Թարմացվել է հայկական Earlyone հավելվածը, որը կօգնի խուսափել անցանկալի հերթերից
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjsW1oWLHhxvQWct4C030fxxQd6Mywz5UEyQyuk0p9Toq2CogjQ8pAw-MdpS827WnxCFgY7RCH9AOOSP1-yMY4-tOr2Yw5heXyIduA_6oSD82tNU4uI1h34X4a6iWHvHoPXIy58aXsJZ9YH/s640/earlyone.jpg)
Earlyone բջջային հավելվածը եզակի ծրագիր է, որը թույլ է տալիս հաճախորդներին ամրագրել իրենց հերթը նախապես և սպասարկվել իրենց ցանկալի ժամին առանց հերթում սպասելու: Հավելվածը անվճար է, ինչպես օգտատերերի, այնպես էլ այն ընկերությունների համար, որոնք օգտագործում են Earlyone հերթերի կառավարման լուծումը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgHyOU6__QYPgny7NFgTETlQ-USRxzsWD0JHIGlghgnkb5JJLmhKhud2Pd5NFvRFw1Jc7A3vCqCS8sv2OHoo9N1AaOqQgi3KwvBbHXGvFCIoPyTtBuvno0hplieTnoWvFNPsfjDLkI6H_KZ/s640/%25D4%25B2%25D5%25BB%25D5%25BB%25D5%25A1%25D5%25B5%25D5%25AB%25D5%25B6+%25D5%25AF%25D5%25BF%25D6%2580%25D5%25B8%25D5%25B6%25D5%25AB+%25D5%25BF%25D5%25A5%25D5%25BD%25D6%2584%25D5%25A8.png)
Earlyone-ը hերթերի կառավարման յուրահատուկ համակարգ է՝ բաղկացած երկու հիմնական բաղադրիչներից՝ բջջային հավելվածից և հերթերի կառավարման ծրագրային ապահովումից, որոնք աշխատում են ամպային տեխնոլոգիաների հիման վրա (Micros
oft Azure):
oft Azure):
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhjg8p12CKyFLd7kyO1rH3x7UqJ3ZHXl7HRI3Gcy7_8_TKpIrlvZgjp3j_vkFDhXUoNk1vJxPIWMDc123xKtSX_P5MP-HBqthjqvKPwdf5DH7XUiuVyQ6AP-QsN0EV1mTGFvZOG-WmiVQlJ/s640/%25D4%25BA%25D5%25A1%25D5%25B4%25D5%25AB+%25D5%25A8%25D5%25B6%25D5%25BF%25D6%2580%25D5%25B8%25D6%2582%25D5%25A9%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B6.png)
Վերջերս տեղի ունեցավ Earlyone-ի 2017 թվականի ամփոփումը: Այսպիսով՝ 2017 թվականի ընթացքում Earlyone-ը շարունակել է համակարգերի ներդրումը բանկերում, բջջային օպերատորների գրասենյակներում, պետական հաստատություններում, ինչպես նաև մուտք է գործել ապահովագրական ընկերությունների և վիզաների տրամադրման կենտրոնների ոլորտ՝ այստեղ նույնպես նպաստելով առանց հերթում սպասելու սպասարկման մշակույթի ձևավորմանը։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjYmXVOhU2ph1lyK3RkzsZhojGOi-64vqQ5KgXUSc_waRTFbrtL3uBtFijUHIcMyYFbDDC3Rp4Eif8nqhDE2C-Z2qQzR3JygIFTH3gNr8JUVusU8N7r8Sgu3EV_wkJ43YPKLSEbEVmcBGyZ/s640/%25D5%2594%25D5%25A1%25D6%2580%25D5%25BF%25D5%25A5%25D5%25A6.png)
Ընդլայնվել է նաև Earlyone-ի գործունեության աշխարհագրությունը՝ ներառելով 2 նոր երկիր։ Earlyone-ը այժմ գործում է Բելառուսիայի 8 և Վրաստանի 5 քաղաքներում։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEijbVQqIjqbFTEtwJvJB6el2IT18z1EK8f4T-UO79_OxPY1V-r_1BbdXQsN3f61koq9IlzvcFyOx6uxEOlU7JRItVOHT3H1NIg_sXTMf7Z3hxH9rI5lPAw1635fj19Ny2F6cxISI7G4sKwt/s640/%25D4%25B5%25D6%2580%25D5%25AF%25D6%2580%25D5%25AB+%25D6%2587+%25D6%2584%25D5%25A1%25D5%25B2%25D5%25A1%25D6%2584%25D5%25AB+%25D5%25A8%25D5%25B6%25D5%25BF%25D6%2580%25D5%25B8%25D6%2582%25D5%25A9%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B6.png)
2017-ի գլխավոր ձեռքբերումներից եղավ նաև Microsoft-ի հետ համագործակցությունը, որի արդյունքում Earlyone-ը ներառվեց Microsoft-ի Co-sell ծրագրում, ինչը նշանակում է, որ Earlyone լուծումը տարածվելու է նաև Microsoft-ի ներկայացուցիչների կողմից։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhlsorXZpVKvlFZl4zOBvSS7ZNhz_OxDhyphenhyphenujUrCsBlmt5DDeNEI54kf0PsXCJMMvBGqdxMbq1_slSVyhcuRuf7YLyRN5h2CQtO7GFTQtcePpTP2MULoUbSKlRrQvPWqTCvQ9ZAbH2ZqswW8/s640/%25D5%258E%25D5%25A5%25D6%2580%25D5%25BB%25D5%25AB%25D5%25B6+%25D5%25BD%25D5%25BF%25D5%25A5%25D5%25B2%25D5%25AE%25D5%25BE%25D5%25A1%25D5%25AE+%25D5%25AF%25D5%25BF%25D6%2580%25D5%25B8%25D5%25B6%25D5%25B6%25D5%25A5%25D6%2580.png)
Հաշվի առնելով բոլոր օգտատերերի կարծիքը և անընդմեջ ձգտելով դեպի կատարելություն՝ Earlyone-ը թողարկել է իր հավելվածի թարմացված տարբերակը՝ բոլորովին նոր դիզայնով և շատ սպասված ֆունկցիոնալությամբ։
➡Քանի որ հավելվածի օգտագործման աշխարհագրություն արդեն ընդլայնվել է, հնարավորություն է տրվում ընտրել Ձեր երկիրը և քաղաքը՝ տեսնելով միայն այն մասնաճյուղերը որոնք առկա են այդ տարածաշրջանում։
➡Կազմակերպությունների ցանկը դասավորված է այբբենական կարգով՝ հեշտացնելով ընտրությունը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjbqa2g61Qhi025ACTZli9LZy7DzxmeZ0gcRIXvJzFJvKqgFvooB6pzuh8DcmGIaskXbNUBqBsbtMS7giJqKVLKxVBMdd6JcLDiQfqysnGcBWvZAXSzt45I6UlWCA3qFXZRwJZ8beG356yr/s640/%25D4%25B1%25D5%25B5%25D5%25A2%25D5%25A2%25D5%25A5%25D5%25B6%25D5%25A1%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B6+%25D5%25A4%25D5%25A1%25D5%25BD%25D5%25A1%25D5%25BE%25D5%25B8%25D6%2580%25D5%25BE%25D5%25A1%25D5%25AE%25D5%25B8%25D6%2582%25D5%25A9%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B6.png)
➡Հավելվածի օգտագործումն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար, այժմ հնարավոր է ընդհամենը 2 հպումով կրկնել վերջին երեք ստեղծված կտրոնները:
➡GPS-ի տվյալների առկայության դեպքում կազմակերպության մասնաճյուղերի ցանկը դասավորվում է ըստ հեռավորության՝ ցուցադրելով ամենամոտ մասնաճյուղը:
➡Ինչպես նաև հնարավոր է տեսնել բոլոր մասնաճյուղերը քարտեզի վրա: