ВКонтакте-ն թողարկել է աուդիո հաղորդագրությունները տեքստի վերածելու գործառույթ
Ամսաթիվ
Ռուսական ВКонтакте սոցիալական ցանցը թողարկել է աուդի հաղորդագրությունները տեքստի վերածելու գործառույթ, որի շնորհիվ օգտատերերը կարող են հաղորդագրությունները լսելու փոխարեն կարդալ դրանք: Անհրաժեշտ է ընդամենը սեղմել համապատասխան կոճակի վրա և արհեստական բանականությունն ավտոմատ աուդին կդարձնի տեքստ: Այս նոր ֆունկցիան արդեն հասանելի է օգտատերերի մեծ մասի համար և մոտակա շաբաթում հասանելի կլինի բոլորի համար:
Հիշեցնեմ, որ վերջերս Yandex-ը ներկայացրեց իր Մեսենջերը, որտեղ նույնպես ներդրված է նմանատիպ գործառույթ: