Apple-ը ներկայացրեց iPhone 6s և iPhone 6s plus սմարթֆոնները

Ամսաթիվ

iPad Pro պլանշետի հետ միաժամանակ Apple ընկերությունը ներկայացրեց iPhone 6s և iPhone 6s plus սմարթֆոնները: Այս նոր մոդելներում կատարվել են միայն տեխնիկական բնութագրերի փոփոխություններ: Այսինքն սարքերն արտաքնապես չեն փոխվել: Միայն ավելացել է նոր գույն: Նոր մոդելներում իրականացվել է սենսորային էկրանի 3D Touch տեխնոլոգիան, որը թույլ է տալիս որոշել սեղմման ուժն ու դրան համապատասխան գործողություններ կատարել: 



Նոր սմարթֆոններում օգտագործվում է A9 պրոցեսոր, որն ավելի արագ ու արդյունավետ է աշխատում նախորդ տարբերակների հետ համեմատ և կարող է մրցակցել համակարգիչների պրոցեսորների հետ: Նոր iPhone-ները հասանելի կլինեն 16,64 և 128Գբ ներքին հիշողություն ունեցող մոդիֆիկացիաներով:



Apple iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոններն ունեն նոր 12 Մպ iSight տեսախցիկ: Հիշեցնեմ, որ նախորդ մոդելն ուներ ընդամենը 8 Մպ տեսախցիկ: Նոր սմարթֆոններով հնարավոր է նկարել 4K թողունակությամբ տեսանյութեր:



Apple iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնները վաճառքի կհանվեն ս.թ. սեպտեմբերի 25-ից: 2 տարվա պայմանագիր կնքելու դեպքում 16Գբ iPhone 6s-ը կարժենա $199: 64 և 128 Գբ մոդելները կարժենան համապատասխանաբար $299 և $399: iPhone 6s Plus սմարթֆոնը 100$-ով ավելի թանկ է:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն