Ներկայացվեց Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնը, որն ունի 5G կապ, 10ԳԲ ՕՀ և շարժական տեսախցիկներ

Ամսաթիվ


Xiaomi ընկերությունը ներկայացրեց Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնը, որտեղ ներդրված են մի քանի նորարարություններ: Xiaomi Mi Mix 3-ն ունի անշրջանակ 6,39 դյույմանոց Super AMOLED էկրան` 2340х1080 թողունակությամբ և 19.5:9 կողմերի հարաբերակցությամբ: Այս սմարթֆոնի մեջ տեղադրված հատուկ կոնստրուկցիայի շնորհիվ էկրանը զբաղեցնում է առջևի մասի 93,4%-ը: 



Սմարթֆոնի մեջ տեղադրված է Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր, 6/8/10 ԳԲ օպերատիվ և 128/256ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնը չունի microSD քարտի և 3.5մմ ականջակալի բնիկի հնարավորություն:



Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնի վրա բնականաբար մեծ ուշադրության են արժանացել տեսախցիկները: Առջևի 24 ՄՊ և 2 ՄՊ տեսախցիկները շարժական են և տեղադրված են հատուկ կոնստրուկցիայի մեջ:



Սմարթֆոնի հետևում տեղադրված են 12ՄՊ երկլու տեսախցիկներ: Բոլոր տեսախցիկներում տեղադրված են կատարելագործված սենսորներ՝ իդեալական լուսանկարներ ստանալու համար: Առկա է նաև Night Mode ռեժիմ, որը նախատեսված է գիշերային լուսանկարների համար: 



DxOMark-ի մասնագետներն արդեն հասցրել են փորձարկել այս նոր սմարթֆոնով նկարած լուսանկարներն ու վիդեոները: Այսպիսով, Xiaomi Mi Mix 3-ը DxOMark-ում հավաքել է 103 միավոր, ինչը հավասար է Samsung Galaxy Note9 7 HTC U12+ սմարթֆոնների միավորներին: Այս սմարթֆոններից ավելի շատ միավորներ են հավաքել iPhone Xs Max-ը (105) և uawei P20 Pro-ն (109):

Xiaomi Mi Mix 3 սմարթֆոններն ունեն Bluetooth 5.0, NFC, Wi-Fi 802.11ac (4×4 MIMO), USB-C, մատնահետքի սկաներ և կրկնակի GPS մոդուլներներ: Եվրոպական շուկայի համար հասանելի կլինեն 5G կապի հնարավորությամբ մոդելներ, որոնք կթողարկվեն 2019-ի առաջին եռամսյակում:



Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնի մարտկոցը 3200 մԱ/ժ է, որն հնարավոր է լիցքավորել ինչպե անլար, այնպես էլ լարով տարբերակներով:



Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնի վրա հայտնվել է նաև նոր ֆիզիկական կոճակ, որը նախատեսված է XiaoAI նոր ֆիրմային ձայնային օգնականը միացնելու համար: Առայժմ այս օգնականը գիտի միայն չինարեն: Առայժմ պարզ չի, թե միջազգային տարբերակներում ինչ դեր կունենա այս կոճակը:


Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնները հասանելի կլինեն երեք երանգներով՝ Jade Green, Sapphire Blue և Onyx Black: Կթողարկվի նաև Forbidden City կոչվող հատուկ մոդել, որը կունենա 10ԳԲ օպերատիվ հիշողություն և հատուկ երանգներով կորպուս:



Չինաստանում այս նոր սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի ս.թ. նոյեմբերի 1-ին: 6/128 մոդելը կարժենա $475, 8/128-ը՝ $520, 8/256-ը՝ $575, իսկ Forbidden City տարբերակը՝ $720:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն