Գործարկվել է «Իդրամ» վճարային համակարգի նոր պաշտոնական կայքը: Նոր կայքը դեռևս գտնվում է թեստավորման փուլում, հետևաբար առայժմ կարող են առկա լինել որոշակի թերություններ: Թարմացված կայքի վերևի անկյունում կգտնեք հնարավորություն՝ անցնելու հին կայքին, եթե սկզբնական փուլում նոր տարբերակում դժվարության հանդիպեք: «Իդրամ» վճարային համակարգի կայքը հասանելի է 3 լեզուներով և կայքի միջոցով հնարավոր է իրականացնել վճարումներ ծառայություն մատուցող ավելի քան 100 գործընկերների օգտին: