Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S7 և S7 edge սմարթֆոնները

Ամսաթիվ

Samsung Galaxy Unpacked 2016 միջոցառման ժամանակ Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S7 և S7 edge ֆլագմենային սմարթֆոնները: Galaxy S7-ն ունի 5.1 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 2560х1440 կետերի թողունակությամբ, իսկ ահա Galaxy S7 edge-ն ունի 5.5 դյույմանոց Super AMOLED էկրան, որը ճկված է կողքերի մասերում: Կախված վաճառքի շուկայից այս նոր սմարթֆոնները կունենան կամ Qualcomm Snapdragon 820, կամ էլ Samsung Exynos պրոցեսորներ: Սմարթֆոնների օպերատիվ հիշողությունը 4 Գբ է, իսկ ներքին հիշողությունը՝ 32Գբ: Որոշ երկրներում հասանելի կլինեն նաև 64Գբ մոդելներ: Այս նոր սմարթֆոններում Samsung-ը վերադարձրել է microSD քարտ տեղադրելու հնարավորությունը: Galaxy S7 և S7 edge սմարթֆոնները պաշտպանված են ջրից և փոշուց: Դրանք կարող են 30 րոպե աշխատել ջրի տակ 1.5 մետր խորության վրա:


Galaxy S7 և S7 edge սմարթֆոնների վրա տեղադրվել է նոր կատարելագործված տեսախցիկ: Հետևի կողմում տեղադրված է 12 մեգապիկսելանոց F/1.7 տեսախցիկ, որն աշխատում է Dual Pixel տեխնոլոգիայով (այն ապահովում է ավելի արագ և ճիշտ ավտոմատ ֆոկուս): Սմարթֆոնների առջևի մասում տեղադրված է 5 մեգապիկսելանոց F/1.7 տեսախցիկ:



Galaxy S7 մոդելի վրա տեղադրված է 3000 մ/Աժ մարտկոց և կշռում է 152 գրամ: Galaxy S7 edge սմարթֆոնն ունի 3600 մ/Աժ մարտկոց և կշռում է 157 գրամ: Երկու սմարթֆոններն էլ ունեն արագ լիցքավորման տեխնոլոգիա, ինչպես նաև անլար լիցքավորման WPC և PMA տեխնոլոգիաներ: Սմարթֆոնների վրա տեխադրված են WiFi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 4.2 LE, NFC, GPS և այլ նմանատիպ սենսորներ` այդ թվում մատնահետքերի սկաներ: Բնականաբար սմարթֆոնները աշխատում են նոր Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով:


Galaxy S7 և S7 edge սմարթֆոնները վաճառքի կհանվեն ս.թ. մարտի 11-ից, իսկ նախնական պատվերներ հնարավոր կլինի կատարել ս.թ. փետրվարի 23-ից: Առաջին գնորդները նվեր կստանան Gear VR վիրտուալ իրականության սարք: 32 Գբ Galaxy S7 մոդելները ԱՄՆ-ում կարժենան մոտ 699 դոլար, իսկ Galaxy S7 edge-երը՝ 799$:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն