Dropbox-ն արդեն թույլ է տալիս այլ մարդկանց վերբեռնել ֆայլեր Ձեր Dropbox-ի հաշվի վրա
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgAPbx-LWUSNVp0TFIbkisZ4W_paympJYKuPKDZLVYHg-K94GdZ6vcXNQjI5eZ34fr9DV2uKb8Y0zTX1WHzzu24E_Ook7xTby2iN21iCPVoN6ygai3d46Dj1k_A-94d9431u7poGhfo8Mfq/s640/Dropbox%255B1%255D.jpg)
Ժամանակակից համացանցն ու ՏՏ աշխարհը առանց ամպային ծառայությունների դժվար է պատկերացնել: Նմանատիպ ծառայությունների թիվը գնալով աճում է և դրա հետևանքով ստեղծվում է լուրջ մրցակցություն: Իսկ մրցակցությունից շահում են իհարկե օգտատերերը: Վերջերս լավագույն ամպային ծառայություններից մեկը՝ Dropbox-ը որոշել է ավելացնել նոր օգտակար գործառույթ: Այսւոհետև հնարավոր կլինի հրավիրել ցանկացած մարդու, որպեսզի նա ֆայլեր տեղադրի Ձեր Dropbox-ի հաշվի վրա:
Ընդ որում, բոլորովին պարտադիր չի, որ ֆայլեր վերբեռնող օգտատերը գրանցված լինի Dropbox-ում: Եկեք տեսնենք, թե ինչպես է տեղի ունենում այդ գործընթացը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg4YfuHn9im-gT8xqV7LddDQ2famThlQ7lzYW6v49UKNqbLTWAK9lfgb0taW_2jqCvUoArSeLt8DshLht_CSWmtR_CzzZ_h1qGo3xnnqZGzqCePpE1GbMGqeCWhHQ_vJiFSB-zWaqqHbL9I/s640/Animated-Gif.0%255B1%255D.gif)
Ընդ որում, բոլորովին պարտադիր չի, որ ֆայլեր վերբեռնող օգտատերը գրանցված լինի Dropbox-ում: Եկեք տեսնենք, թե ինչպես է տեղի ունենում այդ գործընթացը:
Ֆայլեր պահանջողի գործողությունները
2.Ընտրեք այն թղթապանակը, որտեղ պետք է տեղադրվեն պահանջվող ֆայլերը:
3.Պատճենահանեք գեներացված հասցեն և այն ուղարկեք ընկերներին:
Ստացողի գործողությունները
1. Բացեք պահանջողի կողմից ուղարկված հասցեն:
2. Եթե գրանցված չեք Dropbox-ում, գրեք Ձեր էլ. փոստի հասցեն ու անունը:
3. Վերբեռնել ֆայլերը:
Վերջում նշեմ մի օրինակ, երբ կարող է այս ֆունկցիան շատ օգտակար լինել: Ենթադրենք Ձեր ծննդյան օրը տարբեր մարդիկ իրենց սմարթֆոններով լուսանկարներ են կատարել և հաջորդ օրը ցանկանում եք դրանք բոլորը տեսնել մեկ տեղում: Dropbox-ի այս նոր գործառույթի շնորհիվ կարող եք գեներացնել ֆայլեր պահանջելու հասցեն ու այն ուղարկել բոլոր ընկերներին:
Այնուհետև նրանցից յուրաքանչյուրը իր մոտ եղած լուսանկարները: Արդյունքում բոլոր լուսանկարները կհավաքվեն Ձեր Dropbox-ի հաշվի վրա և սինխրոնիզացիայի դեպքում բնականաբար կտեղադրվեն Ձեր համակարգչի մեջ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhxUjIze6nhmhzEu6putjmCbLHzC5FfdICuIunuc0eeZbDIGb32yTYH48scMuYWJtHqF2xMESDbHpL9pvtkh6MNQrEoEAYRm65ttjXXQAxwUYfHnx1gdUP5PM5OY4TbRDoPsjydvvP-nrAl/s1600/Dropbox-for-Mac%255B1%255D.jpg)
Այնուհետև նրանցից յուրաքանչյուրը իր մոտ եղած լուսանկարները: Արդյունքում բոլոր լուսանկարները կհավաքվեն Ձեր Dropbox-ի հաշվի վրա և սինխրոնիզացիայի դեպքում բնականաբար կտեղադրվեն Ձեր համակարգչի մեջ: