Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օգտակար Անդրոիդ հավելված հայ ծրագրավորողների կողմից

Օգտակար Անդրոիդ հավելված հայ ծրագրավորողների կողմից



Ծրագրավորողներ Տիգրան Ազատյանն ու Նարեկ Մամիկոնյանը թողարկել են մի հետաքրքիր ծրագիր, որին ցանկանում եմ այսօր անդրադառնալ: City Informer ծրագիրը Անդրոիդ հավելված է և աշխատում է Անդրոիդ համակարգով աշխատող գրեթե բոլոր սարքերի վրա: Ծրագիրն իրենից ներկայացնում է տեղեկատվական ուղեցույց և թույլ է տալիս կողմնորոշվել աշխարհի ցանկացած երկրում ու հեշտությամբ գտնել դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, բանկերի և այլ հաստատությունների մասին մանրամասն տվյալներ: Ուղեցույցն ունի 10 բաժին և մոտ 90 ենթաբաժին, որտեղ կարելի է գտնել տվյալ քաղաքի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները:


Հնարավորություն կա նաև «Կարգավորումներ» բաժնում ավելացնել ցանկացած քաղաք, բնակավայր, փողոց կամ շրջան և ստանալ տվյալ վայրի հաստատությունների ցանկը: Որևէ վայր չընտրելու դեպքում ծրագիրն ավտոմատ որոշում է Ձեր գտնվելու վայրը և ինքնուրույն ցուցադրում է Ձեր գտնվելու վայրին մոտ գտնվող հաստատությունների ցուցակը՝ համապատասխան ինֆորմացիայով:


Ծրագրում կան նաև այլ ֆունկցիաներ, որոնց շնորհիվ հնարավոր է կատարել զանգեր, ուղարկել SMS հաղորդագրություններ ինչպես նաև քարտեզի վրա գծել Ձեր գտնված վայրից դեպի ընտրված օբյեկտ տանող ճանապարհը: City Informer-ի առաջին տարբերակը նախատեսված էր միայն Հայաստանի համար, սակայն վերջերս թողարկված երկրորդ տարբերակը նախատեսված է նաև միջազգային շուկայի համար (անգլերեն և հայերեն ինտերֆեյսներով: Հեղինակները խոստանում են հաջորդ տարբերակներում ավելացնել նոր ֆունկցիաներ: Ծրագիրն ամբողջովին անվճար է և կարող եք ներբեռնել Google Play-ից: Կարող եք նաև գնահատել ծրագիրը Google Play-ում և տարածել հայ ծրագրավորողների աշխատանքի արդյունքը:

Ինչպես տեղադրել հայերեն ստեղնաշար iPhone/iPad սարքերի վրա

Ինչպես տեղադրել հայերեն ստեղնաշար iPhone/iPad սարքերի վրա



Երևի բոլորդ էլ գիտեք, որ Apple ընկերության կողմից արտադրվող iPhone և iPad համակարգերում բացակայում է հայերեն ստեղնաշարը: Այդ բացթողումը հնարավոր է լրացնել հավելյար ծրագրերի տեղադրմամբ: Սակայն նմանատիպ ծրագրերը թույլ չեն տալիս այլ միջավայրերում տեսնել հայերեն ստեղնաշարը: Օրինակ App Store-ում գտնվող Arm Keyboard ծրագրով հայերեն տառերով գրելու համար անհրաժեշտ է բացել այդ ծրագիրը, գրել հայերեն տառեր, այնուհետև պատճենել տեքստը, որից հետո բացել մեկ այլ ծրագիր ու տեղադրել նախորդ քայլում պատճենված տեքստը: Ինչպես տեսնում եք սա բավականին անհարմար ու ժամանակատար պրոցես է: 


Ի ուրախություն հայ օգտատերերի, վերջերս հայտնաբերել եմ հայերեն տառերով գրելու ավելի հեշտ ու արդյունավետ միջոց: Հնարքի էությունը կայանում է նրանում, որ տեղադրում ենք հայերեն տառերով ստեղնաշար iOS-ում գտնվող տասնյակ ստեղնաշարերից որևէ մեկի փոխարեն: Այս մեթոդն ունի միայն մի թերություն (եթե կարելի է դա թերություն անվանել): Այն աշխատելու է միայն Jailbreak արած սարքերի վրա: Եթե Ձեր սարքը Jailbreak արած չի, ապա այցելեք այս կայքը ու քայլ առ քայլ տեսեք, թե ինչպես կարող եք Jailbreak անել ու տեղադրել Cydia ծրագիրը (կայքում նաև կարող եք ծանոթանալ Jailbreak-ի առավելություններին և թերություններին): Jailbreak անելուց հետո կատարեք հետևյալ քայլերը:

1. Մտեք Settings, հետո General, հետո Keyboard


2. Սեղմեք Keyboards, հետո Add New Keyboard: Ընտրեք ձեզ համար որևէ անպետք լեզու՝ օրինակ Tibetan: Այս լեզվի ստեղնաշարի փոխարեն հետագայում տեղադրվելու է հայերեն ստեղնաշարը: Արդյունքում պետք է ունենաք երկու ստեղնաշար (հիմնականը և նախորդ քայլում ընտրածը):


3. Բացեք Cydia ծրագիրը: Մտեք Sources բաժինը: Սեղմեք Edit, հետո Add: Գրեք http://repo.hackyouriphone.org ու սեղնեք Add Source: 


4. Բացեք Cydia ծրագրի Search բաժինը ու փնտրեք 5 Row Customizable Keyboard: Սեղմեք այդ ծրագրի վրա և բացված էջում սեղմեք Install:


5. Եթե դեռ չունեք տեղադրված Arm Keyboard անվճար ծրագիրը, ապա մտեք App Store և տեղադրեք:


6. Մտեք Settings բաժինը և կտեսնեք 5RowKeyboard ծրագրի կարգավորումները: Arm Keyboard ծրագրով գրեք տառերը ու տող առ տող պատճենահանեք 5RowKeyboard ծրագրի կարգավորումներում: Արդյունքում պետք է ունենաք այսպիսի պատկեր՝


Վերջում այդ կարգավորումների էջում սեղմեք Update and Respring ու ռեստարտ արեք սարքը: Ռեստարտից հետո կտեսնեք, որ 2-րդ քայլում ավելացրած ստեղնաշարի փոխարեն այժմ հայտնվել է հայերեն ստեղնաշար: Ցանկացած ծրագրում կարող եք սեղմել ստեղնաշարի վրա գտնվող գլոբուսի նշանը և անմիջապես փոխել լեզուն (անգլերեն, ռուսերեն, հայերեն և այլն): Եթե այնուամենայնիվ Ձեզ մոտ չի ստացվում ու ցանկանում եք ջնջել հետևանքները, ապա Cydia ծրագրի Installed բաժնից ջնջեք 5 Row Keyboard ծրագիրը:
Nokia-ի նոր հեռախոսը լիցքավորելուց հետո հնարավոր է օգտագործել 35 օր շարունակ

Nokia-ի նոր հեռախոսը լիցքավորելուց հետո հնարավոր է օգտագործել 35 օր շարունակ


Ժամանակակից սմարթֆոնների հետ մեկտեղ Նոկիա ընկերությունը շարունակում է նաև արտադրել սովորական ու էժան հեռախոսներ: Nokia 105 մոդելի նոր հեռախոսի մարտկոցը մեկ անգամ լիցքավորելուց հետո լիցքը բավականացնում է 12.5 ժամ խոսակցության և 35 օր հանգիստ վիճակի համար: Այս հեռախոսով հնարավոր է կատարել զանգեր, գրել SMS-ներ, լսել ռադիո, խաղալ խաղեր և կատարել մի շարք այլ գործողություններ: Այն արժենալու է ընդամենը £15: Հեռախոսը վաճառքի կհանվի մոտակա ամիսներին:
Թողարկվեց Windows 7-ի համար նախատեսված Internet Explorer 10-ի վերջնական տարբերակը

Թողարկվեց Windows 7-ի համար նախատեսված Internet Explorer 10-ի վերջնական տարբերակը


Ինչպես գիտեք, ամիսներ առաջ թողարկված Windows 8 օպերացիոն համակարգն իր մեջ ներառում էր Internet Explorer դիտարկչի 10-րդ տարբերակը, որը սակայն հասանելի չէր Windows 7 և մնացած այլ օպերացիոն համակարգերի համար: Դրանից որոշակի ժամանակ անց Microsoft-ը թողարկեց Windows 7-ի համար նախատեսված Internet Explorer 10-ի փորձնական տարբերակը: Եվ ահա այսօր Microsoft-ը վերջապես թողարկեց այդ դիտարկչի վերջնական տարբերակը Windows 7-ի համար: Անկեղծ ասած, ես հիմնականում օգտվում եմ Google Chrome դիտարկչից, սակայն պետք է նշեմ, որ Internet Explorer 10-ը ֆունկցիոնությամբ և արագագործությամբ բավականին տարբերվում է իր նախորդ տարբերակներից և դեռ շարունակում է պայքարել իր հիմնական մրցակիցների դեմ:


Օրվա կադրը

Օրվա կադրը


55 գլուխկոտրուկներ Lego ընկերության կողմից: Ստուգեք Ձեր երևակայությունը

55 գլուխկոտրուկներ Lego ընկերության կողմից: Ստուգեք Ձեր երևակայությունը


Իր ստեղծման 55 ամյակի կապակցությամբ Լեգո ընկերությունը ստեղծել է 55 գլուխկոտրուկներ, որտեղ խաղալիքների մասնիկներով պատկերված են հայտնի ֆիլմեր, հեքիաթներ, երգիչներ և երգեր: Նայեք ներքևի պատկերներին և փորձեք գուշակել, թե ինչ է պատկերված: Պատասխանները կտեղադրեմ հաջորդ գրառումներից մեկում:


Windows 8-ի համար նախատեսված Skype-ում այժմ հնարավոր է ուղարկել ֆայլեր

Windows 8-ի համար նախատեսված Skype-ում այժմ հնարավոր է ուղարկել ֆայլեր



Ինչպես գիտեք, Windows 8 Pro-ում հնարավոր է տեղադրել երկու տեսակի Skype (մետրո և սովորական), իսկ պլանշետների վրա տեղադրվող Windows 8 RT-ում հնարավոր է տեղադրել միայն մետրո Skype: Ի տարբերություն սովորական Skype-ի, մետրո տարբերակում քան մի շարք սահմանափակումներ: Օրինակ մետրո Skype-ի նախորդ տարբերակում հնարավոր չէր ֆայլեր ուղարկել ու ստանալ: 


Ի ուրախություն Windows RT օպերացիոն համակարգ օգտագործողների, մետրո Skype-ի նոր տարբերակում այդ ֆունկցիան արդեն հասանելի է: Նոր տարբերակը տեղադրելու համար Windows Store-ում թարմացրեք Skype-ը կամ Windows 8-ի Internet Explorer-ով այցելեք այստեղ և ներբեռնեք:
Աշխարհի առաջին 3D գրիչը: 3Doodler

Աշխարհի առաջին 3D գրիչը: 3Doodler



Կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող Ամերիկյան հայտնի Kickstarter կայքում տեղադրվել է մի նախագիծ, որը շատ մեծ արձագանք է ստացել ֆինանսավորողների և այլ մարդկանց կողմից: Նախագիծը կոչվում է 3Doodler: Այն գրչի տեսք ունեցող սարք է, որի օգնությամբ հնարավոր է ձուլված պլաստիկատից տարբեր եռաչափ առարկաներ նկարել օդում


Ինչպես տեսնում եք, 3Doodler-ի միջոցով նկարած պլաստիկ նյութն ակնթարթորեն չորանում է օդում և արդյունքում առաջանում են եռաչափ օբյեկտներ: Նախագիծը կյանքի կոչելու համար հեղինակները նախատեսում էին հավաքել $30 հազ, սակայն մի քանի օրում 19 հազ. օգտագործողներ արդեն հանգանակել են ավելի քան $1 մլն:

Բացահայտում-Մոնա Լիզա

Բացահայտում-Մոնա Լիզա


Sony-ն ներկայացրեց Playstation 4-ը

Sony-ն ներկայացրեց Playstation 4-ը



Sony ընկերությունը վերջապես ներկայացրեց խաղասերների կողմից երկար սպասված Playstation 4-ը: Տեխնիկական առումով Playstation 4-ը իրենից ներկայացնելու է հզոր համակարգիչ, որը հագեցած է x86 AMD պրոցեսորով, 8 ԳԲ GDDR5 օպերատիվ հիշողությամբ, AMD Radeon հզոր գրաֆիկական քարտով և լոկալ կոշտ սկավառակով: Նոր խաղային կոնսելը ներառելու է նաև Wi-Fi 802.11n, Bluetooth 2.1 և USB 3.0 ինտերֆեյսներ: Playstation 4-ը կարդալու է BluRay սկավառակները 4x արագությամբ, իսկ DVD սկավառակները՝ 8x: 



Playstation 4-ը հնարավոր է նաև անջատել խաղի ընթացքում ու հետագայում միացնել ու առանց երկար սպասելու շարունակել խաղը: Կատարելագործված է ինտերնետով խաղեր ներբեռնելու ֆունկցիան: Այժմ խաղերի մեծամասնությունը հնարավոր է խաղալ՝ առանց սպասելու ներբեռնման ավարտին: Ընդլայնվել է նաև սոցիալական ցանցերի հետ կապը: Խաղացողները կարող են ցանկացած պահին ձայնագրել խաղերի դրվագները ու տեղադրել սոցիալական կայքերում: Հնարավորություն կա նաև հեռարձակել տվյալ խաղը ինտերնետում ու ընկերների օգնությամբ հաղթահարել դժվարությունները:


Playstation 4-ի DualShock անլար ջոյստիկի վրա ավելացել են փոքր սենսորային վահանակ, սոցիալական ցանցերում տվյալներ տարածող share կոճակ, ականջակալների բնիկ, և փոքր լուսարձակող վահական` խաղացողների իդենֆիկացիայի համար:


Playstation 4-ով հնարավոր կլինի խաղալ հին մոդելների խաղերը, սակայն ոչ թե սկավառակներով, այլ ամպային ծառայությունների միջոցով: Նոր խաղային կոնսոլը վաճառքի կհանվի 2013 թ. վերջնամասում և ըստ նախնական տվյալների կարժենա մոտավորապես $600:
Հետաքրքիր կայք: Գաղտնի Դռներ

Հետաքրքիր կայք: Գաղտնի Դռներ


Հավանաբար որոշ ֆանտաստիկ ֆիլմերում տեսել եք փակ դռներ, որոնք բացելուց հետո մարդիկ հայտնվում են տարբեր վայրերում: Այս կայքը թույլ է տալիս մկնիկի մեկ կոճակով բացել փակ դուռը և հայտնվել պատահականորեն ընտրված վայրում: Կայքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ոչ ոք երբեք նախօրոք չի իմանում, թե որտեղ է հայտնվելու: Այսպիսով կարող եք բացել դռները մի քանի անգամ ու զբոսնել գեղեցիկ վայրերով:

Մահապաժի դատապարտված բանտարկյալների վերջին ուտելիքները

Մահապաժի դատապարտված բանտարկյալների վերջին ուտելիքները


Լուսանկարիչ Հենրի Հարգրիվսն այցելել է մի քանի բանտեր և լուսանկարել այն ուտելիքները, որոնք ցանկացել են ուտել բանտարկյալները մահապատժից առաջ:







Ինչպես տեսնել նույն Wi-Fi ցանցին միացված բոլոր սարքերի ցուցակը

Ինչպես տեսնել նույն Wi-Fi ցանցին միացված բոլոր սարքերի ցուցակը



Եթե ցանկանում եք իմանալ, թե ովքեր են տվյալ պահին միացված այն նույն Wi-Fi ցանցին, որին միացված է նաև Ձեր համակարգիչըը, ապա կարող եք օգտագործել այս չափազանց պարզ ու օգտակար ծրագիրը: Այն ցույց է տալիս նույն Wi-Fi ցանցին միացված սարքերի IP և MAC հասցեները, սարքերի անունները, Wi-Fi ադապտերների ֆիրմաները և այլ օգտակար տվյալներ: Ծրագիրը նաև ունի ձայնային ծանուցումների ֆունկցիա, որի միջոցով կարող եք տեղեկանալ տվյալ պահին ցանցին միացող նոր սարքավորումների մասին (Options->Beep on new device): Փաստորեն, եթե տանը ունեք Wi-Fi կապ և կասկածում եք, որ հարևանները նույնպես օգտագործում են Ձեր կապը, ապա կարող եք ստուգել այս ծրագրի միջոցով

Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Արսեն Կոստանդյանը
Ինչպես պաշտպանել Google-ի հաշիվը և կասկածելի դեպքերում ստանալ SMS ծանուցումներ

Ինչպես պաշտպանել Google-ի հաշիվը և կասկածելի դեպքերում ստանալ SMS ծանուցումներ


Կարծում եմ գիտեք, որ Google ընկերությունը օգտատերերին էլեկտրոնային նամակներ է ուղարկում կասկածելի մարդկանց կողմից համակարգ մուտք գործելու դեպքում, սակայն ոչ բոլորն են ամեն վայրկյան էլ. փոստերը ստուգում, որպեսզի կասկածելի դեպքերի դեպքում արագ արձագանքեն: Նմանատիպ դեպքերի համար Google-ն առաջարկում է ավելի հարմար ու արդյունավետ տարբերակ, որի դեպքում տեկեղացնող հաղորդագրությունները ուղարկվում են ոչ թե էլ. փոստին, այլ անմիջապես բջջային հեռախոսի վրա (SMS): Այսինքն, եթե Google-ը նկատում է օտար մարդու կողմից կասկածելի մուտք դեպի Ձեր պրոֆիլ կամ ինչ-որ մեկը փոխում է Ձեր գաղտնաբառը, ապա անմիջապես Google-ը ուղարկում է տեղեկացնող SMS Ձեր հեռախոսահամարին, որից հետո կարող եք համապատասխան քայլեր ձեռնարկել ու փոխել գաղտնաբառը:



1. Մուտք գործեք Google համակարգի որևէ ծառայություն:
2. Բացեք կարգավորումների էջը (կամ սեղմեք այստեղ):
3. Ձախ կողմից ընտրեք Security:
4. Կատարեք նկարում նշված կարգավորումները:
Այսօր Youtube-ը դարձավ 8 տարեկան

Այսօր Youtube-ը դարձավ 8 տարեկան



Աշխարհահռչակ YouTube ծառայությունը ստեղծվել է 2005թ. փետրվարի 14-ին PayPal ընկերության նախկին 3 աշխատակիցների կողմից: Youtube-ում տեղադրված առաջին տեսանյութը հիմնադիրներից մեկի՝ Դ. Կարիմի 18-վայրկյանանոց սիրողական տեսագրությունն է, որն արվել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգում: Տեսանյութը YouTube-ում տեղադրվել է 2005թ. ապրիլի 23-ին։ 2006թ. նոյեմբերին Google ընկերությունը գնեց Youtube-ը և այժմ այն հանդիսանում է աշխարհի առաջատար վիդեոհոսթինգային ծառայությունը:



Չնայած հնարավոր չի ներկայացնել այդ  կայքի ճշգրիտ վիճակագրական տվյալները, սակայն փորձեմ մի քանիսը նշել՝

1.Ամսական ավելի քան 800 միլիոն ունիկալ այցելուներ:

2.Ամսական 4 միլիարդ ժամ տեսանյութերի դիտում: 

3.Կայքի այցելուների 70%-ը ԱՄՆ-ից դուրս են:

4.Տեսանյութերի 10%-ը HD որակի են:

5.2011 թ. բջջային սարքերից եկող տրաֆիկը եռապատկվել է

6.Ըստ Alexa.com կայքի տվյալների, Youtube-ը տվյալ պահին հանդիսանում է աշխարհի 3-րդ ամենաշատ այցելվող կայքը:

7.Youtube-ի մենաշատ դիտված տեսահոլովակն արդեն ունի 1 միլիարդից ավել ցուցադրումներ (Gangnam Style):
Նինձյայի սիրո պատմությունը: Կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ

Նինձյայի սիրո պատմությունը: Կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ

Opera դիտարկիչն այսուհետ օգտագործելու է բաց ծրագրային կոդով Webkit տեխնոլոգիան

Opera դիտարկիչն այսուհետ օգտագործելու է բաց ծրագրային կոդով Webkit տեխնոլոգիան





Նորվեգական Opera Software ընկերությունն իր կողմից թողարկվող դիտարկիչներում այսուհետ օգտագործելու է բաց ծրագրային կոդով Webkit և Chromium տեխնոլոգիանները: Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ սմարթֆոնների, պլանշետների և անհատական համակարգիչների համար թողարկվող Opera դիտարկիչները կօգտագործեն հենց այս տեխնոլոգիան: Opera ընկերության տեխնիկական տնօրենը հայտարարել է, որ ավելի արդյունավետ է աշխատել բաց ծրագրային կոդով այս տեխնոլոգիաների վրա, քան առանձին մշակել այլ տեխնոլոգիա: Փաստորեն Webkit-ի հիման վրա մշակված առաջին Opera դիտարկիչը կլինի iOS և Android համակարգերի համար նախատեսված Ice դիտարկիչը, որը կթողարվկի փետրվարի վերջին:



Opera դիտարկիչներն այժմ օգտագործում են Presto տեխնոլոգիան, իսկ Webkit տեխնոլոգիան, որի մշակման մեջ ներդրում ունեն Adobe, Apple և Google ընկերությունները, օգտագործում են Safari-ն ու Chrome-ը: Opera ընկերության աշխատակիցները պատրաստ են նաև բարելավել Webkit տեխնոլոգիան: Վերջում նշեմ, որ համակարգիչների համար նախատեսված Opera դիտարկիչները շուկայում բավականին հետ են Google Chrome, Safari, Firefox և Internet Explorer դիտարկիչներից, իսկ բջջային սարքերի համար նախատեսված Opera դիտարկիչները կազմում են շուկայի 10-15%-ը:
Windows 8-ի վրա հնարավոր է նաև տեղադրել  նկար-գաղտնաբառեր

Windows 8-ի վրա հնարավոր է նաև տեղադրել նկար-գաղտնաբառեր


Windows 8 օպերացիոն համակարգի վրա, բացի սովորական տեքստային գաղտնաբառերից,  հնարավոր է նաև տեղադրել նկար-գաղտնաբառեր: Այս մեթոդը հիմնականում նախատեսբած է պլանշետների և Touch Screen էկրան ունեցող այլ սարքերի համար, սակայն մկնիկով նույնպես կարելի է կատարել այդ գործողությունները և մուտք գործել Windows 8: Ցանկալի է ընտրել այնպիսի լուսանկարներ, որոնց վրա լինեն պարզ օբյեկտներ ու գծեր, որպեսզի հետագայում ավելի հեշտ հիշեք գաղտնաբառը:

Ինչպե՞ս ակտիվացնել
1. Բացեք կարգավորումները:
2. Ձախ կողմում ընտրեք Users:
3. Սեղմեք Create a picture password:


4. Սեղմեք Choose picture և ընտրեք լուսանկարը:
5. Լուսանկարը ընտրելուց հետո սեղմեք Use this picture:


Ինչպե՞ս նկարել
Նկար գաղտնաբառերում թույլատրվում է նկարել միայն շրջանագծեր և ուղիղ գծեր: Դրանց հետ կարող եք օգտագործել նաև մկնիկի կոճակի սեղմում: Ընտրված պատկերի վրա 3 անգամ կատարեք վերևում նշված թույլատրվող գործողությունները: Օրինակ տվյալ դեպքում կարող եք շրջանագիծ նկարել առաջին խնձորի շուրջը, ուղիղ գիծ նկարել White Melrose բառի վրա և վերջում սեղմել առաջին խնձորի պոչի վրա:


Փաստորեն տվյալ օրինակում օգտվեցինք թույլատրվող երեք շարժումներից, բայց կարող եք նաև օգտագործել դրանցից միայն մեկը (օր. նկարել երեք շրջանագծեր խնձորների շուրջը կամ երեք անգամ սեղմել խնձորի պոչի վրա): Նշեմ նաև, որ կարևոր է ոչ միայն հիշել այդ գծերի դիրքերն ու ձևերը, այլ նաև շարժումների ուղղությունները (օր. ժամսլաքի ուղղությամբ կամ աջից ձախ)

Ինչպե՞ս օգտվել
Համակարգիչը միացնելու կցուցադրվի ընտրված լուսանկարը ու կպահանջի մուտքագրել գաղտնաբառը: Պետք է նկարեք կամ սեղմեք այն հատվածների վրա, որոնք կարգավորել եք նախորդ քայլում: