Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Skype-ի վեբ տարբերակն արդեն հասանելի է Հայաստանի ու մի շարք այլ երկրների համար


Մի քանի օր առաջ Microsoft-ը հայտարարեց, որ Skype-ի վեբ տարբերակը որոշ երկրների համար բաց է լինելու փորձարկման համար: Եվ ահա օրեր անց Հայաստանի ու մի շարք այլ երկրների համար այս ծառայությունն արդեն ակտիվ է: Այն փորձելու համար անհրաժեշտ է այցելել web.skype.com կայքը և մուտք գործել ձեր պրոֆիլի տվյալները: 



Skype-ի վեբ տարբերակն արտաքնապես գրեթե ոչնչով չի տարբերվում համակարգչային կամ բջջային տարբերակներից: Վեբ տարբերակը հարմար է հատկապես այն դեպքերում, երբ այլ մարդու համակարգչից կամ ինտերնետ ակումբից ցանկանում եք մուտք գործել Ձեր պրոֆիլ և օգտվել Skype-ից՝ առանց համակարգչի վրա Skype ծրագիր տեղադրելու կամ տեղադրված Skype-ում Ձեր տվյալները գրելու:



Skype-ի վեբ տարբերակում առանց լրացուցիչ հավելվածների կարող եք գրել և ստանալ հաղորդագրություններ, իսկ ահա աուդիո և վիդեո զանգեր կատարելու համար պետք է տեղադրեք համապատասխան պլագինները, որոնց հասցեները կարող եք գտնել հենց Skype-ի կայքում: Կարող եք նաև միացնել ինտերնետ դիտարկչի ծանուցումների ֆունկցիան և ստանալ զանգերի ու հաղորդագրությունների մասին ծանուցումներ նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ պահին բացել եք այլ կայք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն