Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ամազոնը ցուցադրեց Astro ռոբոտ օգնականին, որը հսկում է տունը և կատարում հրամաններ

Ամազոնը ցուցադրեց Astro ռոբոտ օգնականին, որը հսկում է տունը և կատարում հրամաններ

Amazon ընկերությունը անցկացրեց իր ամենամյա աշնանային ցուցադրությունը, ինչի ժամանակ ներկայացվեցին մի շարք նոր սարքեր, որոնցից ամենահետաքրքիրը երևի թե նոր Astro ռոբոտ օգնականն է:

Astro ռոբոտը նախատեսված է տնային պայմաններում մարդկանց օգնելու համար:  Այն կարողանում է նվագարկել երաժշտություն, ցուցադրել եղանակը և այլ ինֆորմացիա և պատասխանել հարցերին ինչպես Alexa-ով աշխատող ցանկացած սարք: 

Ռոբոտի վրա տեղադրված է 12 դյույմանոց էկրան, ինչը հանդիսանում է ռոբոտի «դեմքը»: Այդ էկրանի վրա ռոբոտը ցուցադրում է իր էմոցիաները: 

Վիդեոզանգերի ընթացքում ռոբոտը հետևում է մարդուն և նրան պահում կադրի մեջ: Ռոբոտին հնարավոր է կառավարել նաև հեռակա (օրինակ տանից բացակայելու դեպքում ստուգել տունը): Ռոբոտի վրա կա նաև փոքր բեռնախցիկ, ինչի միջոցով ռոբոտը կարողանում է մարդկանց ապրանքներ առաքել: 

Astro ռոբոտը կարողանում է սկանավորել և ճանաչել ընտանիքի անդամներին: Այսինքն կարելի է խնդրել ռոբոտին, որպեսզի ինչ-որ ապրանք առաքի կոնկրետ մարդու:

Ռոբոտի վրա առկա է USB-C բնիկ, ինչով կարելի է լիցքավորել սմարթֆոնը կամ միացնել այլ ակսեսուարներ: Ռոբոտի լիցքավորումը տևում է 45 րոպե:

Ժամանակակից ռոբոտ փոշեկուլների նման Astro ռոբոտը գծում է տան հատակագիծը և հետագայում հեշտ կողմնորոշվում տան մեջ: Օրինակ կարելի է ուղարկել ինչ-որ սենյակ կամ արգելել ռոբոտին մտնել «գաղտնի» սենյակներ: Ռոբոտի վրա տեղադրված սկաներների ու տեսախցիկների շնորհիվ ռոբոտը կարողանում է հաղթահարել խոչընդոտները և գտնել լիցքավորման սարքը:

Astro ռոբոտն ունի նաև շարժական տեսախցիկ, որը բարձրանում է մոտ մեկ մետր: Այդ տեսախցիկով ռոբոտը օրինակ կարող է տեսնել այնպիսի տարածքներ, որոնք չեն երևում սովորական տեսախցիկով:

Astro ռոբոտին հնարավոր է սինխրոնիզացնել Ring անվտանգության համակարգի հետ և ռոբոտը կարող է ինքնուրույն հսկել տունը: Astro Alexa Guard համակարգն ավտոմատ հայտնաբերում է ջարդվող ապակու ձայնը կամ տարբեր անվտանգության սենսորներից էկող ազդանշանները: Վտանգ հայտնաբերելու դեպքում սմարթֆոնի վրա ծանուցում է գալիս և օգտատերը ուղիղ միացմամբ կարող է տեսնել առկա խնդիրը:

Amazon Astro ռոբոտն արժի 1449 դոլար, սակայն Day 1 Editions ակցիայի շրջանակներում այն վաճառվելու է 999 դոլարով, որը ներառում է նաև Ring Protect Pro ծառայության 6 ամսվա բաժանորդագրություն: Ակցիային միանալու համար պետք է այցելել այս հասցեն:

Կարդալ ավելին
Ներկայացվեց Alexa-ով աշխատող Amazfit Band 5 սմարթ ֆիթնես թևնոցը

Ներկայացվեց Alexa-ով աշխատող Amazfit Band 5 սմարթ ֆիթնես թևնոցը

Huami ընկերությունը ներկայացրեց Amazfit Band 5 սմարթ թևնոցը, որը փաստացի հանդիսանում է Mi Band 5 թևնոցի թարմաված տարբերակը ԱՄՆ շուկայի համար: Այս թևնոցում ավելացել է արյան մեջ թթվածնի հագեցվածությունը չափող գործառույթ: Թևնոցում ներդրված է նաև Amazon Alexa ձայնային օգնականը: Մնացած բոլոր պարամետրերով ու արտաքին տեսքով թևնոցը չի տարբերվում Mi Band 5-ից: Թևնոցն արժի 45$ և վաճառվում է Ամազոնում:

Կարդալ ավելին
Alexa ձայնային օգնականը սովորել է շշուկով խոսել (Տեսանյութ)

Alexa ձայնային օգնականը սովորել է շշուկով խոսել (Տեսանյութ)


Amazon ընկերությանը պատկանող Alexa ձայնային օգնականն արդեն կարողանում է շշուկով պատասխանել օգտատիրոջը: Պետք է ընդամենը ծրագրի կարգավորումներում միացնել համապատասխան պարամետրը: 



Տվյալ պահին Alexa-ն շշուկով է խոսում միայն անգլերեն, սակայն հետագայում այս գործառույթը հասանելի կլինի մնացած լեզուների համար:

Կարդալ ավելին