Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Որտե՞ղ է թաքնվել .com վերջավորությունը iOS7-ի Safari ծրագրում

Որտե՞ղ է թաքնվել .com վերջավորությունը iOS7-ի Safari ծրագրում


Apple-ի նախորդ օպերացիոն համակարգերի Safari դիտարկչում ինտերնետ կայքի հասցե հավաքելու ընթացքում ստեղնաշարի վրա հայտնվում էր «.com» վերջավորությունը ավտոմատ գրելու համար նախատեսված կոճակ: Սակայն iOS 7 համակարգում այդ կոճակն անհետացել է: iOS 7 համակարգում Safari ծրագրի ինտերնետային հասցե գրելու դաշտում այժմ հնարավոր է գրել նաև որոնվող արտահայտություններ: Երևի դա է պատճառը, որ iOS 7 համակարգի Safari ծրագրում «.com» կոճակը բացակայում է: 



Սակայն իրականում այդ կոճակը կա և այն տեսնելու համար հարկավոր է սեղմել և պահել կետի կոճակը: Այս դեպքում կբացվի լրացուցիչ վահանակ, որի վրա կտեսնեք ոչ միայն «.com» վերջավորության կոճակը, այլն նաև «.us», «.org», «.edu», «.net» վերջավորությունների համար նախատեսված կոճակները:
Նոր ֆունկցիաներ 4car.am  կայքում

Նոր ֆունկցիաներ 4car.am կայքում

4car.am

2013թ հոկտեմբերի 2-ին տեղի կունենա 4car.am կայքի պաշտոնական շնորհանդեսը: Կայքը հնարավորություն է տալիս տեսնել տեսախցիկների և արագաչափերի կողմից արձանագրված խախտումները կամ տեղեկանալ դրանց մասին SMS-ի միջոցով: Նախագիծն իրականացվել է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամի և «ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ» ընկերության համատեղ ուժերով: Այժմ կայքը մեզ է ներկայանում նորացված դիզայնով, պարզեցված ինթերֆեյսով և բազմաթիվ նոր ու հետաքրքիր ծառայություններով: Մի քանի ամսվա ընթացքում կայքի բաժանորդ է դարձել շուրջ 15.000 քաղաքացի, ուղարկվել է ավելի քան 40.000 առցանց հաղորդագրություն ճանապարհա-տրանսպորտային խախտումների վերաբերյալ, ստացվել են բազմաթիվ դրական արձագանքներ անհատ օգտատերերից և կազմակերպություններից: Գրանցվելով կայքում՝ այժմ ոչ միայն կարող եք տեղեկանալ Ձեր խախտումների մասին առցանց կամ SMS հաղորդագրության միջոցով, այլև օգտվել ավտոմեքենայի և պահեստամասերի առցանց շուկայից, փնտրել մոտակայքում գտնվող լավագույն սպասարկման կետերը ինտերակտիվ քարտեզի միջոցով, մասնակցել ֆորումի թեժ քննարկումներին, անդամակցել խմբերին՝ ըստ մեքենայի մոդելի և իմանալ վերջին նորությունները պաշտոնական ներկայացուցիչներից, օգտվել այլ օգտատերերի հետ SMS-ի մոջոցով կապ հաստատելու հնարավորությունից և այլն:

Apple-ը հանդիսանում է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը

Apple-ը հանդիսանում է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը



Աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի հերթական ցուցակում Apple ընկերությունը առաջինն է: Apple-ի հետ միասին լավագույն տասնյակի մեջ են գտնվում ևս 5 IT ընկերություններ: Նախորդ տարվա ամենաթանկ ապրանքանիշ Coca-Cola-ն այս անգամ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Համաձայն Interbrand ընկերության կողմից տրամադրված զեկույցի, Apple ապրանքանիշի գինը կազմում է 98,315 միլիարդ դոլար, որը 28%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Երկրորդ հորիզոնական զվաղեցրած Google ընկերությունը գնահատվում է 93,291 միլիոն դոլար, որը նախորդ տարվա ցուցանիշից 34% ավել է:

top brands 2013 Interbrand

Բացի Apple-ից և Google-ից, ամենաթանկ ապրանքանիշերի մեջ են հայտնվել նաև հետևյալ 4 IT ընկերությունները՝ IBM, Microsoft, Samsung և Intel: Դրանց գները գնահատվում են համապատասխանաբար 78, 60, 40 և 37 միլիարդ դոլար: Coca-Cola ապրանքանիշը վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ կորցրել է առաջատարի դիրքերը:



Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Չոբանյան Վահանը

Google-ը ստեղծել է աշխարհի բոլոր երկրների սահմանադրությունների հավաքածու պարունակող նախագիծ

Google-ը ստեղծել է աշխարհի բոլոր երկրների սահմանադրությունների հավաքածու պարունակող նախագիծ


Google-ը ստեղծել է Constitute անվանումով շատ օգտակար մի նախագիծ, որն իրենից ներկայացնում է աշխարհի բոլոր երկրների սահմանադրությունների հավաքածու: Տվյալ պահին նախագիծը ներառում է 160 երկրների սահմանադրությունները: Կայքը հնարավորություն է տալիս որոնել սահմանադրություններում հատուկ բառեր կամ արտահայտություններ, ինչպես նաև ֆիլտրել ու ցուցադրել ընտրված պահանջներին համապատասխան սահմանադրությունները (օր. բանակում ծառայել, հարկերի վճարում և այլն): Նախագիծը թույլ է տալիս նաև ներբեռնել ընտրված երկրի սահմանագիծը:
Google-ը տոնում է իր 15-ամյակը

Google-ը տոնում է իր 15-ամյակը


Google ընկերությունը այսօր նշում է իր 15-ամյակը: Հատուկ այս իրադարձության առթիվ Google-ի գլխավոր էջում տեղադրվել է զվարճալի Դուդլ-խաղ: Բացի դրանից, Google-ը որոնման արդյունքներում թաքցրել է ևս մեկ "Զատկի ձու": Google-ի որոնման դաշտում հավաքելով "Google in 1998" արտահայտությունը, կարող եք տեսնել, թե ինչ տեսք ուներ Google-ը 1998 թվականին: Google-ի պատմության կարևորագույն իրադարձություններին կարող եք ծանոթանալ այս ինտերակտիվ էջում: Տարեդարձի առթիվ Google ընկերությունը նաև ներկայացրել է մի շարք նոր ֆունկցիաներ, որոնց կանդրադառնամ հաջորդ գրառումներում:
Ֆեյսբուքում արդեն հնարավոր է խմբագրել հին գրառումները

Ֆեյսբուքում արդեն հնարավոր է խմբագրել հին գրառումները

Google+ սոցիալական ցանցը հենց սկզբից ներառում է մի օգտակար ֆունկցիա, որը թույլ է տալիս խմբագրել արդեն հրապարակված գրառումները: Վերջապես Ֆեյսբուքում նույնպես հայտնվեց այս ֆունկցիան: Արդեն կարիք չի լինի տառասխալների համար ջնջել հրապարակված ամբողջ ստատուսը և մի տառ կամ բառ փոխելուց հետո նորից գրել: 



Գրառումների խմբագրումը կատարվում է մեկնաբանությունների խմբագրման ձևով: Այստեղ նույնպես խմբագրելուց հետո հատուկ պատուհանում պահպանվում են գրառման նախորդ տարբերակները:




Գրառումները խմբագրելու ֆունկցիան աստիճանաբար հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար: Ֆեյսբուքի բջջային հավելվածներում նույնպես կավելանա այս ֆունկցիան:
The Lost Temple: Անդրիոդի համար նախատեսված խաղ հայ ծրագրավորողների կողմից

The Lost Temple: Անդրիոդի համար նախատեսված խաղ հայ ծրագրավորողների կողմից


Հնագույն լեգենդը պատմում է, որ տարիներ առաջ Հին Եգիպտոսում կառուցվել է «Հինգ աստվածներ» անունով տաճար: Այնտեղ պահվում էին հին աշխարհի ամենաթանկ գանձերը: Դարեր շարունակ շատերը փորձել են թալանել տաճարը, բայց ապարդյուն, քանի որ ոչ ոք չի կարողացել դուրս գալ այնտեղից: Եվ միայն այն մարդը, ով կկարողանա լուծել տաճարի բոլոր 6 սրահների խնդիրները, դուրս կգա այնտեղից ու կդառնա ամենախելացին մարդկանց մեջ: 



The Lost Temple խաղը նախատեսված է Android (2.0.1+) օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: Խաղի անվճար տարբերակում հասանելի են 6 աշխարհներ, իսկ արդեն վճարովի տարբերակում ավելանում են ևս 9 աշխարհներ: The Lost Temple խաղը ստեղծվել է հայկական Dix Games խաղեր արտադրող ընկերության կողմից:

Ինչպես թաքցնել ցանկացած թղթապանակ կամ հավելված iOS 7-ում

Ինչպես թաքցնել ցանկացած թղթապանակ կամ հավելված iOS 7-ում



Այս անգամ iMicca-ն ցույց կտա, թե ինչպես է հնարավոր փոքրիկ հնարքի միջոցով ժամանակավոր թաքցնել ցանկացած թղթապանակ կամ ծրագիր iOS համակարգում: Այս հնարքը անվտանք է և սարքը ռեստարտ անելուց հետո բոլոր հետևանքները վերանում են:
2 լուսանկար մեր մանկությունից

2 լուսանկար մեր մանկությունից




Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Կարապետյան Արտյոմը
Yandex-ում այժմ հնարավոր է որոնել նմանատիպ լուսանկարներ

Yandex-ում այժմ հնարավոր է որոնել նմանատիպ լուսանկարներ


Yandex ընկերությունը ներկայացրեց Yandex որոնողական համակարգի նոր ֆունկցիան, որը թույլ է որոնել նշված լուսանկարին նման այլ լուսանկարները: Այս ֆունկցիայից օգտվելու համար պետք է այցելել նկարների որոնման էջը և որոնման դաշտում սեղմել փոքրիկ նշանի վրա: Այնուհետև անհրաժեշտ է համակարգչից ընտրել որոնվող լուսանկարը կամ պարզապես այն քաշել և թողնել որոնման դաշտի վրա:  Հիշեցնեմ, որ այս ֆունկցիան վաղուց արդեն կար Google որոնողական համակարգում: 
iOS 7-ի ոչ այդքան հայտնի, բայց օգտակար ֆունկցիաները

iOS 7-ի ոչ այդքան հայտնի, բայց օգտակար ֆունկցիաները



Վերջերս թողարկված iOS համակարգում կան բոլորին հայտնի բազմաթիվ նոր ֆունկցիաներ, բայց կան նաև մի քանի ոչ այդքան հայտնի նորույթներ, որոնց այսօր կանդրադառնանք:

Տեսնել նամակների ժամերը


Այժմ կարող եք տեսնել ուղարկված և ստացած հաղորդագրությունների կոնկրետ ժամերը: Դրա համար անհրաժեշտ է մատը դնել էկրանի աջ մասում և քաշել դեպի ձախ կողմ:

Ժամանակահատվածի ավտոմատ նշում


Նամակների ծրագիրը այժմ ավտոմատ հայտնաբերում է ժամանակահատված ցույց տվող բառերը և ընդգծում: Դրանց վրա սեղմելով կարող եք օրացույցի վրա անմիջապես ստեղծել իրադարձություններ կամ հիշեցումներ:

Ուղղագրության ավտոմատ ստուգում


Ուղղագրության ավտոմատ ստուգման ֆունկցիան դարձել է ավելի խելացի և առանձին բառեր ստուգելու փոխարեն ստուգում է նաև երկու բառերից կազմված արտահայտությունները և առաջարկում այլ տարբերակներ:

Վերադառնալու թաքնված ժեստ


Այժմ iOS 7 համակարգի ցանկացած միջավայրում, որտեղ վերևի մասում կա back կոճակ, կարող եք ձեռքի թաքնված շարժումով վերադառնալ նախորդ էջ: Դրա համար անհրաժեշտ է մատը դնել էկրանի ձախ մասում և քաշել դեպի աջ կողմ:

Միայն ձայնային ռեժիմ Facetime ծրագրում



Այժմ կարող եք Facetime ծրագրով կատարել զանգեր առանց վիդեո ռեժիմի: Այսինքն այս ծրագրում կարող եք կատարել պարզապես ձայնային զանգեր: Դա անելու համար կոնտակտների էջում սեղմեք հեռախոսի նշանի վրա ու զանգեք: Խոսակցության ընթացքում կարող եք միացնել նաև վիդեո ռեժիմը:

Կոնտակտների արգելափակում



Apple-ը վերջապես ավելացրեց կոնտակտների արգելափակման ֆունկցիան, որի շնորհիվ կարող եք խուսափել անցանկալի մարդկանց հետ շփումից: Այս ֆունկցիան կարգավորվում է Settings-ում գտնվող զանգերի, նամակների և Facetime ծրագրերի համապատասխան բաժիններում:

Ավելի շատ սոցիալական ցանցեր



iOS 6-ը թույլ էր տալիս համակարգին ինտեգրել Facebook և Twitter սոցիալական ցանցերը, իսկ iOS 7-ում արդեն ավելացել են նաև Vimeo և Flickr ցանցերը:

Հավանած ծրագրերի ցուցակ App Store-ում



Այժմ կարող եք App Store-ում հավանած ծրագիրը ավելացնել հատուկ ցուցակում (Wish List) և հետագայում ներբեռնել կամ գնել դրանք:

Անջատել շարժվող ֆոնը


iOS 7-ի շարժվող ֆոնը միգուցե որոշ մարդկանց հոգնեցնում է կամ պարզապես դանդաղեցնում է համակարգի աշխատանքը որոշ մոդելների վրա: Փաստորեն հնարավորություն կա անջատել այդ ֆունկցիան: Կարգավորումներում մտեք General-Accessibility և միացրեք Reduce Motion ռեժիմը:

64 բիթանոց համակարգ
iOS 7-ը հանդիսանում է բջջային հեռախոսների համար նախատեսված առաջին 64 բիթանոց օպերացիոն համակարգը: Սա նշանակում է, որ հետագայում հնարավորություն է լինելու բջջային սարքերի վրա տեղադրել 4 Գբ-ից ավել օպերատիվ հիշողություն, որը անմիջական կապ ունի համակարգի արագության հետ:
iOS և Android համակարգերի համար նախատեսված FIFA 14-ը դարձել է անվճար

iOS և Android համակարգերի համար նախատեսված FIFA 14-ը դարձել է անվճար



Անհատական համակարգիչների և խաղային կոնսոլների համար նախատեսված FIFA 14 ֆուտբոլային սիմուլյատորի թողարկվելուց օրեր առաջ EA Sports ընկերությունը թողարկեց Fifa 14 խաղը iOS և Android համակարգերով աշխատող սարքերի համար: Ի տարբերություն նախորդ տարբերակների, այս տարբերակը հնարավոր է ներբեռնել բոլորովին անվճար: Այսինքն FIFA 14-ի բջջային տարբերակը հանդիսանում է«Ֆրիմիում» խաղ: Նմանաատիպ խաղերը տարածվում են անվճար, սակայն իրենց մեջ ներառում են վճարովի կոմպոնենտներ: EA Sports-ը հավանաբար նման որոշում է կայացրել հիմնվելով իր կողմից արտադրվող Real Racing 3, Plants vs Zombies և «Ֆրիմիում» տարբերակով տարածվող մյուս հայտնի խաղերի ունեցած հաջողության ու ֆինանսական եկամուտի վրա:



FIFA 14-ի շարժական տարբերակում ավելացել են մի շարք ֆունկցիաներ: Մասնավորապես, այժմ հնարավոր է խաղալ ոչ միայն խաղում ներդրված վիրտուալ ջոյստիկով, այլ նաև ղեկավարել ֆուտբոլիստներին էկրանի վրա հատուկ շարժումների օգնությամբ (կարող եք այս երկու ռեժիմները անջատել/միացնել կարգավորումներում): Բացի այդ, խաղում ավելացել են մի շարք նոր ռեժիմներ, որոնցից երեքը վճարովի (Manager, Tournament, and Kick Off):



Ուրախալի է, որ խաղում կա նաև մի ռեժիմ, որը անվճար է և թույլ է տալիս խաղալ օնլայն աշխարհի տարբեր երկրներում գտնվող մարդկանց հետ: Կարող եք նաև կատարել հատուկ առաջադրանքներ և հավաքել միավորներ, որոնցով կարող եք գնել նոր խաղացողներ ու տարբեր կոմպոնենտներ:



FIFA 14-ի հետաքրքիր ռեժիմներից է նաև Games of the week-ը, որը կապում է իրական ֆուտբոլային խաղերը FIFA 14 սիմուլյատրի հետ: Այս ռեժիմը թույլ է տալիս խաղալ տվյալ շաբաթվա ընթացքում տեղի ունեցող հայտնի խաղերից մեկը՝ իրական կազմերով ու տակտիկական դասավորությամբ (ներառյալ վնասվածքները և այլ հանգամանքները):

Ներբեռնել Android-ի համար | iOS-ի համար
Microsoft-ը ներկայացրեց Surface 2 և Surface 2 Pro պլանշետները

Microsoft-ը ներկայացրեց Surface 2 և Surface 2 Pro պլանշետները



Չնայած այն հանգամանքին, որ Microsoft ընկերության կողմից արտադրվող Surface պլանշետներ այդպես էլ չկարողացան մեծ պահանջարկ ձեռք բերել ու մրցել շուկայում առաջատար այլ պլանշետների հետ, Microsoft-ը թարմացրեց այս պլանշետները և ներկայացրեց երկրորդ սերնդի Surface-ները: Դրանցում հիմնականում շատ փոփոխություններ չկան: Ընդամենը փոխվել են մի քանի չնչին տեխնիկական պարամետրեր (օր. տեղադրվել է ավելի հզոր մարտկոց): Surface 2 պլանշետի վրա տեղադրված է Windows 8.1 օպերացիոն համակարգ, իսկ Surface 2 Pro-ի վրա՝ Windows 8.1 Pro: Ներքևի նկարում կարող եք տեսնել այս երկու պլանշետների միջև եղած տարբերությունը՝


Բացի այս երկու պլանշետներից, Microsoft-ը նաև ներկայացրեց երկրորդ սերնդի Touch Cover և Type Cover: Touch Cover 2-ը ներառում է ստեղների լուսավորում, ակսելերոմետր, մոտեցման սենսոր և մագնիստային ինֆերֆեյս: Այն կարժենա 119.99$: Type Cover 2-ը նույնպես ունի վերևում նշված կոմպոնենտները և կվաճառվի 4 գույներով: Type Cover 2-ը կարժենք 129.99$: 

Surface 2 և Surface 2 Pro պլանշետների վաճառքը կսկսվի հոկտեմբերի 22-ից: Surface 2-ի կարժենա $449 և $549 (32 ԳԲ և 64 ԳԲ), իսկ Surface 2 Pro-ն՝ $899, $999, $1299 և $1799 (64ԳԲ, 128 ԳԲ, 256 ԳԲ և 512 ԳԲ): 
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարեց  Մանուչարյան Գոռը
Հեռարձակեք վիդեոֆայլերը FLVStorage-ի միջոցով

Հեռարձակեք վիդեոֆայլերը FLVStorage-ի միջոցով



FLVStorage-ը վիդեոհեռարձակման ծառայություն է, որը թույլ է տալիս վերբեռնել, կոնվերտացնել, պահպանել և տարածել վիդեոֆայլեր: Վիդեո հեռարձակման համար օգտագործվում է հատուկ մեխանիզմ, որը թույլ է տալիս ցուցադրել վիդեոֆայլերը ցանկացած սարքի վրա: Պլատֆորմը ներառում է վիդեոները ձեր վեբ կայքի մեջ ներդնելու մի քանի տարբերակներ՝ պատրաստի փլեյեր, հասցե վիդեոյի վրա, API: FLV Storage-ի առավելություններն են՝

Չափազանց պարզ ու հեշտ մեկնարկ


Ձեր կայքում կամ բջջային հավելվածում վիդեոներ տեղադրելու համար բավական է ներբեռնել վիդեոները համակարգ, ստանալ փլեյերի կոդը հեռարձակման համար և հրապարակել դրանք:


Ցանկացած պլատֆորմի հետ հեշտ համատեղելիություն


Եթե դուք արդեն ունեք պատրաստի կայք, ապա կարիք չկա փնտրել կամ ստեղծել վիդեո ֆայլերը ղեկավարելու նոր համակարգ: Բավական է կայքի մեջ ներդնել FLV Storage-ի պատրաստի API-ն:



Ցանկացած վիդեո ֆորմատի օգտագործում

Կարիք չկա մտածել վիդեո ֆայլի ֆորմատի մասին: Դուք պարզապես վերբեռնում եք ցանկացած վիդեո ֆայլ (mp4, avi, 3gp, mkv, flv և այլն) և ընտրում եք հեռարձակման համար համապատասխան որակը:


Վերահեռարձակման արգելում և մոնիթորինգ


Ծառայությունը թույլ է տալիս պաշտպանել ձեր վիդեոները այլ կայքերում վերահեռարձակելուց, որը թույլ է տալիս խնայել տրաֆիկը: Ինչպես նաև դուք միշտ կարող եք տեսնել, թե որքան տրաֆիկ է օգտագործվել ու ինչքան ծավալ է զբաղեցվել: 



Վճարում միայն օգտագործվող ռեսուրսների համար

Կարիք չկա վճարել սերվերներին, եթե դուք դրանք ամբողջությամբ չեք օգտագործում: Դուք մշտապես վճարում եք այն բանի ռեսուրսների համար, որոնք տվյալ պահին օգտագործում եք: 




Ծանրաբեռնում և ֆայլերի մշտական հասանելիություն


Ծառայությունը ամեն ինչ անում է ձեր փոխարեն: Կարիք չկա հատուկ աշխատողներ պահել համակարգը սպասարկելու կամ ընդլայնելու համար: Ծառայությունը երաշխավորում է ֆայլերի մշտական հասանելիություն նույնիսկ այն դեպքում, եթե շարքից դուրս են գալիս սարքավորումները: Կարիք չկա մտածել հավելյար պատճեներ ստեղծելու ու ֆայլերի մշտական հասանելիությունը ստուգելու մասին:

Ծառայությունը մշտապես թարմացվում է
Ահա վերջին ամսվա ընթացքում ծառայությունում ավելացված նոր ֆունկցիաները՝

1.Ձեր դոմեյնը փոխելու հնարավորություն:
2.Ֆայլերը FTP պրոտոկոլի միջոցով վերբեռնելու հնարավորություն:
3.Կարող եք ընտրել այն երկրները, որտեղ ուզում եք հեռարձակել վիդեոները:
4.Upload API - կարող եք կայքի մեջ դնել HTML ֆորմա, որի միջոցով հնարավոր է դեպի համակարգ վերբեռնել վիդեոֆայլեր:
5.Ավելացվել է վիդեոֆայլի օրիգինալ ձայնի պահպանման հնարավորություն, որը թույլ է տալիս պահպանել ձայնի որակը վիդեոֆայլերի ֆորմատները փոխելու ընթացքում:
6.Հնարավոր է վիդեոների վրա տեղադրել ձեր տարբերանշանները (լոգո):
7.Փլեյերի արտաքին տեսքի ընտրություն
8.Հեռարձակման նախապատվության ընտրություն (adaptive streaming, pseudo streaming)

Ծառայության հեղինակները խոստանում են առաջիկայում ավելացնել նոր օգտակար ֆունկցիաներ: Գրանցվելուց կստանաք բոնուս, որը թույլ կտա առանց ծախսերի փորձարկել համակարգը:

Հաքերները կոտրել են iPhone 5S-ի մատնահետքերի սկաները

Հաքերները կոտրել են iPhone 5S-ի մատնահետքերի սկաները


Գերմանական հաքերային Chaos Computer Club խումբը հայտարարել է, որ վերջերս թողարկված iPhone 5S սմարթֆոնի մատնահետքերի սկաներին հնարավոր է խաբել օգտվելով դեռևս 2004 թվականին մշակված հնարքի միջոցով: Այդ հնարքում մատնահետքը լուսանկարվում է, հետո դրա միջից հեռացվում պատկերը և տպվում է լատեքսային ծածկույթի վրա: Հիշեցնեմ, որ Apple ընկերությունը խոստացել էր 15 հազար դոլար և ալկոհոլ այն մարդկանց, ովքեր կկարողանան կոտրել iPhone 5S-ի մատնահետքերի սկաները: Վերոնշյալ հաքերային խմբի անդամներից մեկը նշել է. «Հիմարություն է որպես բանալի կիրառել այն, ինչը փոփոխության ենթակա չէ եւ մնում է ամենուր»: Հաքերները նաև ինտերնետում վիդեո են տեղադրել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են նրանք շրջանցում մատնահետքի սկաների էջը լատեքստային ծածկույթի միջոցով:



iPhone 5S-ը առաջին սմարթֆոնն է, որտեղ ներդրվել է մատնահետքի սկաները, որը համատեղված է սմարֆոնի էկրանի տակ գտնվող գլխավոր ու միակ կոճակի հետ: Սկաների օգտագործումը պարտադիր չի և օգտատերերը նախկինի պես կարող են սմարֆոնները արգելափակել գաղտնաբառերով: Փաստորեն մատնահետքով սմարֆոնը արգելափակելու գաղափարը այդքան էլ անվտանգ ու արդյունավետ չի: 
Ֆեյսբուք սոցիալական ցանցը կառավարող բոլոր ստեղնաշարային հղումները

Ֆեյսբուք սոցիալական ցանցը կառավարող բոլոր ստեղնաշարային հղումները


Թողարկվեց Mozilla Firefox դիտարկչի 24-րդ տարբերակը

Թողարկվեց Mozilla Firefox դիտարկչի 24-րդ տարբերակը


Mozilla ընկերությունը թողարկեց Firefox ինտերնետ դիտարկչի 24-եր տարբերակը Windows, Mac և Linux օպերացիոն համակարգերի համար: Այս տարբերակում ավելացել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս փակել ընթացիկ պատուհանից աջ գտնվող բոլոր բացված պատուհանները: Ավելացել է նաև բացված պատուհանները այլ սարքերի վրա ուղարկելու հնարավորություն և NFC ու WebRTC ստանդարտների կիրառում: Դիտարկչի նոր տարբերակը կարող եք ներբեռնել Mozilla-ի պաշտոնական կայքից կամ դիտարկչի Help բաժնի մեջ սեղմելով About Firefox:
iOS 7 համակարգի լուրջ բացթողման շնորհիվ հնարավոր է շրջանցել գաղտնաբառի էկրանը

iOS 7 համակարգի լուրջ բացթողման շնորհիվ հնարավոր է շրջանցել գաղտնաբառի էկրանը



Օրեր առաջ թողարկված iOS 7 համակարգում արդեն հայտնաբերվել է լուրջ բացթողում, որի շնորհիվ հնարավոր է շրջանցել գաղտնաբառի էկրանը և տեսնել լուսանկարները, կոնտակտները և այլ տվյալներ: Apple ընկերությունը հայտնել է, որ այդ թերությունը կվերացնի հաջորդ թարմացման ժամանակ: Հիշեցնեմ, որ նմանատիպ բացթողում կար նաև iOS 6.1.2 համակարգում, որը շտկվեց 6.1.3 թարմացման ժամանակ:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Սերոբյան Վարդանը
Pro Evolution Soccer 2014

Pro Evolution Soccer 2014


Ինչպես ներբեռնել
Խաղը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Ներբեռնեք խաղի torrent ֆայլը:
3.Սեղմեք այդ ֆայլի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:

Ինչպես ներբեռնել
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Սեղմեք ներքևի «Ներբեռնել» կոճակը:
3.Բացեք ներբեռնված torrent ֆայլը:

iPhone 5C, iPhone 5S սմարթֆոնների և iOS 7 համակարգի մանրամասն անդրադարձ հայերենով

iPhone 5C, iPhone 5S սմարթֆոնների և iOS 7 համակարգի մանրամասն անդրադարձ հայերենով





Վերջապես թողարկվեց GTA V խաղը

Վերջապես թողարկվեց GTA V խաղը


5 տարի սպասելուց հետո վերջապես խաղասերները հնարավորություն ունեն խաղալ հանրահայտ GTA խաղի 5-րդ տարբերակը: Սեպտեմբերի 17-ից սկսվել է Play Station 3 և Xbox 360 խաղային կոնսոլների համար նախատեսված տարբերակների վաճառքը: Առայժմ հայտնի չի, թե երբ կթողարկվի PC (անհատական համակարգիչների համար նախատեսված) տարբերակը: Մասնագետների հաշվարկներով GTA V-ը հանդիսանում է բոլոր ժամանակների ամենաթանկ խաղը: Խաղի նախագծման արժեքը գնահատվում է 265 միլիոն դոլար, որը կարելի է համեմատել The Avengers և Avatar ֆիլմերի բյուժեների հետ: Հաղորդվում է նաև, որ խաղի պաշտոնական թողարկումից առաջ նախապես գնվել էր 7 միլիոն օրինակ:
Գովազդների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Google-ը պատենտավորել է մարդու հայացքին հետևող մեխանիզմ

Գովազդների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Google-ը պատենտավորել է մարդու հայացքին հետևող մեխանիզմ


Իրենց ապրանքները գովազդող ընկերությունները ծախսում են բավականին շատ փողեր գովազդներ տեղադրելու համար, սակայն ոչ բոլոր օգտատերերն են տեսնում այդ գովազդները: Այս փաստը հաշվի առնելով Google ընկերության ինժեներները մշակել են մարդու հայացքին հետևելու մեխանիզմ, որը կարող է արձանագրել օգտատերերի կողմից գովազդին նայելու փաստը: Google ընկերությունը արդեն պատենտավորել է այս մեխանիզմը և մտադիր է մոտ ապագայում կիրառել այն: Այս մեխանիզմի շնորհիվ գովազդատուն վճարում է միայն այն դեպքում, երբ օգտատերը հաստատ նայում է տվյալ գովազդը:  Ընդ որում, գովազդի այս տեսակը կարող է կիրառվել ոչ միայն օնլայն կայքերում, այլ նաև դրսում տեղադրված գովազդային վահանակների, ամսագրերի և գովազդների այլ միջոցների վրա: Այս մեխանիզմը նաև թույլ է տալիս պարզել, թե ինչքան երկար է օգտատերը նայել գովազդի վրա և էմոցիաների ինչ փոփոխություն է տեղի ունեցել գովազդը նայելու ժամանակ (որոշվելու է բիբերի մեծացման հաշվին): Այժմ նմանատիպ գովազդային վահանակներ կարելի է տեսնել միայն ֆանտաստիկ ֆիլմերում, բայց ապագայում Google-ը ցանկանում է այն վերածել իրականության: