Ինչպես iPhone կամ iPad սարքերի վրա լսել Vkontakte-ի երգերը

Ամսաթիվ

Apple ընկերությունը շատ խիստ է տրամադրված երգերի ու ֆիլմերի տարածման լիցենզիաների պահպանմանը և իր հավելվածների խանութից ջնջում կամ արգելափակում է բոլոր այն հավելվածները, որոնցում պարունակվում են անօրինական երգեր կամ ֆիլմեր: Այդ արգելափակումներից անմասն չեն մնում նաև Odnoklassniki և Vkontakte-ի հավելվածները: Նախկինում մի քանի անգամ այս հավելվածները հանվել են App Store-ից և նորից տեղադրվել, մինչև որ այս երկու սոցիալական ցանցի ղեկավարները որոշեցին հավելվածներից հեռացնել երգեր լսելու ֆունկցիան: Սակայն կա մի շատ պարզ հնարք, որի միջոցով կարող եք շարունակել լսել Vkontakte-ի երգերը: Անհրաժեշտ է ընդամենը Safari-ով բացել vk.com/audio բաժինը և  մուտքագրել Ձեր լոգինն ու գաղտնաբառը: Հետագայում կարող եք փակել (ծալել) Safari-ն ու երգեր լսելու ընթացքում օգտվել այլ հավելվածներից:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն