Google-ի նկարների որոնման էջից հանվել է նկարը բացելու կոճակը: Ինչպե՞ս վերականգնել
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEisF0UM5C5PqOk4qSo6BwqVre2p4GsXRNHQvVHb6vOpaU0kAiNVcE_SYgwdLG8hJ6XuX5uAV8_FMaZBa0Zogntig3IflN07SJeJAwv9uf7X8DIYmuAYu2pTsa1fXs36TUyxkXMJZc0pYBSh/s640/google+view+image+button+restore+%25282%2529.png)
Եթե վերջերս օգտվել եք Google-ի նկարների որոնման ֆունկցիայից, ապա նկատած կլինեք, որ այնտեղից բացակայում է View image կոճակը, որի միջոցով նախկինում հնարավոր էր միանգամից բացել գտնված նկարը օրիգինալ չափսերով: Բանն այն է, որ վերջերս Getty Images և այլն ընկերությունների կողմից Google-ի դեմ բողոքներ են ներկայացվել, որոնք մեղադրում են Google-ին նկարների գողոության գործընթացը հեշտացնելու մեջ: Google-ը որոշել է հանել այդ կոճակը և թողնել միայն Visit կոճակը, որը սեղմելու դեպքում բացվում է նկարը պարունակող կայքը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgijuUth1PxFI6XowbFwqplzyfCgDzqH70kw_h3xgmbQYO1vfZA1R53DzAMMTqudXPj3drMJfBLhjfO6KxE7kiifeJT3OuhmdgV43PnO6tQgRyZG9ZEx0zePK_xG-SLzOo4KvRElu4ZrM9d/s640/Google+view+image+button+restore.png)
Պարզվում է, որ այնուամենայնիվ Google-ը ամբողջությամբ չի հանել գտնված նկարը բացելու ֆունկցիան: Օրինակ կարող եք աջ քլիք անել նկարի վրա և ընտրել Open image in new tab:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhxuyHY8cXGQVwfmFLYKhRyJojeRSCA84qkckCbKvm6ku1il2ispmI3ozBykxhAfvMmLNI_SOt5X0C32AXWC8PWHne8r5D19QwSq6Y-2TCyNuyIweO4Wag-bdeu1Io-hvpWcEFYBUVZY6zq/s640/2018-02-19_15-33-38.png)
Եթե այնուամենայնիվ ցանկանում եք վերադարձնել բացակայող կոճակը, ապա կարող եք տեղադրել ինտերնետ դիտարկիչների համապատասխան հավելվածները և շարունակել օգտվել գտնված նկարները բացելու արագ մեթոդից: