Ինչպես ազատվել ընկերներին վնասակար հղում ուղարկող Skype-ի վիրուսից
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjKqzNxDKjqu5bG6-ks2MuzXZ9aVK7FhdFb2G-Dukbn4Js7sAilFjK2R8CjY7EdASRhhCLHYxabbilYRxzsTllK6Tlb9vJuhcff2ABliuIPHyM07OI_rUbIDvkVyct17ZLn6c3c9__aa8nu/s1600/skype+virus.png)
Վերջերս Skype-ում ակտիվորեն տարածվում է վիրուս, որը բացելու դեպքում Ձեր համակարգիչը վարակվում է և վիրուսը սկսում է տարածվել Ձեր կողմից: Այսինքն Skype-ի ձեր բոլոր ընկերներին վիրուսը ավտոմատ ուղարկում է հղումներ, որպեսզի վարակի նաև ընկերների համակարգիչները: Նախքան վիրուսը վերացնելու քայլերին անցնելը ասեմ, որ առհասարակ պետք չի բացել Skype-ով, Ֆեյսբուքով և այլ սոցիալական ցանցով ստացված կասկածելի հղումները, քանի որ դրանք բացելով կարող է տեղի ունենալ անձնական ինֆորմացիայի զավթում:
Այժմ տեսնենք, թե ինչպես պետք է վերացնել Skype-ով տարածվող վիրուսները:
1. Բացեք Skype-ը:
2. Հետևեք նկարում պատկերված հրահանգներին
3. Գտեք և ջնջեք կասկածելի անուններով հավելվածները՝
Այս քայլերից հետո պետք չի ուրախանալ ու գործը ավարտված համարել: Դեռ պետք է այդ վիրուսները մաքրել համակարգչի սկավառակից, որպեսզի նրանք որոշակի ժամանակ անց նորից չկցվեն Skype-ին: Ֆայլերը հիմնականում տեղադրվում են հետևյալ հասցեներում՝
Windows 7
C:\Users\Անուն\AppData\Roaming
Windows XP
C:\Documents and Settings\Անուն\Application Data
4. Եթե ֆայլերից որևէ մեկը չի ջնջվում, ապա սեղմեք ctrl+shift+esc կոճակները ստեղնաշարի վրա: Բացված պատուհանում գտեք ու անջատեք այդ ֆայլերը և կրկին փորձեք 3-րդ քայլը:
Եթե այնուամենայնիվ այս գործողություններից վիրուսը չի ոչնչանում, ապա Ֆայլերը ջնջելու համար կարող եք օգտվել ցանկացած հակավիրուսային ծրագրից (օր. Dr. Web CureIt):
Armen jan skayps an@ndhat lrvuma inchic klini? Ete karas mi xorhurd tur naxapes mersi.
ReplyDeleteArmen jan skayps an@ndhat lrvuma inchic klini? Ete karas ogni naxapes mersi.
ReplyDeletesa nor skypenerov chi linum vonc anenq?..................Aro
ReplyDelete