Samsung-ը ներկայացրեց 4 հիմնական տեսախցիկ ունեցող աշխարհի առաջին սմարթֆոնը

Ամսաթիվ

Samsung ընկերությունը ներկայացրեց Samsung Galaxy A9 (2018) սմարթֆոնը, որը 4 հիմնական տեսախցիկ ունեցող առաջին սմարթֆոնն է: Հիշեցնեմ, որ շաբաթներ առաջ Samsung-ը ներկայացրեց նաև 3 տեսախցիկ ունեցող Galaxy A7 (2018) սմարթֆոնը:

Galaxy A9 (2018) սմարթֆոնի 4 տեսախցիկները դասավորված են ուղղահայաց դիրքով: Տեսախցիկների այս համախումբը բաղկացած է 24ՄՊ F/1.7, 5ՄՊ F/2.2, 8ՄՊ F/2.4 և 10ՄՊ F/2.4 մոդուլներից: 


Այս տեսախցիկների շնորհիվ Galaxy A9-ում առկա են նկարելու 19 տարբեր ռեժիմներ: Սմարթֆոնի առջևում տեղադրված է 24ՄՊ F/2.0 տեսախցիկ, որն օգտագործվում է նաև սմարթֆոնը դեմքով ապաարգելափակելու համար:



Samsung Galaxy A9 (2018 սմարթֆոնն ունի 6.3 դյույմանոց FullHD+ Super AMOLED էկրան, 8 միջուկանի SoC պրոցեսոր, 6/8 ԳԲ օպերատիվ և 128ԳԲ ներքին հիշողություն: Հնարավորություն կա նաև տեղադրել մինչև 512Գբ ծավալով microSD քարտ:


Նշեմ, որ microSD քարտ տեղադրելուց չեք զրկվելու 2 SIM քարտի հնարավորությունից: Սմարթֆոնի մարտկոցը 3800 մ/Աժ է: Հասանելի են երեք գույներ՝սև, մոխրագույն և վարդագույն: Սմարթֆոնի գնի մասին հստակ տվյալներ առայժմ չկան:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն