Youtube-ում հայտնվել է առաջին 8K վիդեոն, որը շատ քիչ համակարգիչների վրա է ցուցադրվում

Ամսաթիվ

Ռեժիսոր և օպերատոր Լյուկ Նյումանը որոշ հնարքների միջոցով կարողացել է YouTube վիդեոհոսթինգում տեղադրել 8K որակով տեսանյութ: Տեսահոլովակը կոչվում է Ghost Towns և փաստացի համարվում է YouTube-ի առաջին 8K վիդեոն:



Չնայած, որ հեղինակն ամբողջությամբ չի բացատրում տեսանյութի ստեղծման հնարքի գաղտնիքը, սակայն տեսանյութի բացատրություններում որոշակի տեղեկություն կա. հեղինակը նկարել է տեսանյութը RED Epic Dragon 6K տեսախցիկով՝ ուղղահայաց դիրքով, իսկ հետո Adobe After Effects-ի միջոցով միմյանց է կպցրել առանձին հատվածներ և ստացել է մեծ պատկեր:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն