Google-ը փակում է իր Google Code ծառայությունը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiYSHj8WwfeGyGdqWvlsmjx1xtoerY4h7UIqekAcOgr55PhPrFAAVi9275ChC13eo-734s-2m0U-U3ujUm_UambR2hikesq31HmjkXbYZiqWzztm1v8xn8QcsUcoP8V1_LMFcy_pf7hztXf/s1600/Computer-Programmer-Analyst%5B1%5D.jpg)
Վերջին տարիներին Google-ը աստիճանաբար փակում է իր հին ծառայությունները, որոնցից օգտվում են ոչ այդքան շատ թվով օգտատերեր: Այս անգամ հերթը հասավ Google Code ծառայությանը, որտեղ օգտատերերը պահպանում էին իրենց ծրագրերի կոդերը: Այժմ ինտերնետում կարելի է հանդիպել բազմաթիվ կայքերի, որոնց javascript կոդերը տեղադրված են հենց այս ծառայության վրա (բացառություն չի նաև Արմբլոգը):
Google Code ծառայությունը մեկնարկել է հեռավոր 2006թ. և գործում էր հայտնի GitHub ծառայության ստվերի ներքո: Արդյունքում տարիներ անց Google-ը որոշեց փակել այս ծառայությունը: Ս.թ. օգոստոսից սկսած հնարավոր չի լինի նոր կոդեր ավելացնել կամ փոխել այս ծառայության վրա գտնվող հին կոդերը: 2016թ. հունվարի 25-ին Google Code ծառայությունն ամբողջովին կդադարեցնի իր գործուներությունը: Սակայն օգտատերերին հնարավորություն կտրվի իրենց կոդերը ներբեռնել մինչև 2016թ. վերջ: Google Code-ի վրա եղած նախագծերը GitHub տեղափոխելու համար Google-ն առաջարկում է օգտվել հետևյալ գործիքից: