Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Խաղացեք Pac-Man խաղը Google Maps-ի վրա

Խաղացեք Pac-Man խաղը Google Maps-ի վրա



Google Maps ծառայությունում հայտնվել է նոր ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է քարտեզի վրա խաղալ դասական Pac-Man խաղը: Առայժմ հայտնի չէ, թե ինչքան ժամանակով է հայտնի այս ֆունկցիան, սակայն այն բականին հետաքրքիր ու զվարճալի է ստացվել: Խաղալու համար պետք է սեղմել Google Maps-ի էջի ներքևում հայտնված նոր կոճակը:



Այնուհետև տվյալ փողոցի վրա կհայտնվեն  Pac-Man-ի հերոսները: Եթե այնուամենայնիվ տվյալ փողոցի վրա հնարավոր չի լինի խաղալ, ապա կարող եք սեղմել «I’m feeling lucky»  կոճակը և հայտնվել այնպիսի փողոցի վրա, որտեղ հնարավոր է խաղալ:



Բջջային սարքերի վրա նույնպես հասանելի է այս խաղը, սակայն պետք է քարտեզի վրա գտնեք հատուկ վայրեր, որտեղ տեղադրված է PacMan-ի նշանը:

Ֆեյսբուքի նոր գործառույթի միջոցով կարող եք տեսնել, թե ինչ գրառումներ կամ նկարներ եք տեղադրել մեկ տարի առաջ

Ֆեյսբուքի նոր գործառույթի միջոցով կարող եք տեսնել, թե ինչ գրառումներ կամ նկարներ եք տեղադրել մեկ տարի առաջ



Մի քանի տարի առաջ բլոգի գրառումներից մեկում ներկայացրել էի Timehop ծառայության մասին, որը ցուցադրվում է, թե ինչ գրառում կամ լուսանկար եք տեղադրել Ֆեյսբուքում նույն օրը մի տարի կամ մի քանի տարի առաջ: Ժամանակի ընթացքում այդ ծառայության վեբ տարբերակը դարձավ անհասանելի և այժմ այն հասանելի է միայն բջջային հեռախոսների վրա: Սակայն Ֆեյսբուքը որոշել է ստեղծել իր սեփական նմանատիպ ծառայությունը և այն կոչվում է «On This Day»: Այս գործառույթը տեսնելու համար պետք է այցելել facebook.com/onthisday էջը: 


Այնտեղ կարող եք գտնել մեկ կամ մի քանի տարի առաջ նույն այս օրը Ձեր կողմից տեղադրված գրառումներն ու լուսանկարները: Կարող եք նաև բաժանորդագրվել այդ էջին և հետագայում Ֆեյսբուքի կողմից ստանալ ծանուցումներ՝ նոր հիշողությունների առկայության դեպքում: 



Ծառայությունը աստիճանաբար հասանելի է դառնում Ֆեյսբուքի բոլոր օգտատերերի համար ինչպես վեբ, այնպես էլ բջջային հավելվածների վրա:
Ֆեյսբուքի վեբ տարբերակում ավելացել է լուսանկարների վրա «ստիկեռներ» ավելացնելու գործառույթ

Ֆեյսբուքի վեբ տարբերակում ավելացել է լուսանկարների վրա «ստիկեռներ» ավելացնելու գործառույթ


Ամիսներ առաջ Ֆեյսբուքը ներկայացրեց նոր հավելված, որի շնորհիվ հնարավոր էր լուսասնկարների վրա ավելացնել տարբեր «ստիկեռներ»: Վերջերս այդ ֆունկցիան հասանելի է դարձել նաև Ֆեյսբուքի վեբ տարբերակում: Նոր լուսանկար տեղադրելու դեպքում հայտնվում է «Edit Photo» գործիքը:


Այդ գործիքի վրա սեղմելու դեպքում ցուցադրվում է լուսանկարը և ներքևի հատվածում հայտնվում են երկու նոր գործիքներ: 



Առաջինի միջոցով հնարավոր է պտտել լուսանկարը, իսկ երկրորդի միջոցով՝ «ստիկեռներ» ավելացնել դրա վրա:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Կարեն Հովսեփյանը

Կայացան IT Futsal Cup 2015 առաջնության երկրորդ փուլի խաղերը

Կայացան IT Futsal Cup 2015 առաջնության երկրորդ փուլի խաղերը


IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում են 23 ընկերություններ: Հանգստյան օրերին Միկա մարզադաշտում կայացան IT Futsal Cup 2015 առաջնության երկրորդ փուլի խաղերը: Գրանցվեցին հետևյալ հաշիվները`


Թաքնված տեքտային խմբագրիչ Google Chrome-ում

Թաքնված տեքտային խմբագրիչ Google Chrome-ում



Ինտերնետում աշխատելու ընթացքում հաճախ պատահում են դեպքեր, երբ անհրաժեշտություն է առաջանում պատճենել և ժամանակավոր պահել ինչ-որ տեքստ: Օրինակ ցանկանում եք շատ արագ գրել հեռախոսահամար կամ հասցե: Անշուշտ դա անելու համար կան հազարավոր ծրագրեր ու հավելվածներ, սակայն պարզվում է, որ Google Chrome-ում ևս կա ժամանակավոր տեքստեր պահելու համար նախատեսված տեքտային խմբագրիչ: Այս թաքնված դաշտը բացելու համար Google Chrome-ի հասցեի դաշտում գրեք data:text/html,<html contenteditable> և սեղմեք Enter: Իհարկե կարիք չկա յուրաքանչյուր անգամ հիշել ու գրել այս երկար տեքստը: Կարող եք քաշել այս հասցեն և ավելացնել Google Chrome-ի Bookmarks բաժնի մեջ: 

Հետագայում ցանկացած ժամանակ կարող եք սեղմել պահպանված հղման վրա ու բացել ժամանակավոր տեքտային խմբագրիչը: Սակայն հաշվի առեք, որ Google Chrome-ը կամ բացված պատուհանը փակելու դեպքում այնտեղ գրված ինֆորմացիան չի պահպանվի:
Twitter ընկերությունը թողարկել է վիդեոներ հեռաձարկելու հավելված

Twitter ընկերությունը թողարկել է վիդեոներ հեռաձարկելու հավելված



Twitter ընկերությունը iOS համակարգի համար ստեղծել է նոր հավելված, որը նախատեսված է ուղիղ եթերում վիդեոներ հեռաձարկելու համար: Հավելվածը կոչվում է Periscope և հասանելի է App Store-ում: Հեռարձակման ժամանակ հնարավոր է նշել նաև հեռարձակման վայրը: Երբ օգտատերերից մեկը սկսում է հեռարձակել վիդեո, նրա պրոֆիլին հետևողները տեղեկանում են դրա մասին ծանուցումների տեսքով: Եթե ընտրված է «Հեռարձակել Twitter-ում» ֆունկցիան, ապա հեռարձակողի անունից «թվիթ» է գրվում, որտեղ նշված է հեռարձակման հղումը: Բաժանորդները կարող են սեղմել այդ հասցեի վրա և վեբ ինտերֆեյսում տեսնել հեռարձակումը:



Հետևորդները կարող են իրական ժամանակում մեկնաբանել կամ «սրտիկներ» դնել հեռարձակմանը: Հեռարձակումն ավարտելուց հետո հեղինակը կարող է պահպանել վիդեոն այն հետևորդների համար, ովքեր բաց են թողել ուղիղ հեռարձակումը: Հնարավոր է նաև ստեղծել «Թաքուն» հեռարձակում և դրա հասցեն ուղարկել միայն հատուկ մարդկանց:


Ֆեյսբուք մեսենջերն արդեն հնարավոր է տեղադրել ցանկացած հավելվածում և ուղարկել ցանկացած ինֆորմացիա

Ֆեյսբուք մեսենջերն արդեն հնարավոր է տեղադրել ցանկացած հավելվածում և ուղարկել ցանկացած ինֆորմացիա



Երեկ կայացած F8 համաժողովին Ֆեյսբուքը ներկայացրեց մի շարք նորույթներ, որոնք հիմնականում վերաբերում են ծրագրեր մշակողներին: Այդ նորույթների մեծ մասը վերաբերում է Facebook Messenger-ին: Այսուհետ ցանկացած մարդ կարող է իր ծրագրում դնել Facebook Messenger-ի կոճակը, որի միջոցով այդ ծրագրի օգտատերերը կարող են իրենց ընկերներին ուղարկել ծրագրում առաջարկվող պարունակությունը: Այսինքն օգտատերերը կարող են այլ ծրագրերի միջոցով միմյանց ուղարկել gif անիմացիաներ, նկարներ, վիդեոներ և այլ տվյալներ: Փաստորեն Ֆեյսբուքը հասարակ մեսենջերից դարձավ պլատֆորմ, որից կարող են օգտվել նաև ծրագրեր մշակողները:



Տվյալ պահին արդեն կան մի շարք հավելվածներ, որոնց մեջ տեղադրված է Facebook Messenger-ի կոճակը: Այդ հավելվածների ցանկը կարող եք գտնել անմիջապես Facebook Messenger-ում: Երեք «կետեր» պարունակող կոճակի վրա սեղմելով կբացվի ցանկը, որտեղից կարող եք ներբեռնել երրորդական հավելվածները և դրանք տեղադրել Ձեր սարքի մեջ: 



Այնուհետև կարող եք բացել այդ հավելվածները, ընտրել համապատասխան ինֆորմացիան (նկար, անիմացիա, վիդեո և այլն) ու սեղմել ծրագրում առկա Facebook Messenger-ի կոճակի վրա: 



Վերջում պետք է ընտրել այն մարդկանց, ում ցանկանում եք ուղարկել ինֆորմացիան:
Ինչպես տեսնել վիրտուալ Apple Watch-ը ձեռքի վրա

Ինչպես տեսնել վիրտուալ Apple Watch-ը ձեռքի վրա



Անհրաժեշտ է ներբեռնել նմուշը և տպել թղթի վրա: Այնուհետև պետք է  ներբեռնել հավելվածը սմարթֆոնի մեջ և այն բացելուց հետո հեռախոսի տեսախցիկը պահել տպված նմուշի վրա:

Ներբեռնել նմուշը
(սեղմել անմիջապես iPhone-ից)
Հակեռները կոտրել են բոլոր ինտերնետ դիտարկիչներն ու դրա դիմաց ստացել մեծ գումար

Հակեռները կոտրել են բոլոր ինտերնետ դիտարկիչներն ու դրա դիմաց ստացել մեծ գումար



Վերջերս տեղի է ունեցել հայտնի ծրագրեր ջարդելու Pwn2Own մրցույթը, որի ընթացքում հակեռները ջարդել են գրեթե բոլոր ինտերնետ դիտարկիչներն ու այլ հայտնի ծրագրերը: Յունգ Հուն Լի հակեռը Internet Explorer, Safari և Chrome դիտարկիչներում գտել է 3 շատ լուրջ բացթողում և որպես մրցանակ ստացել է 225 հազար ԱՄՆ դոլար:



Այս հակեռի համար ամենաեկամտաբեր ծրագիրը եղել է Chrome-ը, որի ջարդելուն նվիրված 2 րոպեանոց պրեզենտացիայի շնորհիվ նա վաստակել է 110 հազար ԱՄՆ դոլար: Յունգի կողմից Chrome-ում հայտնաբերած բացթողման միջոցով հնարավոր է ստանալ թույլատվություն համակարգի ֆայլերի նկատմամբ:


Pwn2Own-ը հանդիսանում է փակ միջոցառում և այնտեղ բացահայտված բացթողումները անհասանելի են լինում օգտատերերի համար: Դրանք անմիջապես փոխանցվում են ծրագրերի հեղինակներին, որպեսզի նոր տարբերակներում վերացվեն: Միջոցառման ընթացքում հակեռները կարողացել են Windows, Adobe Reader, Adobe Flash, IE 11, Firefox և այլ հայտնի ծրագրերում գտնել ավելի քան 20 կրիտիկական բացթողումներ: Միջոցառման ընթացքում մասնակիցները վաստակել են 557 հազար ԱՄՆ դոլար:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Նարեկ Հակոբյանը
Ինչպես PDF ֆայլի ֆորմատը փոխել Word-ի և այլ ֆորմատների

Ինչպես PDF ֆայլի ֆորմատը փոխել Word-ի և այլ ֆորմատների



Cometdocs-ն իրենից ներկայացնում է փաստաթղթային ֆայլերը (Pdf, Word և այլն) այլ ֆորմատի ձևափոխելու և փաստաթղթերի կառավարման օնլայն համակարգ: Cometdocs-ի օգտատերերը կարող են վերբեռնել տարբեր ֆորմատի ֆայլեր, պահպանել դրանք հետագա օգտագործման համար և ուղարկել այլ մարդկանց: Չնայած, որ Cometdocs ծառայությունը նախատեսված է փաստաթղթերի կառավարման համար, սակայն կարող եք այնտեղ վերբեռնել և պահպանել տարբեր ֆորմատի ֆայլեր: Սակայն հաշվի առեք, որ ոչ բոլոր ֆայլերի ֆորմատները կարող եք փոխել: Տվյալ պահին համակարգում կարող եք փոխել հետևյալ ֆայլերի ֆորմատները՝


Cometdocs-ի մի քանի ծառայություններից օգտվելու համար պետք չէ գրանցվել, սակայն, եթե ցանկանում եք օգտվել ֆայլերի պահպանման, կառավարման և տարածման լրացուցիչ ծառայություններից, ապա պետք է գրանցվեք համակարգում: Նշեմ, որ գրանցումն անվճար է և մեծ ջանքեր չի պահանջում:

Cometdocs համակարգի չգրանցված օգտատերերն ունեն հետևյալ սահմանափակումները՝
  • Յուրաքանչյուր IP հասցեի համար շաբաթական 3 ֆայլի ֆորմատի փոփոխություն
  • Յուրաքանչյուր IP հասցեի համար ֆայլերի փոխանակման օրական 100Մբ տրաֆիկ
  • Ֆայլերի պահպանման և տարածման հղումի ժամկետը 24 ժամ է

Cometdocs-ի գրանցված օգտատերերն ունեն հետևյալ առավելությունները.
  • Շաբաթական 5 ֆայլի ֆորմատի փոփոխություն
  • Ֆայլերի փոխանակման օրական 1Գբ տրաֆիկ
  • Ֆայլերի պահպանման 2Գբ ծավալ

Նշեմ նաև, որ այս սահմանափակումները կարող եք հանել կամ ընդլայնել՝ բաժանորդագրվելով ծառայության Premium account պլանին:


Cometdocs ծառայությունն հասանելի է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ բջջային հեռախոսների (iOS, Android) և Windows-ի վրա: Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք այս համակարգի վեբ տարբերակի միջոցով ձևափոխել PDF ֆայլը Word-ի:

1.Բացեք այս կայքը և վերբեռնեք ֆայլը:
2.Սեղմեք Convert կոճակը և քաշեք վերբեռնված ֆայլը ներքևի դաշտի վրա:
3.Ընտրեք վերջնական ֆայլի ֆորմատը
4.Սեղմեք Convert կոճակը:


Գրանցված օգտատերերը կարող են անմիջապես ներբեռնել վերջնական ֆայլը, իսկ չգրանցվածները պետք է գրեն էլեկտրոնային փոստի հասցե, որի վրա մի քանի րոպե անց կստանան ֆայլը:

Նշեմ նաև, որ Cometdocs-ը հեշտությամբ ինտեգրվում է Google Drive ծառայությունում և կարող եք Google Drive-ի վրա գտնվող փաստատթղերը միանգամից ձևափոխել այլ ֆորմատի: Այս ֆունկցիայից օգտվելու համար պետք է Google Chrome-ի վրա տեղադրել Cometdocs-ի հավելվածը



Նշեմ նաև, որ գրանցված օգտատերերը կարող են Referrals բաժնից պատճենեն հատուկ հղումը և դրանով հրավիրեն իրենց ընկերներին միանալ այս համակարգին:



Եթե Ձեր ընկերը գրանցվի Ձեր ուղարկած հղումով, ապա ձեզանից յուրաքանչյուրը կստանա ֆայլերի ֆորմատի լրացուցիչ 5 վերաֆորմատավորում մեկ շաբաթվա համար:

Հղումներ.

Ներբեռնել Android-ի հավելվածը
Օգտատերերի բողոքների հետևանքով Ֆեյսբուքը ջնջել է «Feeling Fat» կարգավիճակը

Օգտատերերի բողոքների հետևանքով Ֆեյսբուքը ջնջել է «Feeling Fat» կարգավիճակը



Վերջերս Ֆեյսբուքը կարգավիճակների ցանկից հանել է «Feeling Fat»-ը (Ինձ զգում եմ գեր): Բանն այն է, որ Change.org կայքում բազմաթիվ օգտատերեր ստորագրահավաք են կազմակերպել և Ֆեյսբուքից պահանջել են ջնջել այդ կարգավիճակը: Տվյալ պահին այդ կարգավիճակը չկա, սակայն կարմիր այտերով սմայլիկի անվան տակ կան այլ կարգավիճակներ: Change.org կայքում «Feeling Fat» կարգավիճակի դեմ քվեարկել են ավելի քան 16.000 օգտատերեր:
Վերջապես թողարկվեց Armblog.net-ի Անդրոիդ հավելվածը

Վերջապես թողարկվեց Armblog.net-ի Անդրոիդ հավելվածը



Հարգելի այցելուներ, ուրախությամբ հայտնում եմ, որ վերջապես  թողարկվեց Armblog.net-ի Անդրոիդ հավելվածը: Հավելվածը ստեղծել է Հենրիկ Հակոբյանը, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանից, որ առանց որևէ շահի իրականություն դարձրեց այս նախագիծը:



Հավելվածի սկզբնական էջում ցուցադրվում են վերջին գրառումների վերնագրերը, որոնց վրա սեղմելով բացվում են համապատասխան գրառումները: Առաջին էջի վրա տեղադրված է նաև որոնման դաշտը և Armblog.net-ի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերի հասցեները: Ներքևի վահանակի վրա տեղադրված է նաև նամակ գրելու կոճակը, որը սեղմելով կարող եք միանգամից կապ հաստատել ինձ հետ:


Դե ինչ, տեղադրեք ու օգտագործեք, իսկ վերջում չմոռանաք Google Play-ում գնահատել հավելվածը:)


Պատվիրեք տաքսի ու հետևեք պատվերի ընթացքին ggTaxi-ի միջոցով

Պատվիրեք տաքսի ու հետևեք պատվերի ընթացքին ggTaxi-ի միջոցով


Հնարավո՞ր է արդյոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծել մի ընկերություն, որն ապագայում կկարողանա մրցակցել Սիլիկոնյան հովտի հսկաների հետ: ggTaxi ստարտապի հիմնադիրները համոզված են, որ դա հնարավոր է: Ամիսներ առաջ բլոգում անդրադարձել եմ ggTaxi-ին, սակայն այն ժամանակ ծառայությունը նոր էր գործարկվել: Դրանից հետո տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ: Այժմ համակարգն ունի 11 հազարից ավել գրանցված օգտատերեր, մեծ քանակով վարորդներ և բազմաթիվ մարդիկ, ովքեր ամեն օր gg ավտոմեքենա են պատվիրում: Android և iOS հավելվածները, ինչպես նաև կայքը ստացել են բոլորովին նոր դիզայն, ավելացվել են մի քանի օգտակար հնարավորություններ: Եկեք քայլ-առ-քայլ տեսնենք, թե ինչպես տաքսի պատվիրել ggTaxi թարմացված հավելվածով:

Վերևի աջ անկյունում կա հեռախոսի նշանը, որի միջոցով Դուք կարող եք կապնվել ggtaxi օպերատորի հետ և ուղղել նրան Ձեզ հետաքրքրող հարցերը:


Ձեր գտնվելու վայրը նշելու համար Դուք պետք է սեղմեք վերևի ձախ անկյունում գտնվող շրջանագծի մեջ գտնվող սլաքով նշանը: Դրանից հետո քարտեզի վրա ավտոմատ նշվում է այն հասցեն, որտեղից Դուք ուզում եք պատվրել ավտոմեքենա: Խորհուրդ կտամ պատվիրելուց առաջ ստուգել արդյոք քարտեզի վրա ճիշտ է նշված Ձեր գտնվելու վայրը (GPS-ը տվյալ վայրում կարող է անհասանելի լինել կամ մի քանի մետր սխալ ցույց տալ): Եթե այնուամենայնիվ Ձեր գտնվելու վայրը ավտոմատ չի նշվում, ապա կարելի է քարտեզի վրա նշել Ձեր գտնվելու վայրը նաև ձեռքով: 

Պատվիրել կոճակը սեղմելուց հետո կբացվի ներքրում պատկերված պատուհանը, որտեղ կարող եք ընտրել պատվերի տեսակը՝ Հիմա կամ Նախնական:


Այստեղ երևում է հասցեն և կարելի է մեկնաբանություն դաշտում ավելի մանրամասն նկարագրել Ձեր գտնվելու վայրը: Մեկնաբանությունը գնում է վարորդին, ինչը ավելի հեշտացնում է պատվիրատուի վայրը գտնելը: Պատահում են դեպքեր, երբ Ձեր գտվնելու կետը ճիշտ տեղում է, բայց հասցե դաշտը ճիշտ չէ գրված (քարտեզը ավտոմատ գեներացնում է հասցեն ըստ Ձեր դրված կետի): Նման դեպքերում դուք կարող եք օգտագործել մեկնաբանություն դաշտը՝ ճիշտ հասցեն նշելու համար:

Նախնական պատվեր
Հավելվածի շնորհիվ Դուք հնարավորություն ունեք 24 ժամ շուտ նախապես ավտոմեքենա պատվիրել քաղաքի ցանկացած կետում: Սեղմելով նախնական կոճակի վրա Դուք կհայտնվեք նախնական պատվերի պատուհանում, որտեղ պետք է ընդամենը ընտրել պատվերի ժամը: Շատերն օգտագործում են այս ֆունկցիան առավոտյան գործի գնալու համար ավտոմեքենա պատվիրելու նպատակով: Սա շատ հարմար ֆունկցիա է, քանի որ Դուք զերծ եք մնում առավոտյան տաքսի ծառայություններին զանգահարելուց կամ փողոցից պատահական տաքսի կանգնեցնելուց: Ժամերը պետք է ընտրեք 24-ժամյա ֆորմատով, որպեսզի երեկոյան 7-ին(19:00-ին) պատվիրած մեքենան չգա առավոտյան ժամը 7:00-ին:




Հաստատել կոճակը սեղմելուց ծրագիրը Ձեր պատվերը կուղարկի 2 կմ շառավղի վրա գտնվող ազատ վարորդներին:


Պատվեր կատարելուց հետո
Պատվերը հաստատելուց հետո բացվում է ներքևում պատկերված ինտերֆեյսը: Այս պահին Ձեր պատվերը դեռ ոչ ոք չի վերցրել: Ներքևում երևում է, որ համակարգը gg ավտոմեքենա է փնտրում - “gg մեքենայի փնտրտուք” :)


Այնուհետև 2 կմ շառավղի վրա գտնվող վարորդներից մեկը վերցրնում է պատվերը և Դուք կարող եք տեսնել նրա անունը, ավտոմեքենայի համարանիշը, գույնը: Մոտ ապագայում կտեսնեք նաև վարորդի լուսանկարը:

Պատվերի տողի վրա սեղմելով բացվում է վարորդի տվյալները պարունակող ինտերֆեյսը:

Ինչպես չեղարկել պատվերը
Մինչև վարորդի կողմից պատվերի ընդունումը Դուք հնարավորություն ունեք չեղարկելու պատվերը: Դրա համար պետք է սեղմել վարորդի տվյալների տողի վրա և կբացվի հետևյալ պատուհանը՝

Վերևի աջ անկյունում աղբարկղի վրա սեղմելով Դուք կարող եք չեղարկել պատվերը: Եթե վարորդը արդեն վերցրել է պատվերը, ապա Դուք կարող եք չեղարկել պատվերը՝ կապնվելով համակարգի օպերատորին վերը նկարագրված եղանակով: Ընթացքում Ձեզ գալիս են տեղեկացումներ, թե ինչ վիճակում է գտնվում Ձեր պատվերը: Եթե Ձեր պատվերը հնարավոր չի իրականացնել Ձեզ կգա «Պատվերը մերժվել է» հաղորդագրությունը: Եթե վարորդներից մեկը վերցրել է պատվերը` «ggմեքենան կլինի ժամանակին»:


Երբ ավտոմեքենան հասնում է տեղ, ապա ցուցադրվում է «ggմեքենան տեղում է» և ամենավերջում գալիս է, որ պատվերն ավարտված է ու ցուցադրվում է Ձեր հաշիվը:



Իմ կարծիքով ggTaxi-ն հայկական այն հավելվածներից է, որը պետք է պարտադիր ունենալ սմարթֆոնի մեջ ու հաճախակի օգտվել դրանից: Այս հավելվածի շնորհիվ Հայաստանում տաքսի պատվիրելու գործընթացը դարձել է ավելի հեշտ ու հաճելի:

Ոչ լիցենզիոն Windows 7 ու ավելի բարձր համակարգերից հնարավոր կլինի անվճար թարմացվել Windows 10-ի

Ոչ լիցենզիոն Windows 7 ու ավելի բարձր համակարգերից հնարավոր կլինի անվճար թարմացվել Windows 10-ի


Վերջերս պարզ դարձան Windows 10 մասին մի շարք հետաքրքիր փաստեր: Այսպիսով Windows 10-ի վերջնական տարբերակը թողարկվելու է ս.թ. ամռանը: Օպերացիոն համակարգի ընթացիկ թարմացումները հասանելի են լինելու ինչպես Microsoft-ի կայքից, այնպես էլ P2P եղանակով: Այսինքն թարմացումները հնարավոր կլինի ներբեռնել ինչպես լոկալ ցանցի այլ համակարգիչներից, այնպես էլ մոտակայքում գտնվող այլ համակարգիչներից:


Մյուս կարևոր նորությունն այն է, որ ոչ լիցենզիոն Windows 7,8,8.1 համակարգերում հնարավոր կլինի անվճար թարմացնել և տեղադրել Windows 10 համակարգը: Սրանով Microsoft-ը փորձում է վերջ դնել Windows 7 և ավելի բարձր տարբերակների ահռելի թվով ոչ լիցենզիոն տարբերակներին:
Pixels կոչվող ֆիլմում Pac-Man-ը և նրա ընկերները հարձակվում են երկրագնդի վրա (Թրեյլեր)

Pixels կոչվող ֆիլմում Pac-Man-ը և նրա ընկերները հարձակվում են երկրագնդի վրա (Թրեյլեր)



Այս ամռանը կինոէկրաններ կբարձրանա նոր կատակերգական ֆիլմ, որը կոչվում է Pixels (Պիկսելներ): Ֆիլմի սյուժեն ստեղծված է հին դասական խաղերի հիման վրա (Pac-Man, Donkey Kong, Space Invaders, Pong և այլն): 



Ֆիլմում նկարահանվել են Ադամ Սենդլերը, Պիտեր Դինկլեյջը, Ջեյն Կրակովսկին, Շոն Բինը և այլ հայտնի դերասաններ: Ֆիլմում խաղերի հերոսները հարձակվում են երկրագնդի վրա, իսկ ֆիլմի հերոսները պետք է պաշտպանեն Երկիր մոլորակը:


Նշեմ նաև, որ այս ֆիլմի հիմքում ընկած է Պատրիկ Ջինի համանուն կարճամետրաժ ֆիլմը, որը նույնպես չափազանց հետաքրքիր է ու զվարճալի:

Ֆեյսբուքում այժմ հնարավոր է գումար փոխանցել զրուցակցին

Ֆեյսբուքում այժմ հնարավոր է գումար փոխանցել զրուցակցին


Facebook սոցիալական ցանցը շարունակում է զարգանալ և աստիճանաբար ներառում է նոր ծառայություններ: Այժմ արդեն հնարավոր է Ֆեյսբուքի մեսենջերով գումար ուղարկել այլ մարդկանց: Հավելվածի նոր տարբերակում ավելացել է $-ի նշան, որի վրա սեղմելով օգտատերը կարող է գրել Visa կամ Mastercard-ի տվյալները և զրուցակցին ուղարկել գումար: Եթե նախկինում օգտատերը օգտագործել է իր բանկային քարտերը Ֆեյսբուքի խաղերում գնումներ կատարելու համար, ապա կարելի է միանգամից օգտագործել քարտի պահպանված տվյալները: PayPal-ի հետ համեմատած փոխանցումները կատարվում են ավելի արագ և ավելի հարմարավետ, քանի որ Ֆեյսբուքը միջնորդավճար չի պահելու:



Գումարի փոխանցման ֆունկցիան աշխատում է ինչպես բջջային, այնպես էլ վեբ տարբերակում: Ընդ որում, սմարթֆոնների վրա օգտատերերը կարող են օգտագործել անվտանգության լրացուցիչ համակարգեր (օր. TouchID): 



Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում փոխանցումներ կարող են կատարել միայն ԱՄՆ-ի բնակիչները, որից հետո այս ծառայությունը հասանելի կլինի նաև այլ երկրներում