Google-ն արդեն պատասխանում է ոչ մինչև վերջ գրված հարցերին
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEih6Gb5QVjHx0VXF9ScFXuK_LR6MgnHAisLl-em37chLxrVGd6-rA0HXqoknkCxkeHPG8-Sg1dubdsqWy34Qhxvnw0MAMeHyGAouyoK7CT3I-UjE2rYKwuoJyOFmv8TDpSpFHp3AnkF2pij/s640/2015-06-01+13-54-34+Screenshot.png)
Google ընկերությունը կատարելագործել է որոնման արդյունքների արագ ցուցադրման ֆունկցիան: Այժմ որոնման արդյունքը ցուցադրվում է նույնիսկ այն դեպքում, երբ օգտատերն այն ամբողջությամբ չի հավաքել: Օրինակ՝ եթե գրեք «when did Paul», ապա Google-ը միանգամից կցուցադրի November 30, 2013, որը հայտնի կինոդերասան Paul Walker-ի մահվան ամսաթիվն է: Այս նոր գործառույթը խնայում է ոչ միայն ժամանակ, այլև ինտերնետ տրաֆիկ: Սա օգտակար է հատկապես բջջային հեռախոսների վրա: Բնականաբար, այս գործառույթն աշխատում է միայն այն հարցումների դեպքում, որոնց պատասխաններն ակնհայտ են ու կարճ: Հիմնականում այս հարցումները կապված են ամսաթվերի հետ: Այս նոր ֆունկցիան կարող եք փորձարկել Chrome դիտարկչում կամ iOS և Android համակարգերի Google հավելվածում: