Ինչ է իրենից ներկայացնում «Яндекс.Радио»-ն և ինչպես օգտվել դրանից Հայաստանում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiXfbfM0kUUg4jyUuPCRB5E32E6jMO1v-6qSwJr3oVZTUuxY3htA-NFZNz2D0NotsiwrFJ46E_xnD0Sm5-uz0fOAZeKnrButAwPLU55gIoqLZulv1O1RlugSSkEhaeC3_Jo1k5LTmhqKfaY/s640/radio-671x572%255B1%255D.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgI-RYGqo9Lry3QpSU9LUGk1P9576vzUsZjwZQIJ0rqt2FZ8snayfCSPuT3eyqjy2zgNjY9buux8kKTpInOFiKcALNk-mPMljv8eaaOIwntigYNoMeYtBcmbmAIuC0idOfjHi-HDa3hGlRv/s640/Yandex-radio-1%255B1%255D.png)
Այս նոր ծառայության միակ բացասական կողմն այն է, որ այն աշխատում է միայն Ռուսաստանի տարածքում: Սակայն այսօր ցույց կտամ, թե ինչպես ցանկացած երկրում օգտվել «Яндекс.Радио» ծառայության վեբ տարբերակից: Բլոգում արդեն անդրադարձել եմ Hola Better Internet հավելվածի մասին, որը տեղադրվում է դիտարկչի վրա և թույլ է տալիս ընտրել ցանկացած երկիր ու ստանալ տվյալ երկրի IP հասցե: Այսպիսով պետք է կատարել հետևյալ քայլերը՝
Վեբ տարբերակի դեպքում
3.Հավելվածում ընտրեք Ռուսաստանի դրոշը և թարմացրեք բացված էջը:
Անդրոիդի դեպքում
1.Ներբեռնեք այս ֆայլը:
2.Տեղադրեք այն հեռախոսի մեջ և բացելով տեղադրեք (install արեք) «Яндекс.Радио» հավելվածը:
3.Google Play-ից ներբեռնեք և տեղադրեք Hola Free VPN հավելվածը:
4.Բացեք Hola Free VPN հավելվածը և ծրագրերի ցանկից ընտրեք «Яндекс.Радио» հավելվածը:
5.Ընտրեք Ռուսաստանի դրոշը և սեղմեք Open:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhW9rMntow-7GsnoSEYp4iI1WCg-mrG8k7z7OBs3N2fqZINBszEor6BwKlxnKze9M3lnhy8DUkcC8HWj_bqFYLW7BjdoqeyhLxgLm1MuVVR8bEvH1NmmFowp-a_ZrCtRKVdq6BqoNF0jKGA/s640/Screenshot_2015-06-30-12-02-03.png)
Հետագայում Անդրոիդով «Яндекс.Радио» ծառայությունից օգտվելու համար պետք է կրկնեք 4-րդ ու 5-րդ քայլերը: