Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Շնորհավոր Ամանոր Եվ Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր Եվ Սուրբ Ծնունդ

Հարգելի այցելունե՛ր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող այս նոր տարին լինի հաջողությունների ու մեծ ձեռքբերումների տարի: Թող այն լինի ոչ թե ոչխարի կամ խոյի տարի, այլ Աստծո օրհնություններով լեցուն տարի: Շնորհակալ եմ բլոգի բոլոր հավատարիմ այցելուներից, ովքեր հետևում են իմ գրառումներին: Կփորձեմ գալիք տարում ևս տեղադրել օգտակար ու հետաքրքիր գրառումներ: Կհանդիպենք 2015 թվականին:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը


Հարգելի այցելուներ, մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ վերջապես ավարտին հասցրեցի երկար սպասված «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը: Հիշեցնեմ, որ խաղի առաջին տարբերակը պատրաստել եմ հեռավոր 2003թ.: «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»-ը հեռուստատեսային ինտելեկտուալ խաղ է, որում յուրաքանչյուր մասնակից կարող է վաստակել 5000000 դրամ` պատասխանելով տարբեր բնագավառների 15 հարցերի: Խաղի ժամանակ խաղացողն իրավունք ունի օգտվելու 3 օգնության հնարավորություններից` «50:50», «զանգ ընկերոջը» և «դահլիճի օգնություն»:


Հեռուստացույցով այս խաղը դիտելուց հավանաբար շատերն են փորձել հեռուստացույցի դիմաց նստած պատասխանել հարցերին: Խաղը հնարավորություն է տալիս վիրտուալ կերպով մասնակցել այդ հեռուստախաղին և ունենալ նույն հույզերն ու զգացմունքները: Խաղի երաժշտությունը, գույներն ու մնացած էլեմենտները առավելագույն նմանեցված են օրիգինալ հեռուստախաղին: Միակ տարբերությունն այն է, որ այստեղ հնարավոր չի շահել իրական գումար :​)


Խաղի մեջ պահպանվում են ամենաշատ գումար վաստակած վերջին 10 մասնակիցների անունները, այնպես որ կարող եք նույն համակարգչի վրա մրցել ձեր ընկերների կամ ընտանիքի անդամների հետ:​


«Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի այս տարբերակն ավտոմատ թարմացվող է: Այսինքն խաղի հարցերն ավտոմատ թարմացվում և ավելանում են: Հարցերի մեջ սխալներ կամ բացթողումներ գտնելու դեպքում խնդրում եմ տեղեկացրեք այս գրառման մեկնաբանություններում: Խաղն աշխատում է Windows XP SP2 և Windows-ի ավելի նոր տարբերակների վրա: Եթե Windows 8-ի կամ ավելի բարձր տարբերակների վրա տեսնում եք ներքևի նկարում պատկերված հաղորդագրությունը, ապա  սեղմեք More կոճակը և այնուհետև Run Anyway:


Ներբեռնելուց և խաղալուց հետո չմոռանաք կիսվել ընկերների հետ: Եթե չեք կարողանում ներբեռնել ներքևի սերվերից, ապա փորձեք ներբեռնել այստեղից:

Instagram ցանցից ջնջվել են միլիոնավոր կեղծ պրոֆիլներ

Instagram ցանցից ջնջվել են միլիոնավոր կեղծ պրոֆիլներ


Instagram սոցիալական ցանցի պատասխանատուները վերջերս կատարել են կեղծ պրոֆիլների մեծ ջարդ, որի արդյունքում այդ ցանցից ջնջվել են միլիոնավոր օգտատերերի այնպիսի պրոֆիլներ, որոնք խախտում էին Instagram-ի օգտագործման պայմանները: Ըստ նախնական տվյալների, Instagram-ից ջնջվել են մոտ 10 միլիոն պրոֆիլներ: Այս գլոբալ մաքրումից տուժել են նախևառաջ հայտնիները, քանի որ նրանք կորցրել են տասնյակ հազարավոր հետևորդներ: 


Օրինակ Ջասթին Բիբերը մի օրվա ընթացքում կորցրել է 3.5 միլիոն հետևորդ և իր տեղը զիջել է Քիմ Քարդաշյանին: Հետաքրքիր է, որ բավականին շատ հետևորդներ է կորցրել նաև Instagram-ի պաշտոնական էջը:
Լուսանկարների վրա ստիկերներ տեղադրող նոր հավելված Ֆեյսբուքի կողմից

Լուսանկարների վրա ստիկերներ տեղադրող նոր հավելված Ֆեյսբուքի կողմից


Ամանորի տոներին ընդառաջ Ֆեյսբուքը թողարկել է նոր հավելված, որը կոչվում է Stickered for Messenger: Այն թույլ է տալիս լուսանկարների վրա ավելացնել Ֆեյսբուքի ստիքերները և դրանք ուղարկել ընկերներին: Հավելվածը կարող եք ներբեռնել Google Play-ից և App Store-ից:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Մինասյանը Հայկը
Ամփոփեք 2014թ. Ֆեյսբուքի կողմից ստեղծված գործիքի միջոցով

Ամփոփեք 2014թ. Ֆեյսբուքի կողմից ստեղծված գործիքի միջոցով


Անցած տարի Ֆեյսբուքն իր օգտատերերին հնարավորություն տվեց ամփոփել անցնող տարին մեկ տեսահոլովակի տեսքով: Այս տարի Ֆեյսբուքը նույնպես որոշել է ստեղծել նմանատիպ գործիք և ցանկացած օգտատեր կարող է տեսնել նախորդ տարվա ընթացքում իր Ֆեյսբուքի ակտիվությունը լուսանկարների տեսքով: Նշեմ նաև, որ այդ ամփոփումները հասանելի են ինչպես բջջային, այնպես էլ վեբ տարբերակների վրա: Բջջային տարբերակի վրա նույնիսկ դրանք բացվում և փակվում են գեղեցիկ էֆեկտներով: Հնարավորություն կա նաև ավելացնել կամ ջնջել ավտոմատ առաջարկվող լուսանկարները և ընտրել ցանկացած լուսանկար: Վերջում չմոռանաք կիսվել ընկերների հետ: Եթե Share ֆունկցիան չեք գտնում, ապա փորձեք Ֆեյսբուքի անգլերեն տարբերակը:

Wikipedia-ն նույնպես ամփոփեց 2014 թվականը

Wikipedia-ն նույնպես ամփոփեց 2014 թվականը





Wikipedia-ն որոշեց հետ չմնալ Google, Facebook և Youtube կայքերին ու նույնպես ամփոփեց 2014 թվականը մեկ տեսահոլովակի տեսքով:
2014թ. լավագույն խաղերը ներկայացված են 2 րոպեանոց այս տեսահոլովակի մեջ

2014թ. լավագույն խաղերը ներկայացված են 2 րոպեանոց այս տեսահոլովակի մեջ



2014 թվականին թողարկվեցին բավականին հետաքրքիր ու սպասված խաղեր: Եթե պատահաբար բաց եք թողել այս խաղերի մի մասը, ապա կարող եք դրանց ծանոթանալ այս գեղեցիկ տեսահոլովակում, որտեղ հավաքված են 2014թ. ընթացքում թողարկված բոլոր հետաքրքիր խաղերը:  Տեսահոլովակում ցուցադրվող խաղերը ըստ հերթականության ներկայացված եմ ստորև՝

Dark Souls 2
The Banner Saga
The Vanishing of Ethan Carter
Dragon Age: Inquisition
Infamous: Second Son
DriveClub
Destiny
Forza Horizon 2
Assassin’s Creed: Rogue
Assassin’s Creed: Unity
Sunset Overdrive
This War of Mine
Far Cry 4
The Evil Within
Danganronpa: Trigger Happy Havoc
D4
Mario Kart 8
P.T.
Child of Light
Broken Age
Dreamfall Chapters Reborn
Never Alone
Shovel Knight
Sid Meier’s Civilization: Beyond Earth
Call of Duty: Advanced Warfare
Wolfenstein: The New Order
Valiant Hearts
Tales from the Borderlands
Strider
Super Smash Bros Wii U
Bayonetta 2
Titanfall
The Sims 4
Little Big Planet 3
Donkey Kong Country: Tropical Freeze
Monument Valley
FIFA 15
Trials Fusion
Mountain
Pokemon Omega Ruby and Alpha Saphhire
Captain Toad: Treasure Tracker
Goat Simulator
Transistor
Hatsune Miku: Project Diva F 2nd
Hearthstone
Plants vs. Zombies: Garden Warfare
Lightning Returns: Final Fantasy XIII
The Crew
The Evil Within
EA Sports UFC
Pro Evolution Soccer 2015
MLB 14 The Show
Madden 15
NHL 15
Persona 4 Arena Ultimax
Persona Q: Shadow of the Labyrinth
South Park: The Stick of Truth
Bravely Default
Tales of Xillia 2
Hyrule Warriors
Alien: Isolation
THIEF
Metal Gear Solid 5: Ground Zeroes
Middle Earth: Shadow of Mordor
Divinity: Original Sin
Borderlands: The Pre-Sequel
Watch Dogs
NBA 2K15
The Legend of Korra
Lords of the Fallen
Sports.am: Նոր կայքէջ մարզական լրատվական դաշտում

Sports.am: Նոր կայքէջ մարզական լրատվական դաշտում


Մի քանի ամիս է, ինչ լրատվական դաշտում իր գործունեությունն է ծավալում sports.am մարզական լրատվական կայքէջը: Այդ կայքիի նպատակն է իր ընթերցողներին մատուցել մարզական թարմ, հավաստի, օբյեկտիվ և օպերատիվ լրատվություն Հայաստանից և ամբողջ աշխարհից: Կայքում մարզասերները կարող են ծանոթանալ մարզաշխարհի բոլոր գլխավոր իրադարձություններին՝ ֆուտբոլ, բռնցքամարտ, ըմբշամարտ, թենիս, հոկեյ, ավտո/մոտո և այլն:



Հարկ է նշել, որ կայքը մանրամասնորեն լուսաբանում է եվրոպական մի շարք երկրների ֆուտբոլի ազգային առաջնությունները, Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած բոլոր հանդիպումները, և տեղի ունեցած խաղերի հաշիվները տեսանյութերով հանդերձ տեղադրվում են կայքում:

Հրապարակումները լրացվում են տեսանյութերով, լուսանկարներով, ուղիղ միացումներով: Կայքում կարող եք նաև կարդալ հայաստանաբնակ, ինչպես նաև դրսում հանդես եկող մարզիկների հետ հարցազրույցներ:



Նշեմ նաև, որ Sports.am-ը առաջիկայում կշարունակի նոր նախագծեր ներկայացնել, համալրել օրվա լրահոսը մարզական ամենատարբեր նորություններով, հարցազրույցներով՝ մեծացնելով սպորտի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը: Մասնավորապես, շուտով կայքը իր թղթակիցը կունենա Մոսկվայում, ով կաշխատի հարցազրույցներ վերցնել մեր հայ մարզիկներից, և բոլոր այն նորությունները, որոնք ինչ-որ կերպ կառնչվեն նրանց հետ, ընթերցողները կստանան առաջին իսկ ձեռքից:

Տեղեկացնեմ նաև, որ մարզասերները Sports.am -ին կարող են հետևել սոցիալական ցանցերում՝ Facebook-ում և Twitter-ում:
Google-ը ամփոփեց 2014 թվականը: Որո՞նք են 2014թ. ամենաշատ որոնված բառերը

Google-ը ամփոփեց 2014 թվականը: Որո՞նք են 2014թ. ամենաշատ որոնված բառերը



2014 թվականը մոտենում է ավարտին և շատ հայտնի ծառայություններ ամփոփում են ընթացիկ տարին: Վերջերս Youtube-ը և Facebook-ը ներկայացրեցին իրենց ամփոփումները, իսկ այժմ հերթը հասավ Google ընկերությանը: 



Բացի ամփոփիչ տեսահոլովակից, ստեղծվել է նաև Year In Search բաժին, որտեղ մանրամասն կարող եք տեսնել, թե 2014թ. ամենաշատը ո՞ր արտահայտությունները, մարդիկ կամ իրադարձություններն են որոնվել:


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Սերգեյ Կիրակոսյանը
Texekatu.info կայքում հնարավոր է անվճար տեղադրել Ձեր կազմակերպության մասին տվյալներ

Texekatu.info կայքում հնարավոր է անվճար տեղադրել Ձեր կազմակերպության մասին տվյալներ


Texekatu.info կայքում հնարավոր է անվճար տեղադրել Ձեր կազմակերպության մասին կոնտակտային և այլ տվյալներ: Texekatu.info կայքի միջոցով նաև կարելի է գտնել հայաստանյան տարբեր հաստատություններ` խանութներ, ծառայություններ, ռեստորաններ, ժամանցի վայրեր, գործարաններ և այլն: Կայքի առաքելությունն է` այցելուներին հնարավորինս ամփոփիչ, օգտակար ու թարմ տեղեկատվության տրամադրել տարբեր կազմակերպությունների մասին: Օգտվելով Texekatu.info-ից, Դուք կարող եք համագործակցության եզրեր գտնել Ձեր գործնական ծրագրերի իրականացմանը խթանող կազմակերպությունների և անհատների հետ: Կայքն առաջարկում է փոխշահավետ համագործակցություն` ինչպես կազմակերպություններին, այնպես էլ անհատներին:
Օդնոկլասնիկի բջջային հավելվածներում ավելացել է ձայնային հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն

Օդնոկլասնիկի բջջային հավելվածներում ավելացել է ձայնային հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն


Odnoklassniki բջջային տարբերակում հայտնվել է Push-to-Talk ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է ուղարկել կամ ստանալ ձայնային հաղորդագրություններ: Արտաքնապես և ֆունկցիոնալ առումով այս ֆունկցիան շատ նման է Ֆեյսբուք մեսենջերում առկա  ձայնային հաղորդագրություններ փոխանակելու ֆունկցիային: Odnoklassniki նոր Push-to-Talk ֆունկցիայից կարող են օգտվել iOS-ի, Android-ի և Windows Phone-ի օգտատերերը
2014թ. Youtube-ի ամենահայտնի տեսահոլովակների տասնյակը

2014թ. Youtube-ի ամենահայտնի տեսահոլովակների տասնյակը



Մի քանի օր առաջ Youtube-ն ամփոփեց 2014 թվականը և ներկայացրեց մի տեսահոլովակ, որտեղ ներկայացված էին անցնող տարվա ընթացքում Youtube-ի ամենահայտնի իրադարձություններն ու մարդիկ: Բացի այդ տեսահոլովակից, Youtube-ը ներկայացրել է նաև 2014 թվականի ընթացքում ամենահայտնի տեսահոլովակների լավագույն տասնյակը: Այսպիսով եկեք տեսնենք, թե որոնք են այդ տեսահոլովակները:

1.Mutant Giant Spider Dog (SA Wardega)
2.Nike Football: Winner Stays. ft. Ronaldo, Neymar Jr
3.FIRST KISS
4.The Voice IT | Serie 2 | Blind 2 | Suor Cristina Scuccia
5.iPhone 6 Plus Bend Test
6.Bars & Melody - Simon Cowell's Golden Buzzer act
7.Budweiser Super Bowl XLVIII Commercial - "Puppy Love"
8.Devil Baby Attack
9.Goku vs Superman. Epic Rap Battles of History Season 3
10.10 Hours of Walking in NYC as a Woman


Իսկ սրանք անցնող տարվա ընթացքում Youtube-ի ամենահայտնի երաժշտական տեսահոլովակներն են:

1.Katy Perry - Dark Horse (Official) ft. Juicy J
2.Enrique Iglesias - Bailando (Español) ft. Descemer Bueno
3.Shakira - Can't Remember to Forget You ft. Rihanna
4.Shakira - La La La (Brazil 2014) ft. Carlinhos Brown
5.Jason Derulo - "Wiggle" feat. Snoop Dogg
6.Iggy Azalea - Fancy (Explicit) ft. Charli XCX
7.Sia - Chandelier (Official Video)
8.Taylor Swift - Shake It Off
9.Meghan Trainor - All About That Bass
10.Nicki Minaj - Anaconda
Facebook-ում արդեն հնարավոր է որոնում կատարել հին գրառումների մեջ

Facebook-ում արդեն հնարավոր է որոնում կատարել հին գրառումների մեջ



Facebook սոցիալական ցանցը կատարելագործել է որոնման ֆունկցիան: Այժմ հնարավոր է նաև կատարել որոնում Ձեր կամ ընկերների կողմից կատարված գրառումների մեջ: Այսինքն օգտատերերը կարող են որոնում կատարել  իրենց հասանելի գրառումների մեջ:



Այս նոր ֆունկցիան արդեն հասանելի է Ֆեյսբուքի վեբ և iOS տարբերակների օգտատերերի մեծամասնության մոտ և շուտով հասանելի կլինի նաև Անդրոիդի վրա:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Կարեն Միրզոյանը
Հայ ծրագրավորողի կողմից ստեղծված Wakie սոցիալական զարթուցիչն արդեն հասանելի է iOS-ի համար

Հայ ծրագրավորողի կողմից ստեղծված Wakie սոցիալական զարթուցիչն արդեն հասանելի է iOS-ի համար



Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի հայազգի Հրաչիկ Աջամյանի կողմից ստեղծված Budist.ru սոցիալական զարթուցիչին, որի էությունը շատ պարզ է. գրանցվում եք կայքում և նշում այն ժամը, երբ ցանկանում եք արթնանալ: Այնուհետև Ձեր նշած ժամին զանգ է գալիս Ձեր հեռախոսի վրա և պատահական օգտատեր արթնացնում է Ձեզ: Եթե այնուամենայնիվ կայքում գրանցված օգտատերերից ոչ մեկ տվյալ պահին չի ցանկանում արթացնել, ապա Ձեզ զանգահարում է ռոբոտը և մաղթում բարի օր :)



Նախագիծն ապահովում է հեռախոսահամարի գաղտնիություն: Այսինքն Ձեզ զանգահարողը չի իմանալու Ձեր հեռախոսահամարը, քանի որ զանգահարելու գործընթացը կատարվում է ավտոմատ համակարգով: Փաստորեն նախագծում կան երկու տիպի մարդիկ՝ քնկոտներ և արթնացնողներ: Դուք նույնպես կարող եք դառնալ արթնացնող և անվճար զանգահարել աշխարհի այլ ծայրում գտնվող մարդկանց:



Այս նախագծի անգլերեն տարբերակը կոչվում է Wakie: Վերջերս նախագծի հավելվածը հասանելի դարձավ նաև iOS համակարգերի համար: Հիշեցնեմ, որ մինչ այժմ այս նախագիծը հասանելի էր միայն Google Play, Windows Phone և վեբ տարբերակներով:


Odnoklassniki օգտատերերը Yandex-ի խումբը շփոթել են Yandex կայքի հետ և այնտեղ գրում են որոնվող բառեր

Odnoklassniki օգտատերերը Yandex-ի խումբը շփոթել են Yandex կայքի հետ և այնտեղ գրում են որոնվող բառեր


Odnoklassniki կայքի օգտատերերը այդ սոցիալական ցանցում գտնվող Yandex-ի խումբը շփոթել են Yandex կայքի հետ և այնտեղ գրում են որոնվող արտահայտություններ: Տեղեկացնեմ, որ այս խումբը Yandex-ի պաշտոնական խումբը չի և բացվել է Odnoklassniki կայքի օգտատերերից մեկի կողմից: Ինչպես գիտեք Odnoklassniki կայքում հնարավորություն կա խմբերում գրառումներ կատարել և օգտատերերը այդ դաշտը շփոթել են Yandex կայքի որոնման դաշտի հետ:


Արդյունքում ստացվել է շատ զավեշտալի պատկեր, քանի որ այդ օգտատերերի այսպես կոչված «որոնումները» տեսանելի են բոլորի համար:
Ո՞ր կողմ է պտտվում անիվը

Ո՞ր կողմ է պտտվում անիվը


Ֆեյսբուքն ամփոփել է 2014 թվականը մեկ տեսահոլովակի միջոցով

Ֆեյսբուքն ամփոփել է 2014 թվականը մեկ տեսահոլովակի միջոցով



Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ ամփոփվել է 2014 թվականը: Ստեղծվել է նաև yearinreview.fb.com կայքը, որտեղ կարող եք մանրամասն տեսնել, թե որ թեմաներն են եղել 2014 թվականի ընթացքում Ֆեյսբուքում ամենաշատ քննարկվողները:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Ռուբեն Գաբրիելյանը
YouTube-ն ամփոփել է 2014 թվականը ավանդական YouTube Rewind տեսանյութում

YouTube-ն ամփոփել է 2014 թվականը ավանդական YouTube Rewind տեսանյութում




Youtube կայքը ամփոփել է 2014 թվականը և ստեղծել է YouTube Rewind տեսանյութ, որտեղ տեղ են գտել 2014 թվականին Youtube-ում ամենաշատ հայտնի մարդիկ, իրադարձություններ, երգերն ու տեսահոլովակները: Անցած տարվա ամփոփումը կարող եք տեսնել այստեղ:
Adblock Plus հավելվածի միջոցով այժմ կարող եք թաքցնել Ֆեյսբուքում ստացած նամակը տեսնելու փաստը

Adblock Plus հավելվածի միջոցով այժմ կարող եք թաքցնել Ֆեյսբուքում ստացած նամակը տեսնելու փաստը


Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի մի հավելվածի, որի միջոցով հնարավոր էր թաքցնել Ֆեյսբուքում ստացած նամակը տեսնելու փաստը: Օրինակ լինում են դեպքեր, երբ տվյալ պահին ցանկություն կամ հնարավորություն չկա պատասխանել այդ նամակներին և չեք ցանկանում, որ նամակ ուղարկողը տեղեկացվի այն մասին, որ դուք արդեն տեսել եք նրա ուղարկած նամակը:


Այսպիսով ինտերնետի դիտարկիչների վրա տեղադրվող հայտնի Adblock Plus հավելվածն այսուհետև նույնպես կունենա թաքնվելու այդ ֆունկցիան: Անհրաժեշտ է ընդամենը ինտերնետ դիտարկչի վրա տեղադրել Adblock Plus հավելվածը և սեղմել այստեղ: Բացված էջում պետք է սեղմել Add կոճակը: Հիշեցնեմ, որ Adblock Plus հավելվածը նախատեսված է ինտերնետային կայքերում տեղադրված գովազդները թաքցնելու համար:
Օֆլայն քարտեզների Maps.me Pro հավելվածը դարձել է ամբողջովին անվճար

Օֆլայն քարտեզների Maps.me Pro հավելվածը դարձել է ամբողջովին անվճար



Maps.me ծրագիրը ճանապարհորդների և վարորդների  համար նախատեսված շատ օգտակար ծրագիր է, որը թույլ է տալիս ներբեռնել աշխարհի գրեթե բոլոր երկրների ու քաղաքների օֆլայն քարտեզներ և օգտվել դրանցից նույնիսկ այն ժամանակ, երբ սարքը միացված չի ինտերնետին: Ծրագիրն ունի նաև նավիգացիա, որի միջոցով կարող եք տեսնել Ձեր գտնվելու վայրը և այն ճանապարհը, որով պետք է հասնեք վերջնական կետին: 


Maps.me ծրագրի քարտեզները շատ ճշգրիտ ու մանրամասն են պատրաստված: Օրինակ Երևանի քարտեզը հաճելիորեն զարմացնում է իր ճշտությամբ:


Նախկինում Maps.me ծրագրի Pro տարբերակը վճարովի էր, իսկ այժմ այն դարձել է ամբողջովին անվճար: Մի խոսքով, եթե ցանկանում եք սմարթֆոնի կամ պլանշետի վրա ունենալ քարտեզ և առանց ինտերնետի օգտվել դրանից, ապա պարտադիր պետք է ունենաք Maps.me հավելվածը:

Windows 10-ի վերջնական տարբերակը կներառի Cortana ձայնային օգնականի ծառայությունը (Տեսանյութ)

Windows 10-ի վերջնական տարբերակը կներառի Cortana ձայնային օգնականի ծառայությունը (Տեսանյութ)


Microsoft-ը պատրաստվում է հունվարին ներկայացնել Windows 10-ի մի շարք ֆունկցիաներ, սակայն որոշ տվյալներ արդեն հայտնվել են համացանցում:  Մասնավորապես հայտնի է դարձել, որ Windows 10-ի վերջնական տարբերակը կներառի Cortana ձայնային օգնականին: Հիշեցնեմ, որ այս համակարգը ներառված է Windows Phone օպերացիոն համակարգերում և հանդիսանում է Apple-ի Siri համակարգը կրկնօրինակը:



Ներկայացված տեսանյութից պարզ է դառնում, որ Window 10-ի Cortana համակարգում կներառվեն Windows Phone-ի համար նախատեսված այդ համակարգի գրեթե բոլոր ֆունկցիաները: Օրինակ հնարավոր կլինի դրա միջոցով կատարել զանգել, ստեղծել հիշեցումներ օրացույցի վրա, տեսնել մոտակայքում գտնվող ռեստորաններ, իմանալ եղանակի տեսությունը և այլն:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Ռաֆայել Մաշակարյանը
Ներկայացվեց Terminator Genisys ֆիլմի առաջին թրեյլերը

Ներկայացվեց Terminator Genisys ֆիլմի առաջին թրեյլերը



Երեկ Paramount Pictures-ը ներկայացրեց Terminator Genisys ֆիլմի առաջին թրեյլերը՝  67-ամյա Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ: Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2015 թվականի ամռանը:
Դինոզավրի թաքնված խաղ Google Chrome-ում

Դինոզավրի թաքնված խաղ Google Chrome-ում


Ինտերնետի բացակայության ժամանակ որևէ կայք բացելու դեպքում Ձեզանից շատերը հավանաբար տեսել են այս դինոզավրին, որի ձեռքերը շատ կարճ են և նա չի կարողանում դիպչել ինտերնետին:

Մի քանի շաբաթ առաջ տեղեկություն տարածվեց, որ Google Chrome-ի փորձնական բետա տարբերակներում կա թաքնված խաղ, որտեղ ինտերնետի բացակայության պայմաններում հնարավոր է կառավարել այդ դինոզավրին: Վերջապես այդ խաղն արդեն հասանելի է նաև Google Chrome-ի ստաբիլ տարբերակների և Անդրոիդ հեռախոսների Chrome հավելվածների վրա: 



Խաղալու համար անջատեք համակարգիչն ինտերնետից և Google Chrome-ով բացեք որևէ կայք: Դինոզավրին տեսնելուց հետո ստեղնաշարի վրա սեղմեք բացակ (space, Пробел) և խաղը կսկսվի: Այնուհետև պետք է խաղի ընթացքում սեղմել նույն կոճակը և թռնել կակտուսների վրայով: Խաղի վերջում ցուցադրվում է ընթացիկ և Ձեր կողմից վաստակած առավելագույն միավորները:
Gangnam Style-ի պատճառով Youtube-ի հաշվիչի հետ կապված խնդիրներ են առաջացել

Gangnam Style-ի պատճառով Youtube-ի հաշվիչի հետ կապված խնդիրներ են առաջացել


Ժամանակին Gangnam Style տեսահոլովակից և դրա ցուցադրումների ռեկորդային քանակից այնքան ենք խոսել, որ գնալով մարդիկ հոգնեցին այդ թեմայից և այս տեսահոլովակը կարծես գնալով ավելի քիչ ուշադրության արժանացավ: Սակայն պարզվում է, որ այդ ցուցադրումների քանակը շարունակում է մեծ արագությամբ աճել և դրա պատճառով խնդիրներ են առաջացել Youtube-ի հաշվիչի հետ կապված: 


Պատճառն այն է, որ Youtube-ի ծրագրավորողները այն ժամանակ չէին կարող ենթադրել, որ կգտնվի մի տեսահոլովակ, որի ցուցադրումների քանակը կգերազանցի Int32-ի առավելագույն արժեքը: Հիշեցնեմ, որ Int32-ի առավելագույն արժեքն է 2,147,483,647: Այսպիսով Youtube-ի ծրագրավորողները ստիպված փոխել են այդ հաշվիչի ներքին կառուցվածքը և այժմ այն արդեն կարող է ցուցադրել ավելի մեծ թվեր:
Թողարկվեց TeamViewer ծրագրի նոր տարբերակը: Ի՞նչ փոփոխություններ կան և ինչպե՞ս ներբեռնել

Թողարկվեց TeamViewer ծրագրի նոր տարբերակը: Ի՞նչ փոփոխություններ կան և ինչպե՞ս ներբեռնել


Մի ամիս փորձարկումներ կատարելուց հետո վերջապես թողարկվեց TeamViewer ծրագրի 10-րդ տարբերակը: Հիշեցնեմ, որ TeamViewer-ը հանդիսանում է համակարգիչները հեռավորության վրա ղեկավարելու համար նախատեսված լավագույն ծրագրերից մեկը: Ծրագրի 10-րդ տարբերակով հնարավոր է միանալ այն համակարգիչներին, որոնց վրա տեղադրված է TeamViewer 3 կամ ավելի բարձր տարբերակ, իսկ եթե համակարգչի վրա տեղադրված է  TeamViewer 10, ապա դրան հնարավոր է կպնել միայն 10-րդ տարբերակով:


Ծրագրի նոր տարբերակում բարելավվել է ծրագրի աշխատանքը, նվազեցվել է բեռնման և նույնականացման գործընթացը, ավելացել է 4K էկրանի հնարավորություն, վիդեոզանգերը կատարվում են մի քլիքի միջոցով, անվտանգության համար հայտնվել են «սպիտակ ցուցակներ»: Դա նշանակում է, որ համակարգչին կարող են միանալ միայն այդ համակարգում պահպանված կոնտակները, իսկ մնացածները կարգելափակվեն: TeamViewer 10 ծրագրում ներառված է նաև Dropbox, Google Drive, One Drive և Box ամպային ծառայությունների միջոցով ֆայլերի փոխանակման հնարավորություն: Ծրագրի նոր տարբերակի բոլոր փոփոխություններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:


Ուրախ լուր կա նաև BlackBerry հեռախոսների օգատերերի համար: Նրանք կարող են ներբեռնել և տեղադրել այդ համակարգի համար նախատեսված TeamViewer ծրագրի առաջին տարբերակը:

Հետաքրքիր օնլայն խաղ: Աջ, թե՞ ձախ

Հետաքրքիր օնլայն խաղ: Աջ, թե՞ ձախ



Խաղի ընթացքում ցուցադրվում են աջ կամ ձախ ձեռքեր և խաղացողը պետք է գուշակի, թե որ ձեռքն է ցուցադրվում: Առաջին հայացքից հեշտ խաղ է թվում, բայց փորձեք պատասխանել որքան հնարավոր է արագ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հովհաննես Արզումանյանը

Ինչպես անջատել Անդրոիդ համակարգի Ֆեյսբուք հավելվածի ներքին ինտերնետ դիտարկիչը

Ինչպես անջատել Անդրոիդ համակարգի Ֆեյսբուք հավելվածի ներքին ինտերնետ դիտարկիչը



Անդրոիդ համակարգի համար նախատեսված Ֆեյսբուք հավելվածում վերջերս հայտնվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս բոլոր արտաքին հղումները բացել հենց Ֆեյսբուքի հավելվածի մեջ: Այսինքն ներդրվել է Ֆեյսբուքի ներքին դիտարկիչ: Սա մի կողմից արագ աշխատող և հարմար դիտարկիչ է, սակայն լինում են դեպքեր, երբ ցանկանում եք Ֆեյսբուքի հղումները բացել Ձեր հեռախոսի հիմնական դիտարկչի միջոցով (օրինակ Chrome-ով): Ներքևում պատկերված է Android համակարգում տեղադրված երեք դիտարկիչների փորձարկումների արդյունքները: Նկարից պարզ երևում է, որ Chrome-ն ունի առավելություն Ֆեյսբուքի ներքին դիտարկչի նկատմամբ:




Այսպիսով Ֆեյսբուքի ներքին դիտարկիչն անջատելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝


1.Բացեք Ֆեյսբուքի հավելվածը:
2.Մտեք Menu > App Settings
3.Անջատեք Always open links with external browsers կարգավորումը: