Թողարկվեց Windows 10-ի հերթական մեծ թարմացումը՝ October Update 2018-ը

Ամսաթիվ


Microsoft ընկերությունը թողարկեց Windows 10-ի հերթական մեծ թարմացումը, որը կոչվում է Windows 10 October Update 2018: Այս տարբերակի հերթական համարը 1809 է։ Այն կարող եք գտնել Windows 10-ի թարմացումների կենտրոնում։



Windows 10-ի նոր թարմացման մեջ տեղ են գտել մի շարք օգտակար ֆունկցիաներ, որոնցից մի քանիսին կանդրադառնամ այս գրառման մեջ։

Cloud Clipboard-ը ինֆորմացիայի պատճենահանման ու տեղադրման նոր գործառույթ է, որը թույլ է տալիս մի սարքից պատճենահանել ինֆորմացիան և այն տեղադրել մյուս սարքում։ Հնարավորություն կա նաև տեսնել պատճենահանված տվյալների հիշողությունը Win+V կոճակների միջոցով։


Windows 10-ի taskbar-ի վրա գտնվող որոնումների դաշտում ֆայլեր որոնելիս ցուցադրվում են դրան մասին մանրամասն տվյալներ։ Հնավորություն կա նաև միանգամից ներբեռնել որոնվող ծրագրերը։ Օրինակ կարող եք որոնել WinZip ծրագիրը ու միանգամից ներբեռնել։



Windows 10-ում թարմացվել է նաև էկրանը պատճենելու գործիքը։ Այս նոր գործիքը կոչվում է Screen Sketch, որը հնարավոր է նաև բացել Prt Scr կոճակի միջոցով։



Windows 10-ում ավելացել է նաև սև գույնի File Explorer, որն ակտիվանում է Windows-ի կարգավորումներից։



Windows 10-ում հայտնված Your Phone ծրագրով կարող եք անմիջապես համակարգչի մեջ տեսնել բջջային հեռախոսի նամակները, նկարները և այլ տվյալներ։


Windows 10-ում բազմաթիվ փոփոխություններ կան նաև կարգավորումների մեջ, Microsoft Edge դիտարկչում և ներդրված հավելվածներում։ Բոլոր փոփոխությունների մասին կարող եք կարդալ այստեղ։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն