Youtube-ի նոր ֆունկցիան թույլ է տալիս վիդեոների վրա տեղադրել լոգոներ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
Վերջերս Youtube վիդեոհոսթինգը գործարկել է մի ֆունկցիա, որը կոչվում է "InVideo Programming": Այն թույլ է տալիս Youtube կայքի վիդեոների վրա տեղադրել լոգոներ, որոնց վրա սեղմելով բացվում է տեսահոլովակը վերբեռնողի պրոֆիլը: Այս ֆունկցիան հատկապես կարող է օգտակար լինել Youtube-ի Ձեր էջը գովազդելու համար:
Ֆունկցիան ակտիվացնելու համար անհրաժեշտ է բացել այս հասցեն ու ընտրել առաջարկվող երկու տարբերակներից մեկը (պատկեր կամ տեսահոլովակի գովազդ): Ֆունկցիան ակտիվացնելու լոգոն կտեղադրվի Ձեր կողմից վերբեռնված բոլոր վիդեոների վրա: