Աշխատանք փնտրելու օգտակար ու հարմարավետ կայք՝ job.am

Ամսաթիվ

Աշխատա՞նք եք փնտրում: Այդ դեպքում job.am կայքը հենց Ձեզ համար է: Կայքը մշտապես թարմացվում է նոր աշխատանքի առաջարկներով, և այդ առաջարկներին հետևելու դեպքում վստահար կարող եք գտնել աշխատանք շատ կարճ ժամանակահատվածում: Կայքը ոչ միայն տրամադրում է տեղեկատվություն թափուր աշխատատեղերի մասին, այլև այնտեղ կարող եք գտնել զանազան խորհուրդներ` ինչպես ներկայանալ հարցազրույցի, ինչպես կազմել ճիշտ ռեզյումե և այլն: Կայքում կարող եք գտնել նաև ռեզյումեների օրինակներ: Կայքի խորհուրդներն ու ռեսուրսները կարող են օգնել ոչ միայն սկսնակներին, այլև հմուտ մասնագետներին:



Կայքում կա նաև դասընթացների բաժին, որտեղ կարող եք ծանոթանալ տարբեր կազմակերպությունների և կրթական կենտրոնների կողմից առաջարկվող դասընթացներին:



Բացի վերը նշված առավելությունները, կայքը նաև բավականին հարմար է օգտագործման համար: Կայքի դիզայնը հնարավորություն է ընձեռում կայքից օգտվել նաև տաբլետներով և սմարթֆոններով: 



Կայքը ընձեռում է նաև շատ արագ փնտրելու հնարավորություն.որոնելիս Ձեր նախընտրած բառը կարող եք գրել թե´ հայերեն,թե´ անգլերեն և թե´ լատինատառ հայերեն (տռանսլիտ): Օրինակ` դիզայների աշխատանք որոնելիս կարող եք գրել դիզայներ, designer կամ dizayner



Եթե հետաքրքված եք որևէ ոլորտով, կարող եք ուղղակի բաժանորդագրվել`գրանցելով Ձեր էլեկտրոնային հասցեն և ստանալ ծանուցումներ հենց այդ ոլորտի վերաբերյալ, այսինքն ձեզ հետաքրքրող թափուր հաստիքի առկայության դեպքում դուք կստանաք նամակ ձեր էլ. փոստին:



Կայքը նաև հնարավորություն է ընձեռում ստեղծել Ձեր անձնական էջը և վերբեռնել ռեզյումեն, այսպիսով հնարավոր է հենց գործատուն գտնի Ձեզ` Ձեր տվյալները տեսնելով:



Երբ դիմում եք որևէ աշխատանքի, այլևս կարիք չկա սպասել գործատուի պատասխան նամակին, որպեսզի իմանաք դիտել են Ձեր դիմումը,թե ոչ, այժմ job.am -ի միջոցով Դուք կարող եք հետևել Ձեր դիմումի ընթացքին ու տեսնել թե արդյոք գործատուն դիտեց այն:

Այսպիսով, եթե որոնում եք մի կայք, որը Ձեզ լավագույնս կօգնի կարիերայի զարգացման հարցում,անպայման այցելեք job.am:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն