Dropbox-ն արդեն թույլ է տալիս այլ մարդկանց վերբեռնել ֆայլեր Ձեր Dropbox-ի հաշվի վրա

Ամսաթիվ

Ժամանակակից համացանցն ու ՏՏ աշխարհը առանց ամպային ծառայությունների դժվար է պատկերացնել: Նմանատիպ ծառայությունների թիվը գնալով աճում է և դրա հետևանքով ստեղծվում է լուրջ մրցակցություն: Իսկ մրցակցությունից շահում են իհարկե օգտատերերը: Վերջերս լավագույն ամպային ծառայություններից մեկը՝ Dropbox-ը որոշել է ավելացնել նոր օգտակար գործառույթ: Այսւոհետև հնարավոր կլինի հրավիրել ցանկացած մարդու, որպեսզի նա ֆայլեր տեղադրի Ձեր Dropbox-ի հաշվի վրա: 



Ընդ որում, բոլորովին պարտադիր չի, որ ֆայլեր վերբեռնող օգտատերը գրանցված լինի Dropbox-ում: Եկեք տեսնենք, թե ինչպես է տեղի ունենում այդ գործընթացը:

Ֆայլեր պահանջողի գործողությունները
1.Բացեք այս հասցեն և սեղմեք Request Files:

2.Ընտրեք այն թղթապանակը, որտեղ պետք է տեղադրվեն պահանջվող ֆայլերը:

3.Պատճենահանեք գեներացված հասցեն և այն ուղարկեք ընկերներին:

Ստացողի գործողությունները
1. Բացեք պահանջողի կողմից ուղարկված հասցեն:

2. Եթե գրանցված չեք Dropbox-ում, գրեք Ձեր էլ. փոստի հասցեն ու անունը:

3. Վերբեռնել ֆայլերը:

Վերջում նշեմ մի օրինակ, երբ կարող է այս ֆունկցիան շատ օգտակար լինել: Ենթադրենք Ձեր ծննդյան օրը տարբեր մարդիկ իրենց սմարթֆոններով լուսանկարներ են կատարել և հաջորդ օրը ցանկանում եք դրանք բոլորը տեսնել մեկ տեղում: Dropbox-ի այս նոր գործառույթի շնորհիվ կարող եք գեներացնել ֆայլեր պահանջելու հասցեն ու այն ուղարկել բոլոր ընկերներին:



Այնուհետև նրանցից յուրաքանչյուրը իր մոտ եղած լուսանկարները: Արդյունքում բոլոր լուսանկարները կհավաքվեն Ձեր Dropbox-ի հաշվի վրա և սինխրոնիզացիայի դեպքում բնականաբար կտեղադրվեն Ձեր համակարգչի մեջ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն