Հաջողություն Live Messenger, բարի գալուստ Skype
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEixScYrkLOAIEtareXJ41mhyphenhyphenqP1abEC_8Yk9DfA_eGFoJIKPWKhz0vftmFTkt5pnwSZbRRSVnoTx_i_yR3Zhpt84CmFVP7TMQaYJMlZn-DnIm5CNcrQXGPE9XRwi9P7oksUqNHqC0391pcR/s1600/Live-Messenger-Skype.png)
Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ մոտ ապագայում (մարտի 15-ին) դադարեցնելու է կարճ հաղորդագրություններ ուղարկելու համար նախատեսված Windows Live Messenger ծառայությունը, որը տվյալ պահի դրությամբ օգտագործում են ավելի քան 100 միլիոն օգտատերեր: Microsoft-ը այս կերպ հրաժարվում է տարիներ շարունակ առաջատար ծրագրերի շարքում գտնվող Live Messenger-ից և փորձում է բոլոր ուժերը ներդնել Skype-ի մեջ: Մարտի 15-ից Messenger-ը հասանելի կլինի միայն Չինաստանի համար՝ այդ երկրում Skype-ի հետ կապված խնդիրների պատճառով: Հիշեցնեմ, որ Microsoft-ը գնեց Skype ծրագիրը 2011 թվականին և վերջերս Սկայպի նոր տարբերակում թույլատրեց օգտատերերին կատարել մուտք Live ID-ով՝ այդ կերպ միավորելով այս երկու ծրագրերը: