Թողարկվել է Follow JC Go խաղը, որտեղ պետք է քարտեզի վրա գտնել Հիսուսին, Մովսեսին և Աստվածաշնչի այլ հերոսների


Follow JC Go խաղում կա նաև մուլտիփլեյեր, որտեղ օգտատերերը կարող են միասին կատարել հանձնարարությունները: Հնարավորություն կա նաև շփվել այլ օգտատերերի հետ և հանդիպել իրական կյանքում: Եկեղեցիների կողքով անցնելուց խաղն առաջարկում է դադար տալ և աղոթել:

Follow JC Go խաղը հասանելի է Android և iOS համակարգերի համար: Ցավոք, այս խաղն առայժմ հասանելի է միայն իտալերենով և իսպաներենով, սակայն հետագա թարմացումներում հասանելի կլինեն նաև այլ լեզուներ: Նշվում է նաև, որ Հռոմի Պապը առաջիններից է եղել, ով փորձել ու հավանություն է տվել այս խաղին: