Արհեստական բանականության կողմից գեներացված պատկերն աճուրդում վաճառվել է 432.500$-ով


Վերջերս հայտնի աճուրդներից մեկում վաճառվել է մի լուսանկար, որը գեներացվել է արհեստական բանականության շնորհիվ: Հետաքրքիրն այն է, որ այս լուսանկարը աճուրդում գնահատվում էր 7000-10000 դոլար, սակայն այն վաճառվել է 432.500 դոլարով: Գնորդը ցանկացել է անոնիմ մնալ, սակայն քննարկման առիթը ոչ թե գնորդն է, այլ հեղինակն ու վաճառողը:

Բանն այն է, որ լուսանկարը վաճառած ֆրանսիացի մի քանի ուսանողներ օգտվել են այսպես կոչված GAN տեխնոլոգիայից, որը մեքենայական ուսուցման շնորհիվ գեներացնում է պատկերներ: Երիտասարդները GitHub-ից վերցրել են բաց ծրագրային կոդ և դա փոփոխելով ստացել են այս պատկերը: 



Նրանք նշել են, որ շնորհակալ են GAN տեխնոլոգիան ստեղծողից և GitHub-ում տեղադրված կոդի հեղինակ Ռոբբի Բարրաթից:



GitHub-ում այս ծրագրային կոդը տեղադրողը Twitter-ում գրառում է կատարել, որտեղ տեղադրել է վաճառված լուսանկարն ու իր ծրագրի արդյունքները:


Նա նշել է, որ երիտասարդները պարզապես օգտագործել են իր ծրագրային կոդը և վաճառել ստացված պատկերը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն