Amazon ընկերությանը պատկանող Alexa ձայնային օգնականն արդեն կարողանում է շշուկով պատասխանել օգտատիրոջը: Պետք է ընդամենը ծրագրի կարգավորումներում միացնել համապատասխան պարամետրը:
Տվյալ պահին Alexa-ն շշուկով է խոսում միայն անգլերեն, սակայն հետագայում այս գործառույթը հասանելի կլինի մնացած լեզուների համար: