֆոնների վաճառքը 19.5 միլիոնից կրճատվել է մինչև 4.4 միլիոն, իսկ շուկայական մասնաբաժինը՝ 16.9%-ից 2.6%: Եթե հաշվի առնենք, որ Nokia-ն հանդիսանում էր Symbian հեռախոսներ արտադրող միակ առաջատար ընկերությունը, ապա կարելի է վստահաբար ասել, որ Symbian համակարգը պաշտոնապես վախճանվեց: Փաստորեն Symbian-ը չդիմացավ Android, iOS և Windows Phone դաժան պայքարում:
Ինչ անել, երբ լրանում է Windows 8-ի փորձնական 90 օրը

Ինչ անել, երբ լրանում է Windows 8-ի փորձնական 90 օրը



Բլոգի գրառումներից մեկում տեղադրել էի Windows 8-ի փորձնական տարբերակը, որը հնարավոր է անվճար բեռնել, տեղադրել ու օգտագործել 90 օր ժամկետով: Սակայն այդ ժամանակահատվածը լրանալուց հետո փորձնական շրջանը սպառվում է և համակարգիչը 1 ժամ աշխատելուց հետո ավտոմատ անջատվում է՝ առանց որևէ զգուշացնող հաղորդագրության: Այն նորից միացնելու դեպքում կրկին մեկ ժամ հետո անջատվում է և այսպես շարունակ: Պարզվում է, Windows-ում գոյություն ունի մի հրաման, որի միջոցով հնարավոր է երկարացնել փորձնական ժամանակը:

1.Ստեղնաշարի վրա սեղմեք Windows-ի նշանը և մետրո ինտերֆեյսի վրա գրեք cmd:


2.Աջ քլիք արեք Command Prompt ծրագրի վրա և սեղմեք Run as administrator կոճակը:


3.Բացված պատուհանում գրեք slmgr /rearm ու սեղմեք Enter:


4.Ռեստարտ արեք համակարգիչը ու կտեսնեք, որ փորձնական ժամանակը ավելացավ ևս 90 օրով: Այնուհետև այդ 90 օրը լրանալուց հետո նորից կարող եք երկարացնել ևս 90 օրով: Քանի որ թույլատրվում է առավելագույնը 3 անգամ երկարացնել, ապա կարող եք օգտագործել փորձնական Windows 8-ը ևս մի քանի ամիս :)
Օրվա կադրը

Օրվա կադրը

Ուղարկեց Նորայր Մելքոնյանը
Փորձեք դուրս գալ այս սենյակից

Փորձեք դուրս գալ այս սենյակից



Այս ծրագիրը Ձեր հարազատներին տեղեկացնում է հեռախոսի մարտկոցը նստելու մասին

Այս ծրագիրը Ձեր հարազատներին տեղեկացնում է հեռախոսի մարտկոցը նստելու մասին



Երբեմն պատահում են դեպքեր, երբ երկար ժամանակով Ձեր հարազատներից հեռու եք լինում և անհասանելի, քանի որ հեռախոսի մարտկոցը նստած է լինում: Այդպիսի իրավիճակներից դուրս գալու համար Անդրոիդ բջջային հեռախոսների համար գոյություն ունի Last Message ծրագիրը: Այն ավտոմատ ռեժիմում ուղարկում է Ձեր ընտրած համարներին հաղորդագրություն այն մասին, որ հեռախոսի մարտկոցը նստած է և հեռախոսը շուտով կանջատվի: Ծրագրում կա տեղեկացումներ ուղարկելու 4 մեթոդ՝ SMS, Email, Twitter և Facebook: Վերջին 2 մեթոդների դեպքում հնարավորություն կա նաև ավտոմատ ստատուսի կամ թվիթի հրապարակում:


Ծրագրի կարգավորումներըը չափազանց պարզ են. անհրաժեշտ է գրել ուղարկվող հաղորդագրությունը, նշել մարտկոցի լիցքի չափը, որից ներքև իջնելու դեպքում հաղորդագրությունն ավտոմատ ուղարկվելու է: Վերջում մնում է կցել անհրաժեշտ ծառայությունները: Ծրագրում կա նաև ֆունկցիա, որը թույլ է տալիս նշել, թե որ ժամերին ու օրերին այն աշխատի:


Ինչպես են Չինաստանում մետրո նստում

Ինչպես են Չինաստանում մետրո նստում

Surface Pro պլանշետները վաճառքի կհանվեն փետրվարի 9-ին

Surface Pro պլանշետները վաճառքի կհանվեն փետրվարի 9-ին


Windows 8 Pro օպերացիոն համակարգով աշխատող Microsoft Surface Pro պլանշետները վաճառքի կհանվեն ս.թ. փետրվարի 9-ից: 64 GB հիշողություն ունեցողները կարժենան $899, իսկ 128 GB հիշողություն ունեցողները՝ $999: Surface Pro-ն ունի 10.6 դյույմանոց էկրան, սակայն Pro տարվերակի դեպքում էկրանի հարաբերությունը 1920x1080 է, իսկ RT տարբերակինը՝ 1366x768: Հիշեցնեմ, որ Surface RT-ում հնարավորություն չկա տեղադրել ու աշխատացնել սովորական ծրագրերը (այնտեղ միայն մետրո ծրագրեր են), իսկ Pro տարբերակում հնարավոր է տեղադրել ու աշխատացնել այն ծրագրերը, որոնք տեղադրվում են նաև անհատական համակարգիչների վրա:



Pro-ն ու RT-ն տարբերվում են նաև մի շարք տեխնիկական բնութագրերով: Surface Pro-ն զինված է Intel Core i5 պրոցեսորով և Intel HD Graphics 4000 վիդեո քարտով: Օպերատիվ հիշողությունը (RAM) կազմում է 4GB:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արամ Մինասյանը

Nintendo-ի բոլոր խաղերն օնլայն

Nintendo-ի բոլոր խաղերն օնլայն



Եթե ցանկանում եք վերադառնալ 20 տարի առաջ և խաղալ այն ժամանակների հիթ դարձած  խաղերը մի քանի պարզ գործողությամբ, ապա այս գրառումը հենց ձեզ համար է: Երևի գաղտնիք չի, որ անհատական համակարգիչներով հնարավոր է խաղալ Nintendo, Super Nintendo, Dendy և այլ խաղային սարքերի խաղերը: Սակայն մնացած դեպքերում անհրաժեշտ է համակարգչի վրա տեղադրել հատուկ ծրագրեր (Էմուլյատորներ) կամ պլագիններ (օր. Java Plugin): Պարզվում է, գոյություն ունի մի հիասքանչ կայք, որտեղ հնարավոր է խաղալ Nintendo-ի համար նախատեսված հազարավոր խաղեր՝ առանց որևէ լրացուցիչ ծրագիր կամ հավելված տեղադրելու:


 

Խաղալու համար անհրաժեշտ է ընդամենը ֆլեշ ֆայլեր բացելու հնարավորություն ունեցող ցանկացած ինտերնետ դիտարկչով բացել ներքևում նշված կայքերը:

Առավելություններ

1.Հնարավորություն կա խաղալ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ընկերների հետ:

2.Հնարավոր է խաղալ ամբողջ էկրանով:

3.Հնարավորություն կա խաղալ ինչպես ստեղնաշարով, այնպես էլ Joystick-ով: Joystick-ով խաղալու համար միացրեք այն համակարգչին: Այնուհետև ներբեռնեք այս ֆայլը և աշխատացրեք այն: Խաղի կարգավորումներում ընտրեք Setup Gamepad: 

4.Հնարավորություն կա պահպանել ընթացիկ խաղը և հետագայում բեռնավորել (Save/Load):

Կինոբացահայտում - Բրիգադա

Կինոբացահայտում - Բրիգադա

Դեմոտիվատորներ պատրաստող հեղինակային ծրագիր: Demotivator Creator

Դեմոտիվատորներ պատրաստող հեղինակային ծրագիր: Demotivator Creator



Ինտերնետում այժմ շատ հաճախ կարելի է հանդիպել տարբեր մարդկանց կողմից պատրաստված հումորային և այլ թեմաներով դեմոտիվատորներ: Եթե ցանկանում եք մի քանի վայրկյանում պատրաստել Ձեր հեղինակային դեմոտիվատորը, ապա կարող եք օգտագործել իմ կողմից պատրաստված այս ծրագիրը: Այն իրենից ներկայացնում է դեմոտիվատորի պատրաստի շաբլոն, որտեղ անհրաժեշտ է  ընդամենը տեղադրել լուսանկարը, գրել վերնագիրը և բացատրությունը: Պատրաստելուց հետո սեղմեք Ctrl+S և պահպանեք այն որպես լուսանկար: Եթե ծրագիրը չի բացվում Ձեր համակարգչի վրա, ապա տեղադրեք .Net Framework 4.0:

Ռեինկառնացիա խմբի հին ու նոր երգերը

Ռեինկառնացիա խմբի հին ու նոր երգերը


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Մարիամ Մանուկյանը
Ջնջված ֆայլերը վերականգնող անվճար ծրագրեր

Ջնջված ֆայլերը վերականգնող անվճար ծրագրեր



Ներկայացնում եմ ջնջված ֆայլերը վերականգնող մի քանի անվճար ծրագրեր, որոնց միջոցով կարող եք վերականգնել համակարգչի կոշտ սկավառակից, USB կրիչներից և հիշողության չիպերից  ջնջված տվյալները: Ծրագրերը ունեն տարբեր ինտերֆեյսներ և ֆունկցիոնալություն, սակայն հիմնականում բոլորի մոտ անհրաժեշտ է կատարել նույն քայլերը (սկանավորել, գտնել, վերականգնել):

1. Recuva
Ֆեյսբուքի նոր ֆունկցիան: Graph Search

Ֆեյսբուքի նոր ֆունկցիան: Graph Search



Ֆեյսբուք սոցիալական ցանցը ներկայացրեց որոնման նոր ֆունկցիան, որը կոչվում է Graph Search: Մարկ Ցուկերբերգի խոսքերով, որոնման այս նոր մեխանիզմը չի ներառում ողջ ինտերնետը, այլ կատարում է որոնում միայն Ֆեյսբուքում: Որոնման նախնական տարբերակը ներառում է 4 հիմնական էլեմենտներ՝ մարդիկ, լուսանկարներ, տեղամասեր և հետաքրքրություններ: Ի տարբերություն որոնման հին մեխանիզմի, այս նոր համակարգը թույլ է տալիս Ֆեյսբուքին մի քանի անգլերեն բառերից կազմված հարցեր տալ: Օրինակ կարող եք որոնել հետևյալ արտահայտությունները՝

Իմ ընկերների լուսանկարները մինչ 2000թ.
Իմ ընկերների հավանած ֆիլմերը
Իմ քաղաքում ապրող մարդիկ
Իմ ընկերները, ով սիրում է ռոք երաժշտություն
Իմ ընկերների այցելած ռեստորանները
Իմ հավանած լուսանկարները
Իմ ընտանիքի լուսանկարները



Ինչպես տեսնում եք, Graph Search-ի միջոցով կարելի է մի հարցումով տեսնել շատ հետաքրքիր ու օգտակար տվյալներ: Արդյունքների ցուցադրման և դասավորման ժամանակ հաշվի են առնվում նաև մի շարք բաղադրիչներ (օրինակ Ձեր և ընկերոջ միջև շփման ակտիվությունը և այլն): Բոլոր մնացած այլ հարցումների դեպքում, որոնք չեն վերաբերվում Ֆեյսբուքին (օրինակ եղանակը Հայաստանում), կցուցադրվեն Bing որոնողական համակարգի արդյունքները: 

Որոնողական նոր համակարգը առայժմ աշխատում է Բետա տարբերակում և հասանելի է քիչ թվով մարդկանց համար: Եթե ցանկանում եք բաժանորդագրվել Բետա տարբերակին, ապա այցելեք այստեղ և ներքևում սեղմեք Join Waiting List:
Ինչպես Ֆեյսբուքի հոսքը դարձնել Excel-ի փաստաթուղթ և օգտվել աշխատանքի վայրում

Ինչպես Ֆեյսբուքի հոսքը դարձնել Excel-ի փաստաթուղթ և օգտվել աշխատանքի վայրում



Եթե հաճախակի եք ստուգում Ֆեյսբուքի հոսքը և չեք ցանկանում, որպեսզի աշխատանքի վայրում համակարգչի էկրանին երևա Ֆեյսբուքի էջը, ապա կարող եք օգտագործել այս հնարամիտ մեթոդը: Մեթոդի միջոցով Ֆեյսբուքի հոսքը հնարավոր է վերափոխել և դարձնել սովորական Excel-ի փաստաթուղթ:


Ընկերների անունները, ստատուսները, լայքերն ու մեկնաբանությունները գրվում են սյունակների մեջ: Մկնիկը որոշակի հատվածների վրա տեղաշարժելու դեպքում հնարավոր է դիտել նաև լուսանկարներն ու լրացուցիչ այլ տվյալներ: Կայքում նախատեսված է նաև հատուկ կոճակ (Space), որը սեղմելուց հետո ինֆորմացիան վերափոխվում է թվերի:
Ինչպես հեշտությամբ ջնջել երկրորդային օպերացիոն համակարգերը

Ինչպես հեշտությամբ ջնջել երկրորդային օպերացիոն համակարգերը



Երբեմն անհրաժեշտություն է առաջանում նույն համակարգչի վրա տեղադրել միանգամից մի քանի օպերացիոն համակարգեր (օրինակ C դիսկի վրա տեղադրված է Windows 8, իսկ D դիսկի վրա՝ Windows 7): Հետագայում այդ համակարգերից որևէ մեկը ջնջելու ընթացքում առաջանում են որոշակի խնդիրներ, քանի որ անհրաժեշտություն է առաջանում   ձեռքով ջնջել պահանջվող ֆայլերը և կատարել որոշակի փոփոխություններ համակարգային ֆայլերում: Այս գործընթացը հեշտացնելու համար ստեղծվել է NanWick ծրագիրը, որի միջոցով հեշտությամբ կարող եք ջնջել Ձեր համակարգչում տեղադրված երկրորդային օպերացիոն համակարգերը: Ծրագիրը ունի միայն մի թերություն. ծրագրի այդ տարբերակով հնարավոր է ջնջել միայն Windows Vista,7,8 երկրորդային օպերացիոն համակարգերը: Տեղեկացնեմ նաև, որ ծրագիրը ջնջում է միայն տվյալ սկավառակի վրա գտնվող օպերացիոն համակարգը, իսկ մնացած թղթապանակներն ու ֆայլերը չեն ջնջվում:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Ավետիս Հարությունյանը

Skype-ում հաղորդագրություններն արագ խմբագրելու պարզ հնարք

Skype-ում հաղորդագրություններն արագ խմբագրելու պարզ հնարք



Ինչպես գիտեք, Skype-ում հնարավոր է խմբագրել ուղարկված հաղորդագրությունները: Դրա համար անհրաժեշտ է աջ քլիք անել հաղորդագրության վրա և սեղմել Edit Message: Սակայն պարզվում է հաղորդագրությունները խմբագրելու համար կա ավելի հեշտ եղանակ:

Երբ Սկայպում հաղորդագրություն եք ուղարկում և հետո սեղմում եք ստեղնաշարի վրա գտնվող վերևի սլաքը, ապա կարող եք խմբագրել ուղարկված վերջին հաղորդագրությունը:
Ինչպես բացել Windows 8-ի App-երը փոքր էկրան ունեցող համակարգիչների վրա:

Ինչպես բացել Windows 8-ի App-երը փոքր էկրան ունեցող համակարգիչների վրա:



Windows 8 օպերացիոն համակարգի մետրո ծրագրերի  աշխատանքի համար նվազագույնը պահանջվում է 1024x768 թողունակություն: Սակայն նեթբուքների կամ փոքր չափսերով այլ համակարգիչների վրա հիմնականում չի թույլատրվում դնել 1024x768 կամ ավելի բարձր թողունակություն, որի պատճառով այդ ծրագրերը չեն բացվում:


Եթե օգտագործում եք Windows 8 և մետրո ծրագրեր բացելու ժամանակ տեսնում եք The screen resolution is too low for this app to run հաղորդագրությունը, ապա կատարեք հետևյալ քայլերը:

1.Մետրո ինտերֆեյսի վրա հավաքեք Regedit
2.Բացեք այդ ծրագիրը
3.Ստեղնաշարի վրա սեղմեք Ctrl+F և որոնեք հետևյալ արտահայտությունը՝


Display1_DownScalingSupported

4.Երկու անգամ սեղմեք գտնված դաշտի վրա: Փոխեք 0 թիվը և գրեք 1: Սեղմեք Ok:


5.Սեղմեք F3 և գտնված հաջորդ դաշտի համար կատարեք 4-ից 5-րդ քայլերը: Կրկնեք այնքան, մինչև որոնումը այլևս տվյալներ չգտնի:
6.Ռեստարտ արեք համակարգիչ:
7.Էկրանի վրա աջ քլիք արեք և մտեք Screen Resolution:



8.Ընտրեք 1024x768 կամ ավելի բարձր թողունակություն և բացեք մետրո ծրագրերը:
Հաջողություն Messenger, բարի գալուստ Skype

Հաջողություն Messenger, բարի գալուստ Skype



Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ մոտ ապագայում (մարտի 15-ին) դադարեցնելու է կարճ հաղորդագրություններ ուղարկելու համար նախատեսված Windows Live Messenger ծառայությունը, որը տվյալ պահի դրությամբ օգտագործում են ավելի քան 100 միլիոն օգտատերեր: Microsoft-ը այս կերպ հրաժարվում է տարիներ շարունակ առաջատար ծրագրերի շարքում գտնվող Live Messenger-ից և փորձում է բոլոր ուժերը ներդնել Skype-ի մեջ: Մարտի 15-ից Messenger-ը հասանելի կլինի միայն Չինաստանի համար՝ այդ երկրում Skype-ի հետ կապված խնդիրների պատճառով: Հիշեցնեմ, որ Microsoft-ը գնեց Skype ծրագիրը 2011 թվականին և վերջերս Սկայպի նոր տարբերակում թույլատրեց օգտատերերին կատարել մուտք Live ID-ով՝ այդ կերպ միավորելով այս երկու ծրագրերը:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Հսկայական պլանշետ Lenovo-ի կողմից

Հսկայական պլանշետ Lenovo-ի կողմից



Չինական Lenovo ընկերությունը էլեկտրոնիկայի CES 2013 միջազգային ցուցահանդեսում ներկայացրեց 27 դյույմանոց դիսփլեյով և windows 8 օպերացիոն համակարգով աշխատող հսկայական պլանշետ-սեղան, որից կարող են միաժամանակ օգտվել մի քանի հոգի (Multi Touch): Այս պլանշետի միջոցով ավելի հարմարավետ է ընկերների հետ խաղեր խաղալ կամ դիտել լուսանկարներ: Դիտեք տեսահոլովակը, որպեսզի ավելի պատկերավոր տեսնեք պլանշետի բոլոր դրական կողմերը:

Nod32 անտիվիրուսով հնարավոր է լուսանկարել գողին և գտնել գողացված համակարգիչը

Nod32 անտիվիրուսով հնարավոր է լուսանկարել գողին և գտնել գողացված համակարգիչը



Nod32 անտիվիրուսը պարունակում է նաև մի շարք օգտակար գործիքներ, որոնք օգնում են ավելի արդյունավետ պայքարել վնասակար կայքերի ու վիրուսների դեմ: Անտիվիրուսի 6-րդ տարբերակում ավելացել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս գտնել գողացված համակարգիչները: Այդ ֆունկցիան կոչվում է Anti-Theft և ունի հետևյալ հնարավորությունները՝

1.Տեսնել գողին համակարգչի web տեսախցիկի միջոցով:
2.Տեսնել համակարգչի գտնվելու վայրը քարտեզի վրա:
3.Արգելափակել համակարգչի վրա գտնվող ֆայլերը:
4.Նկարահանել համակարգչի էկրանին կատարվող գործողությունները:

Եկեք քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես կարգավորել այդ ֆունկցիան և ինչպես ստանալ տվյալներ գողացված համակարգչի և գողի մասին:

1. Ներբեռնեք Nod32 6-րդ տարբերակը:
2. Տեղադրեք համակարգչի մեջ:
3. Տեղադրելուց հետո բացեք անտիվիրուսը
4. Սեղմեք Enable ESET Anti-Theft կոճակը:



4. Եթե դեռ գրանցված չեք, սեղմեք Create new ESET Account


4.Բացված կայքում լրացրեք պահանջվող տվյալները և գրանցվեք: Այնուհետև անտիվիրուսի մեջ գրեք Ձեր օգտատունն ու գաղտնաբառը ու սեղմեք Sign in:

5. Գրեք Համակարգչի անունը և սեղմեք Next: Մի քանի վայրկյան սպասեք, որպեսզի Ձեր համակարգիչը ավելանա 4-րդ քայլում ստեղծած պրոֆիլին:



Կարգավորումների փուլը այսքանով ավարտվում է: Հետագայում եթե համակարգիչը գողանում են, անհրաժեշտ է մտնել այստեղ և սեղմել My computer is missing կոճակը:


Այդ կոճակը սեղմելուց հետո կկատարվեն հետևյալ գործողությունները՝

-Գողացված համակարգչով ինտերնետին միանալուց 3 րոպե անց համակարգիչը ռեստարտ կլինի

-համակարգչում կստեղծվի նոր Account և ավտոմատ կմտնի այդ Account-ը, որի շնորհիվ Ձեր համակարգչում գտնվող ֆայլերը գողի համար հասանելի չեն լինի:

-անտիվիրուսը կսկսի հավաքել անհրաժեշտ տվյալները և կուղարկի Ձեր պրոֆիլի վրա (եթե համակարգչին միացված է նաև Web տեսախցիկ, ապա անտիվիրուսը աննկատ կնկարի գողին և կուղարկի լուսանկարները):


Համակարգիչը գտնելուց հետո կարող եք սեղմել I recovered my device կոճակը և նորից հասանելի դարձնել Ձեր ֆայլերը:

Հ.Գ.
Խորհուրդ եմ տալիս չալարել և ապահովության համար կատարել այս քայլերը, թե չէ հետո կարող է ուշ լինել...
Բացահայտում - Ձնեմարդ

Բացահայտում - Ձնեմարդ