Intel-ը պաշտոնապես ներկայացրեց 7-րդ սերնդի պրոցեսորները
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhfFdsuyEwiuq2oN1IfIiYdta10a0nH-1Rr5mHxzdUemEe9NS3g66f0BnC2JEnPcJuHtPnkrwMqvKLxSJI-B7coP7CheYCof2yok3k7xdeKYxyyn87Onijk-s1elm9gn9yYVLLPiVJrsnWF/s640/intel-kaby-lake-994x400.jpg)
Intel ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց 7-րդ սերնդի նոր պրոցեսորները, որոնք կոչվում են Kaby Lake: Այս նոր պրոցեսորները ապահավում են 12–19% ավել արտադրողականություն, ավելի քիչ են ծանրաբեռնում կենտրոնական պրոցեսորը (CPU), սպառոււմ են ավելի քիչ էներգիա և ավելի արդյունավետ են աշխատում 4K վիդեոների հետ: Օրինակ՝ Core i7-7500U պրոցեսորով 4K վիդեո նայելու դեպքում CPU-ն ծանրաբեռնվում է 5%-ով և սպառում է 0.5Վտ էներգիա, իսկ 6-րդ սերնդի i7-6500U պրոցեսորի դեպքում CPU-ն ծանրաբեռնում է 40–70% և սպառվում է 10.2Վտ էներգիա: Kaby Lake պրոցեսորներով աշխատող առաջին նոթբուքները հասանելի կլինեն արդեն մոտակա շաբաթների ընթացքում