DxOMark-ի վարկածով iPhone Xs Max-ի տեսախցիկը երկրորդ հորիզոնականում է

Ամսաթիվ

Վերջապես DxOMark-ի մասնագետները ուսումասիրեցին վերջերս թողարկված  iPhone Xs Max-ի տեսախցիկը և այն ավելացրեցին իրենց վարկանիշային ցուցակում: Այսպիսով, բազմաթիվ մասնագիտական փորձարկումների արդյունքում  iPhone Xs Max-ի տեսախցիկը հավաքել է 110 միավոր, ինչի արդյունքում այս հեռախոսը զբաղեցրել է տեսախցիկների վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:


iPhone Xs Max-ի տեսախցիկը փաստորեն զգալի տարբերվում է iPhone X-ի տեսախցիկից, որը 97 միավորով այս ցուցակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: DxOMark-ի վարկանիշային ցուցակը շարունակում է միանձնյա գլխավորել Hauwei P20 Pro սմարթֆոնը:

Նշեմ նաև, որ  iPhone Xs Max-ը 110 միավոր հավաքել է լուսանկարներ նկարելու համար, իսկ վիդեոներ նկարելու համար հավաքել է 96 միավոր:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն