Google-ը պաշտոնապես ներկայացրեց Pixel 3 և 3 XL սմարթֆոնները

Ամսաթիվ

Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Google Pixel 3 և Google Pixel 3 XL սմարթֆոնները, որոնք նախորդ սերնդի հետ համեմատած ստացել են ավելի մեծ OLED էկրաններ: Դա հաջողվել է ավելի բարակ շրջանակների շնորհիվ, իսկ 3 XL-ի դեպքում՝ նաև էկրանի յուրօրինակ կտրվածքի: 



Pixel 3-ի էկրանը 5.5 դյույմ է (2160×1080), իսկ XL-ինը՝ 6.3 դյույմ (2960×1440): Սմարթֆոններն աշխատում են Snapdragon 845 պրոցեսորով և 4ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Սմարթֆոնների ներքին հիշողությունը 64 կամ 128 ԳԲ է: Pixel 3-ի մարտկոցը 2915 մԱ/ժ է, իսկ XL-ինը՝ 3430 մԱ/ժ:
Չնայած վերջերս տարածված թրենդին, Google-ը շարունակում է իր սմարթֆոնների վրա տեղադրել մի մոդուլով հիմնական տեսախցիկ:



Դրա փոխարեն Google-ը երկու մոդուլով տեսախցիկ է տեղադրել սմարթֆոնների առջևի հատվածում, որը թույլ է տալիս ավելի շատ մարդ տեղավորել խմբակային սելֆիների մեջ: 



Google-ը վստահեցնում է, որ 12,2 ՄՊ հիմնական տեսախցիկն այնքան լավն է, որ դրանով հնարավոր է լուսանկարներ կատարել հայտնի ամսագրերի կազմերի համար:


Pixel սմարթֆոններում առաջին անգամ ներդրվել է նաև Qi ստանդարտով աշխատող անլար լիցքավորման մոդուլ: Google-ն առաջարկում է օգտվել սեփական արտադրության Pixel Stand անլար լիցքավորման սարքից, որը նաև կարող է ծառայել որպես սմարթֆոնի հենակ: 



Pixel Stand-ի վրա տեղադրված սմարթֆոնը մտնում է հատուկ ռեժիմի մեջ և ցուցադրում օգտակար տվյալներ (ինտերակտիվ օրացույց, լուսանկարների սլայդշոու և այլն):Բնականաբար այս սարքը վաճառվում է Google Pixel սմարթֆոններից առանձին և լիցքավորում է Qi-ով լիցքավորվող ցանկացած սմարթֆոն: Pixel Stand-ն արժի 80 դոլար:



Pixel 3 սմարթֆոնի 64ԳԲ տարբերակը վաճառվելու է 799 դոլարով, իսկ Pixel 3 XL-ը՝ 899 դոլար: 128ԳԲ տարբերակները վաճառվելու են համապատասխանաբար 899 և 999 դոլարով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն