Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Google ընկերությունը ներկայացրեց Nexus 5X սմարթֆոնը

Google ընկերությունը ներկայացրեց Nexus 5X սմարթֆոնը


Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Nexus 5X սմարթֆոնը, որն արտադրվելու է LG ընկերության կողմից: Սարքն ունի 5.2 դյույմանոց էկրան՝ 1920х1080 թողունակությամբ: Nexus 5X սմարթֆոնն ունի 64 բիթանոց Snapdragon 808 պրոցեսոր, 2Գբ օպերացիոն հիշողություն, 12.3 Մպ հետևի և 5 Մպ առջևի տեսախցիկ:


Սմարթֆոնը հասանելի կլինի 16 և 32 Գբ ներքին հիշողություններով: Nexus 5X սմարթֆոնը հիշողության քարտի տեղադրման հնարավորություն չունի:


Nexus 5X սմարթֆոնի հետնամասում տեղադրված է Nexus Imprint կոչվող մատնահետքի սկաներ: Այն կարող է օգտագործվել հեռախոսի արգելափակման կամ Android Pay ծառայությունից օգտվելու համար: Սմարթֆոնի վրա տեղարված է USB Type-C բնիկ: Nexus 5X-ն աշխատում է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով: Տվյալ պահին 16Գբ մոդելն արժի $379:

Google ընկերությունը ներկայացրեց Nexus 6P սմարթֆոնը

Google ընկերությունը ներկայացրեց Nexus 6P սմարթֆոնը



Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Nexus 6P սմարթֆոնը, որն արտադրվելու է Huawei ընկերության կողմից: Սարքն ունի մետաղյա կորպուս և 5.7 դյույմանոց AMOLED էկրան՝ 2560х1440 թողունակությամբ: Էկրանը զբաղեցնում է սմարթֆոնի առջևի մասի 74%-ը: Nexus 6P սմարթֆոնն ունի 64 բիթանոց Snapdragon 810 պրոցեսոր, 3Գբ օպերացիոն հիշողություն, 12.3 Մպ հետևի և 8 Մպ առջևի տեսախցիկ: 


Սմարթֆոնը հասանելի կլինի 32,64 և 128 Գբ ներքին հիշողություններով: Nexus 6P սմարթֆոնը հիշողության քարտի տեղադրման հնարավորություն չունի:


Nexus 6P սմարթֆոնի վրա տեղադրված է Nexus Imprint կոչվող մատնահետքի սկաներ: Այն կարող է օգտագործվել հեռախոսի արգելափակման կամ Android Pay ծառայությունից օգտվելու համար: Սմարթֆոնի վրա տեղարված է USB Type-C բնիկ: Nexus 6P-ն աշխատում է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով: Տվյալ պահին 32Գբ մոդելն արժի $499, իսկ 64 և 128Գբ մոդելնեը համապատասխանաբար $549 և $649:

Հայտնի է Android 6.0 Marshmallow համակարգի թողարկման ամսաթիվը

Հայտնի է Android 6.0 Marshmallow համակարգի թողարկման ամսաթիվը



Google ընկերությունը նոր սարքավորումներ ներկայացնելու հետ միաժամանակ ներկայացրեց նաև Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգի թողարկման ամսաթիվը: Այսպիսով այս նոր օպերացիոն համակարգը Nexus (5, 6, 7, 9, Player) սարքերի համար հասանելի կլնինի մյուս շաբաթվանից: Այնուհետև այն աստիճանաբար հասանելի կդառնա այլ ընկերությունների ֆլագմենային սարքերի վրա (օր. Samsung): Այս նոր համակարգը Android 5.0 Lollipop-հետ համեմատած արտաքնապես գրեթե չի փոխվել: Այս անգամ ծրագրավորողները կենտրոնացել են ներքին ծրագրային բարեփոխումներին և օպտիմիզացիային: Android 6.0 Marshmallow համակարգի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ բլոգի նախորդ գրառումներից մեկում:
Այս բացթողման շնորհիվ հնարավոր է շրջանցել iOS 9-ի արգելափակման էկրանը և տեսնել կոնտակներն ու լուսանկարները (Վիդեո)

Այս բացթողման շնորհիվ հնարավոր է շրջանցել iOS 9-ի արգելափակման էկրանը և տեսնել կոնտակներն ու լուսանկարները (Վիդեո)



Վերջերս թողարկված iOS 9 օպերացիոն համակարգում հայտնաբերվել է լուրջ բացթողում, որը թույլ է տալիս շրջանցել արգելափակման էկրանը և առանց կոդը հավաքելու տեսնել  կոնտակտները կամ լուսանկարները: Դա անելու համար պետք է մի քանի անգամ սխալ հավաքել կոդը, այնուհետև Siri-ին հարցնել ընթացիկ ժամը և կատարել մի քանի պարզ գործողություններ:



Այս լուրջ բացթողումը կարող է չաշխատել միայն այն դեպքում, երբ արգելափակման էկրանի վրա անջատված է Siri օգնականը:  Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ նմանատիպ բացթողում էին գտել նաև Android 5.0 և բարձր համակարգերի վրա:




iOS 9 օպերացիոն համակարգը հասանելի է օգտատերերին ս.թ. սեպտեմբերի 16-ից: Այն ներառում է մի շարք նոր ֆունկցիաներ, որոնց մեծ մասը աշխատում են հատկապես նոր iPad-ների վրա: Այդ փոփոխություններին ծանոթանալու համար առաջարկում եմ դիտել այս հայերեն տեսահոլովակները:



Apple-ը թողարկել է Android-ի համար նախատեսված առաջին ծրագիրը, որը նախատեսված է Android-ից iPhone-ի անցնելու համար

Apple-ը թողարկել է Android-ի համար նախատեսված առաջին ծրագիրը, որը նախատեսված է Android-ից iPhone-ի անցնելու համար


Google Play-ում հայտնվել է Android-ի համար նախատեսված Apple-ի առաջին ծրագիրը, որը հեշտացնելու է Android-ից դեպի iOS անցումը: Move to iOS կոչվող հավելվածը տեղափոխում է կոնտակտները, նամակները, լուսանկարները, վիդեոները, էլեկտրոնային փոստի կարգավորումները և այլն: Հետաքրքիր է նաև այս հավելվածի միջոցով ինֆորմացիայի տեղափոխման գործընթացը: Դրա համար չի պահանջվում լար կամ ամպային ծառայություն: iPhone-ի վրա ստեղծվում է գաղտնի Wi-Fi կապ, որի միջոցով Move to iOS հավելվածը տեղափոխում է ինֆորմացիան:


Թվում է, թե Apple-ը հնարամիտ քայլ է կատարել օգտատերերին իր կողմ գրավելու համար, սակայն Android-ի օգտատերերը ոչ միայն չեն պատրաստվում տեղափոխվել դեպի iOS միջավայր, այլև մեծ պայքար են սկսել այս հավելվածի դեմ: Այս պահի դրությամբ այս նոր հավելվածը Google Play-ում ունի 1.7 գնահատական: Ավելի քան 15000 օգտատերեր այն գնահատել են 1 միավորով: Իսկ  Apple-ին ուղղված օգտատերերի քննադատական մեկնաբանությունների մասին ավելի լավ է լռեմ :)

Օրվա կադրը

Օրվա կադրը


Բաց մի թողեք հայկական ShadowMatic խաղն անվճար ներբեռնելու հնարավորությունը

Բաց մի թողեք հայկական ShadowMatic խաղն անվճար ներբեռնելու հնարավորությունը


Apple ընկերությունը այս շաբաթվա հավելված (App of the week) է ճանաչել հայկական ShadowMatic խաղը, որը նախկինում արդեն հասցրել է Apple-ի և մի շարք այլ հեղինակավոր ընկերությունների կողմից մեծ ուշադրության արժանանալ: Այսպիսով սեպտեմբերի 17-ից սկսած կարող եք մեկ շաբաթվա ընթացքում ներբեռնել այս խաղն ամբողջովին անվճար: ShadowMatic խաղի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Skype-ում ավելացել է ֆիլմերից հատվածներ ուղարկելու հնարավորություն

Skype-ում ավելացել է ֆիլմերից հատվածներ ուղարկելու հնարավորություն



Microsoft ընկերությունը Skype ծրագրում ավելացրել է նոր սմայլիկներ, որոնք կոչվում են Mojis: Դրանք իրենցից ներկայացնում են հայտնի ֆիլմերից կամ մուլտֆիլմերից կտրված կարճ անիմացիոն կադրեր: Այս նոր անիմացիաները հասանելի են Skype-ի վերջին տարբերակում:
Google-ը սկսել է չցուցադրել ֆլեշ անիմացիաները

Google-ը սկսել է չցուցադրել ֆլեշ անիմացիաները


Դեռևս մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Google Chrome-ը պատրաստվում է իր ստաբիլ տարբերակներում այնպես անել, որպեսզի կայքերում տեղադրված ֆլեշ անիմացիաներն ավտոմատ կերպով չցուցադրվեն: Այսպիսով Chrome-ի վերջին ստաբիլ 45.0.2454.93 տարբերակն արդեն այդպես է աշխատում: Այդ տարբերակից սկսած ֆլեշ անիմացիայի վրա հայտնվում է սլաք, որը սեղմելուց հետո նոր միայն ցուցադրվում է ֆլեշ անիմացիան:





Այս կերպ Chrome-ը ցանկանում է աստիճանաբար վերջ տալ ֆլեշ անիմացիաները վեբ կայքերում տեղադրելուն և առաջարկում է այն փոխարինել Html5-ով: Սկզբնական շրջանում սրանից կտուժվեն գովազդային ընկերություններն ու նրանց հետ համագործակցող կայքերը, քանի որ կարիք կլինի փոխարինել բոլոր ֆլեշ բանեռները: Օրինակ Shamshyan.com այցելելով այժմ կտեսնեք բազմաթիվ չաշխատող բանեռներ:

Վերջում նշեմ, որ որոշ անիմացիաներ այդուհանդերձ ավտոմատ ցուցադրվում են: Google-ը չի նշում, թե կոնկրետ որ դեպքերում են դրանք ցուցադրվում, բայց որոշակի փորձարկումներից հետո ենթադրում եմ, որ բլոկավորվում են միայն փոքր չափսեր ունեցող անիմացիաները: Օրինակ, եթե վերևի անիմացիան տեղադրեմ մեծ չափսերով, ապա այն ավտոմատ կցուցադրվի: Սակայն չի բացառվում, որ հետագայում Chrome-ը կսկսի չցուցադրել նաև մեծ անիմացիաները:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեցին Արմեն Դուրյանը և Պետրոս Կիրակոսյանը

Հայտնի է դարձել, թե ինչքան RAM կունենան Apple-ի նոր սարքերը

Հայտնի է դարձել, թե ինչքան RAM կունենան Apple-ի նոր սարքերը


iPhone 6s, iPhone 6s Plus և iPad Pro սարքերը ներկայացնելու ժամանակ Apple ընկերությունը ինչպես միշտ տեղեկություն չտրամադրեց դրանց օպերատիվ հիշողության մասին (RAM): Սակայն iOS հավելվածներ մշակող օգտատերերից մեկը Xcode-ի միջոցով կարողացել է լրացնել այդ բացը: 


Այսպիսով նոր iPhone-ները ունենալու են 2Գբ օպերատիվ հիշողություն, որը երկու անգամ շատ է նախորդ տարբերակների հիշողությունից: Apple TV-ն նույնպես կունենա այդքան հիշողություն, իսկ iPad Pro պլանշետի օպերատիվ հիշողությունը կլինի 4Գբ:
Super Mario Bros. խաղը դարձավ 30 տարեկան

Super Mario Bros. խաղը դարձավ 30 տարեկան

Ժամանակակից խաղերն ունեն հզոր գրաֆիկաներ ու սցենարներ, սակայն Super Mario Bros. խաղ թողարկումից 30 տարի անց այն դեռևս մնացել է նույնքան սիրելի ու ակտուալ: 90-ական թվականներին Nintendo և Dendy խաղային համակարգերի վրա այս խաղը չուներ մրցակիցներ և ամենահայտնի խաղն էր: Այժմ կարելի է գտնել տասնյակ Mario խաղեր, որոնք գրաֆիկայով և լեվելներով ավելի լավն են ու հզոր, սակայն ինձ համար օրիգինալ տարբերակն ավելի լավն է ու հետաքրքիր:


Նշեմ, որ այժմ բոլորովին պարտադիր չի ունենալ Nintendo կամ այլ խաղային սարք, որպեսզի կարողանաք խաղալ այս խաղը: Անհրաժեշտ է ընդամենը բացել ինտերնետ դիտարկիչը և վերջ:

Հայերի կողմից ստեղծվել է կայք, որը թույլ է տալիս մի քանի անգամ արագացնել ինտերնետում գումար վաստակելու գործընթացը

Հայերի կողմից ստեղծվել է կայք, որը թույլ է տալիս մի քանի անգամ արագացնել ինտերնետում գումար վաստակելու գործընթացը



Բլոգում մի քանի անգամ անդրադարձել եմ Seosprint-ին և նմանատիպ այլ կայքերի, որոնց միջոցով հնարավոր է ինտերնետում գումար վաստակել՝ ընդամենը ինտերնետ կայքեր այցելելով կամ պարզ հանձնարարություններ անելով: Այդ հանձնարարությունների վրա հիմնականում շատ ժամանակ է ծախսվում, այդ պատճառով ստեղծվել է Payseo կայք, որը թույլ է տալիս Seosprint-ով, wmmail-ով կամ այլ նմանատիպ կայքերի հանձնարարությունները ավտոմատացնել և դրանք կատարել հաշված վայրկյանների ընթացքում:

Ոշադրություն
Payseo կայքից օգտվելու համար բացեք նոր պրոֆիլներ Seosprint-ում կամ wmmail-ում, որպեսզի ապահովված լինեք հին պրոֆիլների բլոկավորումից և չկորցնեք այդ պրոֆիլների վրա եղած գումարները:


Այս կայքից օտվելը վճարովի է, սակայն այն թույլ է տալիս չնչին գումարի դիմաց ստանալ մեծ շահույթ: Ես ինքս օգտվել եմ այս կայքից և դրա միջոցով մի քանի վայրկյանում կատարել Seosprint-ի հանձնարարություններ: Կարող եմ վստահեցնել, որ ամեն ինչ ճիշտ է աշխատում և ոչ մի խաբեություն չկա:



Մի քանի խոսք ինտերնետով գումար վաստակելու մասին

Եթե Դուք չեք հավատում ինտերնետով գումար վաստակելուն, ապա հատուկ Ձեզ համար պարզաբանեմ, թե ինչ է դա իրենից ներկայացնում: Ենթադրենք Դուք ունեք կայք և ցանկանում եք, որպեսզի օրական 10 մարդ բացի ու 30 վայրկյան նայի Ձեր կայքը: Դրա համար կան հատուկ կայքեր, որոնց վճարում եք ենթադրենք 1000 դրամ 10 այցելություն ապահովելու համար: Այդ միջնորդ կայքը իրեն է պահում Ձեր վճարած գումարի 200 դրամը և մնացած 800 դրամը տալիս է այն մարդկանց, ովքեր պատրաստ են բացել ու նայել Ձեր կայքը: 




Բերեմ մեկ ուրիշ օրինակ: Դուք ցանկանում եք բարձրացնել Ձեր կայքի վարկանիշը որոնողական համակարգում և դրա համար ստեղծում եք քայլ առ քայլ հանձնարարություն և դա տեղադրում միջնորդ կայքում: Այնուհետև միջնորդ կայքն իրեն պահում է որոշակի գումար ու մնացածը տալիս է այն օգտատերերին, ովքեր կկատարեն այդ հանձնարարությունները (օրինակ որոնել Ձեր կայքը Google-ում, բացել այն և այցելել ինչ-որ բաժիններ): Պատահում են նաև այնպիսի հանձնարարություններ, երբ պահանջվում է բացել կայքը և սեղմել Google-ի գովազդի վրա: Այս դեպքում կարելի է ասել, որ գումար են վաստակում այս գործընթացին մասնակցող բոլոր կողմերը. կայքի սեփականատերը գումար է վաստակում Google-ի գովազդի համար, միջնորդ կայքը գումար է վաստակում կայքի սեփականատիրոջ հաշվին, իսկ միջնորդ կայքի օգտատերը գումար է վաստակում հանձնարարությունն անելու համար: Այստեղ գումար է վաստակում նաև Google-ը, քանի որ ցուցադրվող գովազդի համար վարձատրվում է մեկ այլ մարդու կողմից:



Վերջում ավելացնեմ, որ միջնորդ կայքերը թույլ են տալիս ունենալ ռեֆեռալներ: Այսինքն կարող եք այլ մարդկանց հրավիրել այդ կայքերը և նրանց վաստակած գումարից որոշակի տոկոս կփոխանցվի Ձեր հաշվին: Seosprint-ի ռեֆերալների մասին կարող եք կարդալ այստեղ:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էրիկ Դավթյանը
Այս կայքով հնարավոր է ստուգել ավտոմեքենայի պետհամարանիշի առկայությունն ու գինը

Այս կայքով հնարավոր է ստուգել ավտոմեքենայի պետհամարանիշի առկայությունն ու գինը



ՀՀ Ճանապարհային Ոստիկանության կայքում ստեղծվել է գործիք, որը թույլ է տալիս որոնել ավտոմեքենայի համարանիշը և տեղեկանալ դրա գնի ու առկայության մասին: Ընտրեք «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետև մուտքագրեք թվերն ու տառերը համապատասխան դաշտերում և սեղմեք «Ստուգել առկայությունը»:

Նշեմ նաև, որ 2024 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրոնային աճուրդի Auction.mia.gov.am հարթակի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել նոր չափորոշիչներով, նոր՝ առանձնահատուկ առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ: 

Գործարկվել է «Իդրամ» վճարային համակարգի նոր կայքը

Գործարկվել է «Իդրամ» վճարային համակարգի նոր կայքը



Գործարկվել է «Իդրամ» վճարային համակարգի նոր պաշտոնական կայքը: Նոր կայքը դեռևս գտնվում է թեստավորման փուլում, հետևաբար առայժմ կարող են առկա լինել որոշակի թերություններ: Թարմացված կայքի վերևի անկյունում կգտնեք հնարավորություն՝ անցնելու հին կայքին, եթե սկզբնական փուլում նոր տարբերակում դժվարության հանդիպեք: «Իդրամ» վճարային համակարգի կայքը հասանելի է 3 լեզուներով և կայքի միջոցով հնարավոր է իրականացնել վճարումներ ծառայություն մատուցող ավելի քան 100 գործընկերների օգտին:

Ի՞նչ ցուցադրեց Apple-ը երեկ (հայերեն տեսանյութ)

Ի՞նչ ցուցադրեց Apple-ը երեկ (հայերեն տեսանյութ)




Ս.թ. դեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Apple ընկերության ամենամյա համաժողովը, որի ընթացքում ցուցադրվեցին նոր սարքեր, ծրագրեր ու ծառայություններ: Եթե բաց եք թողել այդ իրադարձությունը, ապա կարող եք դիտել մեր համառոտ անդրադարձը:
Ներկայացվեց նոր Apple TV սարքը

Ներկայացվեց նոր Apple TV սարքը


Apple-ի ամենամյա համաժողովի ժամանակ ներկայացվեց Apple TV նոր սերնդի սարքը: Այն ունի նոր օպերացիոն համակարգ, թարմացված ինտերֆեյս և իհարկե App Store-ի հնարավորություն: 



Apple TV նոր սարքն ունի նոր հեռակառավարման վահանակ, որն ունի սենսորային էկրան, ինչպես նաև «Menu», «Play/Pasue», «Display», «+» և «-» կոճակներ: Վահանակի վրա կա նաև հատուկ կոճակ, որն ակտիվացնում է Siri համակարգը:


Այս վահանակը կարելի է օգտագործել նաև խաղեր խաղալու համար:


Անկասկած Apple TV-ի առանցքային նորույթներից է ձայնային կառավարման ռեժիմը: Օրինակ կարելի է ասել «Ինչ ասե՞ց» ու սարքը կկրկնի 10-15 վայրկյան առաջվա կադրերը: Կարելի է նաև ձայնային կառավարումով որոնել ֆիլմեր և ստանալ տարբեր տվյալներ դրանց մասին:


Apple TV-ն աշխատում է tvOS օպերացիոն համակարգով, որը հանդիսանում է iOS-ի մոդիֆիկացիան: Apple TV-ում մեծ ուշադրություն են դարձրել նաև խաղերի վրա: Պրեզենտացիայի ժամանակ ցուցադրվել է նաև հայկական ShadowMatic խաղը:



Apple TV սարքը վաճառքի կհանվի հոկտեմբերի վերջին և հասանելի կլինի երկու մոդիֆիկացիաներով՝ 32 ԳԲ ($149)և 64 Գբ ($199): Apple TV սարքի նախորդ տարբերակը կարժենա $69:
Apple-ը ներկայացրեց iPhone 6s և iPhone 6s plus սմարթֆոնները

Apple-ը ներկայացրեց iPhone 6s և iPhone 6s plus սմարթֆոնները


iPad Pro պլանշետի հետ միաժամանակ Apple ընկերությունը ներկայացրեց iPhone 6s և iPhone 6s plus սմարթֆոնները: Այս նոր մոդելներում կատարվել են միայն տեխնիկական բնութագրերի փոփոխություններ: Այսինքն սարքերն արտաքնապես չեն փոխվել: Միայն ավելացել է նոր գույն: Նոր մոդելներում իրականացվել է սենսորային էկրանի 3D Touch տեխնոլոգիան, որը թույլ է տալիս որոշել սեղմման ուժն ու դրան համապատասխան գործողություններ կատարել: 



Նոր սմարթֆոններում օգտագործվում է A9 պրոցեսոր, որն ավելի արագ ու արդյունավետ է աշխատում նախորդ տարբերակների հետ համեմատ և կարող է մրցակցել համակարգիչների պրոցեսորների հետ: Նոր iPhone-ները հասանելի կլինեն 16,64 և 128Գբ ներքին հիշողություն ունեցող մոդիֆիկացիաներով:



Apple iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոններն ունեն նոր 12 Մպ iSight տեսախցիկ: Հիշեցնեմ, որ նախորդ մոդելն ուներ ընդամենը 8 Մպ տեսախցիկ: Նոր սմարթֆոններով հնարավոր է նկարել 4K թողունակությամբ տեսանյութեր:



Apple iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնները վաճառքի կհանվեն ս.թ. սեպտեմբերի 25-ից: 2 տարվա պայմանագիր կնքելու դեպքում 16Գբ iPhone 6s-ը կարժենա $199: 64 և 128 Գբ մոդելները կարժենան համապատասխանաբար $299 և $399: iPhone 6s Plus սմարթֆոնը 100$-ով ավելի թանկ է:



iOS 9 համակարգը հասանելի կլինի սեպտեմբերի 16-ից

iOS 9 համակարգը հասանելի կլինի սեպտեմբերի 16-ից


iOS 9 օպերացիոն համակարգի ստաբիլ տարբերակը հասանելի կլինի բոլոր օգտատերերի համար ս.թ. սեպտեմբերի 16-ից: Հիշեցնեմ, որ iOS 9 համակարգը ներկայացվել էր ս.թ. հունիսին, իսկ մեկ ամիս անց թողարկվել է դրա բետա տարբերակը: iOS 9 համակարգը կարող են անվճար թարմացնել iPhone 4S, 5-րդ սերնդի iPod touch, iPad 2, iPad mini սարքերի կամ դրանց նոր տարբերակների օգտատերերը: iOS 9 համակարգի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Apple-ը ներկայացրեց 12.9 դյույմանոց iPad Pro պլանշետը

Apple-ը ներկայացրեց 12.9 դյույմանոց iPad Pro պլանշետը


Apple ընկերությունը ներկայացրեց iPad պլանշետի մեծ տարբերակը: Ինչպես և սպասվում էր, այս նորույթը ստացել է iPad Pro անվանումը: Այն ունի 12.9 դյույմանոց Retina էկրան՝ 2732×2048 կետերի թողունակությամբ: Այս մեծ էկրանը հատկապես օգտակար է այն դեպքում, երբ օգտագործում ենք iOS 9 համակարգի նոր ֆունկցիաներից մեկը՝ էկրանը կիսելու և միաժամանակ երկու հավելվածներից օգտվելու ֆունկցիան:



Apple iPad Pro պլանշետն ունի 64 բիթանոց A9X պրոցեսոր: Այն երկու անգամ ավելի արագ ու արդյունավետ է աշխատում, քանի նախկին A8X պրոցեսորները: Apple-ի մասնագետները հավաստիացնում են, որ այս պրոցեսորը կարող է մրցակցել անհատական համակարգիչների պրոցեսորների հետ և շատ դեպքերում կարող է գերազանցել դրանց:




Apple iPad Pro պլանշետն հասսանելի կլինի երկու տարբերակով՝ 32 կամ 128 Գբ ներքին հիշողություններով: 64Գբ մոդելի մասին առայժմ տեղեկություններ չկան: iPad Pro-ն ունի 8 Մպ iSight տեսախցիկ հետևի մասում, FaceTime տեսախցիկ առջևի մասում: Պլանշետի Home կոճակի մեջ ներդրված է Touch ID սենսոր: Նշվում է նաև, որ պլանշետն ունի 4 դինամիկ և ունի 6.9մմ հաստություն:



Apple iPad Pro պլանշետը վաճառքի կհանվի ս.թ. նոյեմբերին և 32Գբ հիշողությամբ ու միայն Wi-Fi մոդուլ պարունակող մոդելը կարժենա $799: 128Գբ հիշողությամբ ու միայն Wi-Fi մոդուլ պարունակող մոդելը կարժենա $949: Եվ վերջապես 128 Գբ հիշողությամբ ու Wi-Fi/ LTE մոդուլներով մոդելը կարժենա $1079:



iPad Pro պլանշետի հետ աշխատելու համար կարելի է օգտվել նաև Smart Keyboard պատյան-ստեղնաշարից և Apple Pencil գրիչից: 



Apple Pencil-ի հետ աշխատելու ընթացքում հաշվի են առնվում սեղմման ուժն ու գրիչի թեքվածության անկյունը: Այս ակսեսուարները վաճառվում են iPad Pro-ից առանձին:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Լիանա Մինասյանը

«Яндекс.Браузер» հավելվածում ավելացել է օֆլայն ռեժիմ

«Яндекс.Браузер» հավելվածում ավելացել է օֆլայն ռեժիմ



«Яндекс» ընկերությունը թարմացրել է Android-ի համար նախատեսված «Яндекс.Браузер» հավելվածը և այնտեղ ավելացրել օֆլայն ռեժիմ: Այդ նոր ֆունկցիայի շնորհիվ օգտատերերը կարող են ինտերնետ կապի բացակայության պայմաններում բացել նախկինում բացված կայքերը: Դա անելու համար բավական է գրել նախկինում բացված կայքի հասցեն կամ այն բացել ծրագրի կայքերի պատմությունից:

Amazon-ը թողարկելու է 50 դոլարանոց պլանշետներ

Amazon-ը թողարկելու է 50 դոլարանոց պլանշետներ

Amazon ընկերությունը պարբերաբար թողարկում է էլեկտրոնային սարքեր, որոնք համեմատաբար էժան են լինում: Այս անգամ Amazon-ը որոշել է ստեղծել բավականին էժան պլանշետ: Այդ պլանշետը վաճառքի կհանվի Ամանորի տոներին ընդառաջ և կարժենա ընդամենը 50 ԱՄՆ դոլար: Սարքը կունենա 6 դյույմանոց էկրան: Նշեմ, որ այս նոր պլանշետը երկու անգամ էժան կլինի 6 դյույմանոց Amazon Fire HD պլանշետից: Amazon-ում էլեկտրոնային գրքեր կարդալու համար նախատեսված ամենաէժան սարքը տվյալ պահին արժի $79 դոլար: Առայժմ այս նոր պլանշետի տեխնիկական պարամետրերը հայտնի չեն, սակայն գնից կարելի է ենթադրել, որ այն այդքան էլ հզոր չի լինի: Այս տարվա վերջում Amazon-ը պատրաստվում է թողարկել նաև 8 և 10 դյույմանոց նոր պլանշետներ, որոնց գներն ու տեխնիկական պարամետրերը դեռ հայտնի չեն:
Հայտնի StarCraft խաղն արդեն հնարավոր է խաղալ ինտերնետ դիտարկչում

Հայտնի StarCraft խաղն արդեն հնարավոր է խաղալ ինտերնետ դիտարկչում

StarCraft հայտնի խաղը ստեղծվել է Blizzard Entertainment-ի կողմից հեռավոր 1998 թվականին: Այժմ HTML5-ի հնարավորությունների շնորհիվ այս խաղը կարելի է խաղալ անմիջապես ինտերնետ դիտարկչում: GitHub կայքում տեղադրվել է նաև այս խաղի կոդերն: Առայժմ խաղի HTML5 տարբերակն ամբողջական չի, սակայն այն գտնվում է պատրաստման փուլում:
Ծրագրավորողների համար նախատեսված մրցույթ «Onesoft» և «Optimum» ընկերությունների կողմից

Ծրագրավորողների համար նախատեսված մրցույթ «Onesoft» և «Optimum» ընկերությունների կողմից



«Onesoft» ընկերությունը «Optimum» ուսումնական կենտրոնի հետ համատեղ հրավիրում է մրցույթի, որին կարող են մասնակցել տարբեր ոլորտների ծրագրավորողներ և տեխնիկական կրթությամբ անձիք՝ բացառությամբ 1c ծրագրավորողների: Մրցույթի շրջանակներում տրվելու է խնդիր, որի լուծման համար մասնակիցները կունենան 5 օր ժամանակ: Այն հասանելի կլինի ներբեռնման համար onesoft.am և optimum.am կայքերում: Լուծված խնդիրը 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ուղարկել info@onesoft.am էլեկտրոնային հասցեին: Կատարված աշխատանքը գնահատվելու է 20 բալանոց համակարգով: Առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած անձիք կապահովվեն աշխատանքով «Onesoft» ընկերությունում և կստանան պարգևներ` համապատասխանաբար 50000, 100000 և 150000 ՀՀ դրամ գումարի չափով: Խնդիրը կարող եք ներբեռնել ս.թ. սեպտեմբերի 14-ին:
Այս ծրագիրը սկանավորում է ապրանքների գնապիտակները և դրանք ընթացիկ փոխարժեքով փոխանակում այլ տարադրամի

Այս ծրագիրը սկանավորում է ապրանքների գնապիտակները և դրանք ընթացիկ փոխարժեքով փոխանակում այլ տարադրամի


Այլ երկրներում խանութներ այցելելու դեպքում անհրաժեշտություն է լինում գնի պիտակի թիվը մտովի հաշվել ընթացիկ փոխարժեքով և փոխանակել ՀՀ դրամի կամ այլ դրամական արժեքի: Թվում է թե հեշտ գործ է, սակայն կուրսից կախված այդ գործընթացը կարող է ձանձրալի ու ժամանակատար լինել: Նման դեպքերի համար օգնության է գալիս Android և iOS համակարգերի համար նախատեսված Price Helper հավելվածը, որը թույլ է տալիս նկարել ապրանքների գնապիտակները և անմիջապես այն փոխանակել Ձեր նշված դրամական միավորի:



Հավելվածն իր մեջ ներառում է բազմաթիվ երկրների դրամական միավորներ, բայց առայժմ ՀՀ դրամը չկա այդ ցուցակում: Այդ բացը կարող եք լրացնել օգտվելով հավելվածի նոր տարադրամ ավելացնելու ֆունկցիայից: Դրա համար պետք է մտնեք դրամական միավորների բաժինը և վերևի ձախ անկյունում սեղմել Add currency կոճակը:



Կարող եք նաև ինտերնետի առկայության դեպքում թարմացնել ծրագրում առկա միավորների փոխարժեքները և հետագայում օֆլայն ռեժիմում օգտվել դրանցից: Սակայն ձեռքով ավելացված փոխարժեքները պետք է պարբերաբար ձեռքով թարմացնել:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արման Դողուշչյանը