PlayStation 5-ի գինը սխալմամբ տեղադրվել է հայտնի օնլայն խանութի կայքում

Ամսաթիվ

Վիդեո խաղերի և խաղային կոնսոլների վաճառքով զբաղվող հայտնի play-asia կայքում սխալմամբ տեղադրվել է վերջերս ներկայացված PlayStation 5 կոնսոլի գինը: Տվյալ պահին այդ ինֆորմացիան հեռացվել է, սակայն օգտատերերը հասցրել են ֆիքսել գինը՝ 699.99$: 


Տվյալ պահին վերոնշյալ կայքում տեղադրված են նաև նոր DualSense գեյմփադերի գները՝ 79$: Հիշեցնեմ, որ Sony-ն դեռևս պաշտոնապես չի հայտնել, թե ինչքան կարժենան այս նոր կոնսոլներն ու դրա համալրող սարքերը: 


Միայն նշեմ, որ նոր PS5 խաղային կոնսոլները ունենալու են մի քանի գներ՝ կախված կոնսոլի տիպից (սկավառակով տարբերակ և թվային) և հիշողության ծավալից: Կոնսոլները վաճառքի են հանվելու այս տարվա վերջում:


Օգտատերերը հասցրել են նաև գին տեսնել Amazon-ի Ֆրանսիական կայքում, որտեղ նշված է 499.99 եվրո: Տվյալ պահին այս գինը նույնպես հանված է կայքից:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն