Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ֆեյսբուք մեսենջերն արդեն հնարավոր է տեղադրել ցանկացած հավելվածում և ուղարկել ցանկացած ինֆորմացիա



Երեկ կայացած F8 համաժողովին Ֆեյսբուքը ներկայացրեց մի շարք նորույթներ, որոնք հիմնականում վերաբերում են ծրագրեր մշակողներին: Այդ նորույթների մեծ մասը վերաբերում է Facebook Messenger-ին: Այսուհետ ցանկացած մարդ կարող է իր ծրագրում դնել Facebook Messenger-ի կոճակը, որի միջոցով այդ ծրագրի օգտատերերը կարող են իրենց ընկերներին ուղարկել ծրագրում առաջարկվող պարունակությունը: Այսինքն օգտատերերը կարող են այլ ծրագրերի միջոցով միմյանց ուղարկել gif անիմացիաներ, նկարներ, վիդեոներ և այլ տվյալներ: Փաստորեն Ֆեյսբուքը հասարակ մեսենջերից դարձավ պլատֆորմ, որից կարող են օգտվել նաև ծրագրեր մշակողները:



Տվյալ պահին արդեն կան մի շարք հավելվածներ, որոնց մեջ տեղադրված է Facebook Messenger-ի կոճակը: Այդ հավելվածների ցանկը կարող եք գտնել անմիջապես Facebook Messenger-ում: Երեք «կետեր» պարունակող կոճակի վրա սեղմելով կբացվի ցանկը, որտեղից կարող եք ներբեռնել երրորդական հավելվածները և դրանք տեղադրել Ձեր սարքի մեջ: 



Այնուհետև կարող եք բացել այդ հավելվածները, ընտրել համապատասխան ինֆորմացիան (նկար, անիմացիա, վիդեո և այլն) ու սեղմել ծրագրում առկա Facebook Messenger-ի կոճակի վրա: 



Վերջում պետք է ընտրել այն մարդկանց, ում ցանկանում եք ուղարկել ինֆորմացիան:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն