Armblog.net-ը 10 տարեկան է 🎉 Եկեք վերհիշենք մեր անցած ուղին

Ամսաթիվ

Armblog.net-ի հարգելի ընթերցողներ, ուրախությամբ հայտնում եմ, որ բլոգն այսօր դարձավ 10 տարեկան: 2010թ. հունիսի 10-ին բլոգում տեղադրեցի առաջին գրառումը, որը նվիրված էր իմ կողմից պատրաստված հայերեն առաջին «Ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղին»: Այն ժամանակ նույնիսկ չէի պատկերացնել, թե ինչ մասշտաբների կհասներ այս ամենը և ինչքան երկար կյանք կունենար:


Ինչևէ, ի շնորհիվ իր հավատարիմ հետևորդների, այս բլոգը շարունակում է գոյատևել: Քանի որ 10 տարին երկար ժամկետ է, թույլ տվեք մի փոքր առիթավորվել ու պատմել բլոգի հաջողությունների մասին:


Այս 10 տարիների ընթացքում բլոգը գրանցել է բազմաթիվ հաջողություններ, որոնց հիմա հետադարձ հայացքով դժվար է հավատալ: Օրինակ տարիներ առաջ, երբ հայկական տիրույթում այդքան էլ շատ չէին լրատվական և ժամանցային կայքերը, բլոգն իր այցելուների թվով գտնվում էր լավագույն տասնյակում (երբեմն նույնիսկ եռյակում): 


Միշտ աշխատել եմ իմ ընթերցողներին մատուցել այն ամենն, ինչը գտնում եմ օգտակար ու հետաքրքիր է ՏՏ տեխնոլոգիաներով հետաքրքրվողների համար: Սկզբնական շրջանում թեմայից շեղվելով բլոգում փորձել եմ հավաքել մի շարք աֆորիզմներ, ստատուսներ (չխնդաք, այն ժամանակ մոդա էր😃), անեկդոտներ, բանաստեղծություններ, որոնց հեղինակներին հնարավորության դեպքում նշել եմ: 


Նպատակը մեկ հարթակում համացանցի տարբեր անկյուններում գտնվող գրառումները հավաքելն էրԲլոգում աշխատել եմ տեղադրել նաև հետաքրքիր ու ուսուցողական վիդեոներ (օրինակ Ռուբեն Եսայանի Բացահայտումները):


Մի քանի տարի շարունակ ակտիվ էր նաև «Օրվա կադրը» բաժինը, որտեղ բլոգի այցելուներն իրենց կողմից արված հետաքրքիր ու զվարճալի նկարներն էին ուղարկում (ներքևի նկարը 2013 թվականի արխիվից է):


Հետագայում սկսեցի ավելի շատ կենտրոնանան ՏՏ ոլորտի նորությունների, իմ ստեղծած խաղերի ու հավելվածների, խաղերի ու խաղային կոնսոլների, համակարգչային հնարքների վրա: Այն ժամանակ շատ էի անդրադառնում նաև Օդնոկլասնիկի կայքում ինչ-որ հնարքներ անելուն:


Այս ընթացքում բլոգի այցելուների համար ստեղծեցի «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ մասը, Android-ի համար ArmHang խաղը, ArmRadio հավելվածը, Ֆեյսբուքի հայկական լայքերի վարկանիշային Armlikes.com կայքը և մի շարք այլ նախագծեր:


Այս 10 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ փորձեր են արվել կրկնօրինակ բլոգի թե դիզայնը, թե գրառումները, թե անվանումը: Եղել են նաև բլոգի հաջողությանը նախանձող ու «մուռ պահողներ» 😃:


Ստացել եմ բազմաթիվ նամակներ թե դրական բովանդակությամբ, թե բացասական, թե զավեշտալի: Որոշ գրառումներ գրվել են ի շնորհիվ այդ նամակների:

Բազմաթիվ անգամ փորձել են նաև հարձակումներ անել կայքի վրա (չնայած մեծ մասը զավեշտալի ու չակերտավոր հարձակումների փորձեր են եղել):


Տվյալ պահին էլ Ֆեյսբուքում կգտնեք բազմաթիվ էջեր ու խմբեր, որոնք պարունակում են Արմբլոգ բառը: Սակայն ինչպես ասում են՝ իրական Արմբլոգն ավելի մեծ է, քան կեղծ Արմբլոգների հեղինակների տարիքները 😃 (Ադրբեջանից մի քանի տարի ենք փոքր):


Տարիներ առաջ անդրադառնում էի համացանցում ակտուլա զվարճալի ու հետքրքիր թեմաների (օրինակ մարսագնաց Արթուի մասին), քանի որ այն ժամանակ Ֆեյսբուքն այդքան էլ ակտիվ չէր և տեղեկատվության պակաս էր զգացվում:


Թողարկել եմ ArmblogTV ծրագրի 5 տարբերակներ, որոնցով հնարավոր էր դիտել հայկական ու արտասահմանյան հեռուստաալիքները, դիտել ֆիլմեր, մուլտֆիլմեր և ինչու չէ նաև խաղալ: Այժմ հասկանալի պատճառներով այս ծրագիրն այդքան էլ ակտուալ չի ու չթարմացնելու հետևանքով գրեթե չի աշխատում:


Համոզված եմ, որ բազմաթիվ օգտատերեր հետևում են բլոգին սկսած 2010 թվականից (կամ մի փոքր ավելի ուշ): Իսկ բլոգի նոր հետևորդներին ուզում եմ հայտնել, որ այս 10 տարիների ընթացքում բլոգում կատարվել է ավելի քան 3700 գրառում, որոնց մեծ մասը չեք գտնի հայակական տիրույթի այլ կայքերում:


Բլոգի գրառումները դիտվել են ավելի քան 52 միլիոն անգամ: Մոտ 1.300.000 դիտում է ունեցել «Ո՞ր կայքերում փնտրել աշխատանք» գրառումը, որտեղ հավաքված են Հայաստանում աշխատանք փնտրելու կայքերի հասցեները:


Արմբլոգն իր ուրույն դիրքն ունի նաև Google որոնողական համակարգում: Տվյալ պահին օրական նվազագույնը Արմբլոգի 1000 էջադիտում է գրանցվում հայ օգտատերերի կողմից Google-ում ինչ-որ բան որոնելու դեպքում: 


Սա շատ կարևոր ցուցանիշ է ինձ համար, քանի որ հազարավոր մարդիկ իրոք գտնում են այն ինչ իրականում փնտրում են հայկական տիրույթում: Բազմաթիվ որոնողական բառերով Արմբլոգը տվյալ պահին Google-ում ցուցադրվում է առաջին հորիզոնականում:


Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բլոգի թե հին, թե նոր հետևորդներին: Սա մեր բոլորի հաջողությունն է: Այս 10 տարիների ընթացքում շատերն են ցանկացել գնել բլոգը, շատերն են հարցրել, թե ինչքան կտևի և ինչ նպատակներ կան բլոգի հետ կապված: Սակայն թե այն ժամանակ, թե հիմա հստակ ոչ մի հստակ բան չկա: Կփորձեմ հնարավորինս օգտակար լինել ու երկարացնել այս նախագծի կյանքը:


Ինչպես արդեն հասկացել եք կամ հասկացաք, որ Արմբլոգը միայն այս կայքը չի, այն իր մեջ ներառում է մի շարք բջջային հավելվածներ, ծրագրեր, կայքեր, նախագծեր, որոնք բացառապես անվճար են:


Վերջում ևս մեկ անգամ նշեմ բոլոր այն պաշտոնական էջերն ու հավելվածները, որոնք կապված են Արմբլոգի հետ.

Պաշտոնական էջեր
Բլոգի էջը Ֆեյսբուքում (այցելել)
Իմ Ֆեյսբուքի պրոֆիլը (այցելել)
Իմ թվիթերի էջը (այցելել)
Բլոգի խումբը Օդնոկլասնիկում (այցելել)
Բլոգի ալիքը Յութուբում (այցելել)
Բլոգի ալիքը Տելեգրամում (այցելել)

Հավելվածներ
Google Chrome-ի համար (տեղադրել)
Google Chrome-ի համար (տեղադրել)
Android-ի համար (տեղադրել)
iOS-ի համար (տեղադրել)
Facebook հավելված (բացել)

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն