Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Google I/O-ի ժամանակ ցուցադրվեցին Android M-ի մի քանի նոր ֆունկցիաներ


Տեղի ունեցավ հերթական Google I/O 2015 գիտաժողովը, որի ընթացքում ցուցադրվեց նոր Android M օպերացիոն համակարգը:

Chrome Custom Tabs
Android M համակարգում ավելացել է Chrome Custom Tabs ֆունկցիան, որը թույլ է տալի ծրագրեր մշակողներինս իրենց հավելվածներում դիտարկիչներ տեղադրելու փոխարեն օգտագործել Chrome-ի հնարավորությունները: Այսինքն հավելվածներում բացված հղումները կարող են պարունակել Google Chrome-ում առկա օգտատիրոջ գաղտնաբառերը, լրացված տվյալները և այլն:

Ընտրովի թույլատվություն
Android M համակարգում հավելվածները կպահանջեն թույլատվություններ այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը լինի (ինչպես iOS-ում): Այսինքն, լուսանկարվելու հավելվածը տեսախցիկից օգտվելու թույլատվություն կպահանջի այն դեպքում, երբ բացեք այդ հավելվածը և օգտվեք լուսանկարվելու ֆունկցիայից: Հիշեցնեմ, որ նախկինում այս բոլոր թույլատվությունները պահանջվում էին ծրագիրը տեղադրելուց առաջ:



Intent System
Այս ֆունկցիայի շնորհիվ հավելվածները կարող են հեշտությամբ համագործակցել միմյանց հետ: Օրինակ, եթե հավելվածներում մեկում սեղմեք Twitter-ի հղման վրա, ապա կբացվի Twitter հավելվածը:

Google Now
Android M  համակարգում հայտնվել է Now on Tap գործառույթը, որը հանդիսանում է Google Now-ի բաղկացուցիչ մասերից մեկը: Եթե հավելված մշակողը Google-ի ինդեկսացիայի համար բացի իր տվյալները, ապա Now on Tap-ի միջոցով օգտատերը կարող է ստանալ լրացուցիչ տվյալներ: Օրինակ, եթե երկու օգտատերեր մեսենջերով խոսում են ինչ-որ կինո դիտելու մասին, ապա Home կոճակը երկար սեղմելու դեպքում հնարավոր կլինի ստանալ այդ ֆիլմի մասին լրացուցիչ տվյալներ, դիտել թրեյլերը և այլն:




Doze
Android M-ում հայտնվել է նաև Doze ֆունկցիան, որը թույլ է տալիս երկու անգամ երկարացնել բջջային հեռախոսի «անգործունյա» աշխատանքը: Շարժումների սենսորների շնորհիվ սարքը եզրակացություն կանի՝ տվյալ պահին օգտագորում եք այն, թե ոչ, և չօգտագործելու դեպքում կմիանա «քնի» ռեժիմը:



Android Pay
Google-ը ներկայացրեց Android Pay վճարային համակարգը, որը հանդիսանում է Apple Pay համակարգի կրկնօրինակը: Այս համակարգի հետ միաժամանակ ավելացվել է մատնահետքի սկաների հնարավորությունը:

USB Type-C
Android M-ում կհայտնվի USB Type-C տեխնոլոգիայով սարքեր լիցքավորելու ֆունկցիան: Այժմ հնարավոր կլինի սարքը միացնել այլ Android սարքի և լիցքավորել մյուսի մարտկոցի հաշվին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն