ВКонтакте-ի iOS հավելվածում նորից հնարավոր է երգեր լսել
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg-t_bNVSdCpXrRypSdU-Xq_mt_h_umo2_WrFLd8AELGs7d-c4xz1jl7wE1nw8BN7Fko3Le11jkBB_IM_KCyzJBlTQooCZtdGB6QTqqrxQyI-h0xQygiopoqqO7QTY76eOUGKjNJh8Kw7I_/s640/vkontakte+music+ios.jpg)
Ռուսական ВКонтакте սոցիալական ցանցի iOS հավելվածից ամիսներ առաջ վերացվել էր երգեր լսելու հնարավորությունը: Դա պայմանավորված էր այն փաստի հետ, որ Apple-ը արգելք էր դրել այդ հավելվածի վրա և ВКонтакте-ին մեղադրում էր անօրինական ճանապարհով երգեր տարածելու մեջ: Սակայն այս հավելվածի վերջին տարբերակում վերադարձվել է այս ֆունկցիան և հայտնի չի, թե ինչպես է ВКонтакте-ն համաձայնության եկել Apple-ի հետ: Նշեմ նաև, որ այդ ֆունկցիան հասանելի է միայն ԱՊՀ երկրներում (այդ թվում Հայաստանում): Հավելվածը թույլ է տալիս նաև երգերը լսել ֆոնային ռեժիմում: