Google ընկերությունը ներկայացրեց Nexus 5X սմարթֆոնը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgaMznzpYzCcEjBVCppFD3SbIvVq1kZuG5ameyafYmvIDuvStzSasH5s8KPfVQZxL8aASmslT8RC890voRplO2xPeazN9i_yJZLJ8BPxBU-s6yLJXLqWC4vJIUvxAXuvyeVztZOZjBA-LI9/s640/5x.0-671x551%255B1%255D.png)
Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Nexus 5X սմարթֆոնը, որն արտադրվելու է LG ընկերության կողմից: Սարքն ունի 5.2 դյույմանոց էկրան՝ 1920х1080 թողունակությամբ: Nexus 5X սմարթֆոնն ունի 64 բիթանոց Snapdragon 808 պրոցեսոր, 2Գբ օպերացիոն հիշողություն, 12.3 Մպ հետևի և 5 Մպ առջևի տեսախցիկ:
Սմարթֆոնը հասանելի կլինի 16 և 32 Գբ ներքին հիշողություններով: Nexus 5X սմարթֆոնը հիշողության քարտի տեղադրման հնարավորություն չունի:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiOoAO0-KliENwQbK_flTSKImOzFXMU-QnyMaet7v50jRpoMjCvv1eI68m1NNchFWmeLiD_zD7c1E38lVXXKbnGj2LC_7ZgSd8zslPdk0wCFTWt1sVCFaweNIssjjyZ7sjVMO0TL6IE7ZUH/s640/5x-hero-white-767-671x671%255B1%255D.png)
Nexus 5X սմարթֆոնի հետնամասում տեղադրված է Nexus Imprint կոչվող մատնահետքի սկաներ: Այն կարող է օգտագործվել հեռախոսի արգելափակման կամ Android Pay ծառայությունից օգտվելու համար: Սմարթֆոնի վրա տեղարված է USB Type-C բնիկ: Nexus 5X-ն աշխատում է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով: Տվյալ պահին 16Գբ մոդելն արժի $379: