Ինչպես Google Chrome դիտարկչում ստիպողաբար մեծացնել խաղերը, վիդեոները և նկարները

Ամսաթիվ


Youtube և մի շարք այլ հայտնի կայքեր թույլ են տալիս մեծացնել վիդեոները և տեսնել դրանք ամբողջ էկրանով: Սակայն կան բազմաթիվ կայքեր, որոնք չունեն այդպիսի հնարավորություն և ստիպված ենք լինում այնտեղ գտնվող վիդեոները կամ լուսանկարները տեսնել փոքր չափսերով: Ֆլեշ խաղերի կայքերը նույնպես հիմնականում չունեն ամբողջ էկրանով տեսնելու հնարավորություն (օրինակ Ֆեյսբուքի կամ Newgrounds.com կայքի խաղերը): Այս բացթողումը կարելի է լրացնել Google Chrome-ի համար նախատեսված FullScreen Anything հավելվածով: Այն տեղադրելուց հետո ցանկացած էջում սեղմեք դրա նշանի վրա և ընտրեք այն էլեմենտը, որը ցանկանում եք մեծացնել: Կարող եք նաև ցանկացած ժամանակ սեղմել Ctrl+Space կոճակները: Նորից հետո վերադառնալու համար պետք է ևս մեկ անգամ սեղմել նույն կոճակները: Բնականաբար հավելվածը աշխատում է նաև Youtube և նմանատիպ այլ հայտնի կայքերում: Նկատի ունեցեք, որ ֆլեշ խաղերը մեծացնելու դեպքում էկրանի կողքերում կարող են հայտնվել նաև այնպիսի օբյեկտներ, որոնք նախատեսված չեն երևալու համար: Հավելվածը ջնջելու մասին կարդացեք այստեղ:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն