Skype ծրագիրը շարքից դուրս է գալիս, երբ ուղարկում կամ ստանում եք http://: հաղորդագրությունը

Ամսաթիվ


Մի քանի օր առաջ համացանցում հայտնվել էր տեղեկություն, որ հատուկ կոդ ուղարեկելու դեպքում iPhone սմարթֆոնները կախում են և ռեստարտ են լինում: Այդ կոդը պարունակում էր հատուկ սիմվոլներ, որոնք չէր կարողանում iPhone-ը ցուցադրել ծանուցումների պատուհանում: Ինչևէ, այս ծրագրային սխալը կրկնվում էր ոչ բոլոր օգտատերերի մոտ: Պարզվում է, որ նմանատիպ ծրագրային սխալ կա նաև Skype ծրագրում: Սակայն Skype-ի դեպքում կոդն ունի շատ ավելի պարզ տեսք: Հատկանշական է, որ այս կոդը շարքից դուրս է հանում ինչպես համակարգչային, այնպես էլ բջջային պլատֆորմերի վրա աշխատող Skype ծրագիրը: Փորձելու համար կարող եք ընկերներից որևէ մեկին ուղարկել http://: արտահայտությունը: Առայժմ այս խնդրին կա մեկ լուծում: Պետք է խնդրեք, որպեսզի նամակ ուղարկողն իր մոտից ջնջի ուղարկված արտահայտությունը: Այդ դեպքում այն կջնջվի նաև Ձեր մոտից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն