JBL-ը թողարկել է «Алиса» ձայնային օգնականով սմարթ դինամիկներ

Ամսաթիվ

Ռուսական Яндекс ընկերության «Алиса» ձայնային օգնականը հասանելի է դարձել JBL սմարթ դինամիկների համար: Տվյալ պահին այն հասանելի է անշարժ JBL Link Music և շարժական JBL Link Portable դինամիկների համար: 


Երկու դինամիկներն էլ ունեն 20Վտ հզորություն և տարածում են ձայնը 360 աստիճան: Դինամիկները աշխատում են Bluetooth տեխնոլոգիայով և դրանց հնարավոր է կառավարել ձայնի միջոցով:


Օրինակ կարող եք խնդրել Алиса-ին միացնել երաժշտություն Яндекс.Музыки ծառայությունում: Алиса-ով հնարավոր է նաև կառավարել «խելացի տուն» համակարգը:



JBL Link Music-ը սև գույնի է, իսկ JBL Link Portable դինամիկը հասանելի է 6 գույներով: Վերջինս պաշտպանված է ջրից IPX7 ստանդարտով: Այս դինամիկը մարտկոցն աշխատում է 8 ժամ:


Նոր սմարթ դինամիկներն արդեն հնարավոր է գնել ռուսական մի շարք օնլայն խանութներից: BL Link Music դինամիկն արժի 8590 ռուբլի, իսկ JBL Link Portable-ը՝ 11990:


Հիշեցնեմ, որ «Алиса» ձայնային օգնականը տեղադրված է նաև «Яндекс.Станция», «Яндекс.Станция Мини» և Яндекс-ի գործընկեր սարքերում (Irbis A и Dexp Smartbox):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն