Պաշտոնապես ներկայացվեց 27$-անոց Xiaomi Mi Band 5 սմարթ թևնոցը
Ամսաթիվ
Xiaomi ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Mi Band 5 սմարթ թևնոցը, որի մասին ավելի վաղ համացանցում որոշ տեղեկություններ էին հայտնվել: Այսպիսով այս նոր սարքն ունի 1.1 դյույմանոց AMOLED էկրան (126×294), որի աշխատանքային հատվածը մեծացել է 20%-ով:
Էկրանի վրա հնարավոր է տեղադրել բազմատեսակ ցիֆերբլատներ, որոնց վրա ցուցադրվող ինֆորմացիան դինամիկ թարմացվում է:
Համացանցում մինչ այս տեղեկություն կար, որ այս թևնոցը կունենա SpO2 սենսոր (արյան մեջ թթվածնի հագեցվածությունը), սակայն ցավոք այդպիսի սենսոր չկա այս սարքի վրա: Փոխարենը այս թևնոցն ունի ճնշումը չափելու սենսոր (բարոմետր):
Mi Band 5 սարքերի մարտկոցը 125մԱ/ժ է, որը բավականացնում է 14 օր: Լիցքավորումը կատարվում է նոր մագնիսական լիցքավորիչով: Lիցքավորման համար այլևս կարիք չկա սարքն առանձնացնել ժապավեններից:
Սարքը պաշտպանված է ջրից 5ATM ստանդարտով, ինչը թույլ է տալիս աշխատել մինչև 50 մետրո խորության վրա:
Mi Band 5 սարքն ունի 11 սպորտային ռեժիմ (վազք, հեծանիվ, լողավազան, յոգա և այլն): Սարքը հետևում է նաև կանանց ամսական ցիկլին:
Նոր PPG սենսորի շնորհիվ այս սարքը 50%-ով ավելի ճշգրիտ է չափում սրտի աշխատանքը: Սարքը հետևում է նաև քնի տևողությանը և որակին: Mi Band 5-ով հնարավոր է կառավարել սմարթֆոնի տեսախցիկը և երաժշտությունը:
Mi Band 5-ի ստանդարտ տարբերակը ստացել է XMSH10HM սերիական համարը, իսկ NFC տարբերակը՝ XMSH11HM: Xiao Ai ձայնային օգնականը տեղադրված է միայն NFC տարբերակի վրա, որը ոչ միայն պատասխանում է հարցերին, այլև թույլ է տալիս կառավարել «խելացի տունը»:
NFC մոդուլով հնարավոր է Չինաստանում վճարումներ անել AliPay համակարգով: Եթե հաշվի առնենք, որ վերջերս Ռուսաստանի համար Mi Band 4-ով հնարավորություն տրվեց վճարումներ կատարել MasterCard-ով, ապա նմանատիպ գործառույթ կարելի է սպասել նաև այս նոր սարքից:
Xiaomi Mi Band 5 սմարթ թևնոցների վաճառքը կսկվի հունիսի 18-ից: Սովորական տարբերակը կարժենա 27 դոլար, իսկ NFC տարբերակը՝ 32: