Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Թողարկվեց Yevista.am կայքի հավելվածը Android և iOS համակարգերի համար


Հայաստանում ինտերնետային օգտակար ծառայությունները գնալով շատանում ու զարգանում են և սա շատ ուրախալի փաստ է: Այդ օգտակար ինտերնետ ծառայությունների թվին կարելի է դասել նաև Yevista.am կայքը, որն իրենից ներկայացնում է Երևանում գտնվող սրճարանների, ռեստորանների, խանութների, հիվանդանոցների, ժամանցի վայրերի, ծառայությունների և հասարակական այլ վայրերի ռեյտինգավորման ծառայություն: Նշեմ, որ կայքում առկա վայրերը գնահատվում են այցելուների կողմից: Յուրաքանչյուր գրանցված մասնակից կարող է կարդալ արդեն առկա կարծիքները, ինչպես նաև թողնել սեփական կարծիքները Երևանյան վայրերի մասին։ Յուրաքանչյուր գրանցված մասնակից կարող է նաև ավելացնել նոր վայրեր: Փաստորեն, Երևանյան վայրերի վերաբերյալ դրական կամ բացասական կարծիքը, լավ կամ վատ ռեյտինգը ձևավորվում է միայն գրանցված այցելուների մասնակցության արդյունքում և yevista.am կայքը որևէ կերպ չի վերահսկում այդ գործընթացը ու պատասխանատու չէ տվյալ վայրի լավ կամ վատ ռեյտինգի համար։



Կայքի օգտատերերը կարող են ունենալ կոչումներ, որոնք ձևավորվում են օգտատիրոջ ակտիվության հաշվին: Միավորների և կոչումների նպատակն է հնարավորություն տալ կայքի այցելուներին հեշտությամբ տարբերակել իրական կարծիքները գովազդից և սպամից: Օրինակ, եթե նույն վայրի վերաբերյալ կարծիք են գրել Լիդեր (առնվազն 3000 միավոր) և Հյուր (0-200 միավոր), ապա հավանականությունը, որ Լիդերը գովազդով կամ սպամով է զբաղված շատ փոքր է, ինչը դժվար է ասել Հյուրի վերաբերյալ:  Ահա, թե ինչպես են ձևավորվում միավորներն ու կոչումները՝



Android և iOS համակարգերի համար նախատեսված Yevista հավելվածով հնարավոր է տեսնել մոտակայքում գտնվող վայրերը, ավելացնել նոր վայրեր, նշել Ձեր գտնվելու վայրը (Check In), գրել կարծիքներ, տեսնել կայքում գրանցված օգտատերերի կոչումները:





Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն