Երկու նոր մատչելի սմարթֆոններ Xiaomi-ից՝ Redmi 9A և Redmi 9C


Xiaomi ընկերությունը ներկայացրեց երկու նոր բյուջետային սմարթֆոններ՝ Redmi 9A և Redmi 9C: Սրանք հանդիսանում են Redmi շարքի ամենաէժան սմարթֆոնները: 



Սմարթֆոններն աշխատում են բոլորովին նոր MediaTek Helio G35 և Helio G25 պրոցեսորներով, որոնք հանդիսանում են խաղային չիպեր:



Հեռախոսներն ունեն 6.53 դյույմանոց HD+ IPS էկրան, 5000 մԱ/ժ մարտկոց, 2ԳԲ օպերատիվ և 32ԳԲ ներքին հիշողություն:

Redmi 9A սմարթֆոնն ունի մեկ մոդուլանի 13ՄՊ տեսախցիկ, իսկ ահա 9C մոդելի տեսախցիկ ունի 3 մոդուլ՝ 13, 5 և 2 ՄՊ: Բացի այդ, Redmi 9C սմարթֆոնը հետևի կողմում ունի նաև մատնահետքի սկաներ: Հեռախոսների առջևի տեսախցիկը 5ՄՊ է:


Երկու սմարթֆոններն էլ ոնեն 4G VoLTE, Wi-Fi 802.11 b/g/n և Bluetooth 5.0 մոդուլներ: Առկա են նաև ինֆրակարմիր պորտ և 3.5մմ բնիկ: Հեռախոսներն աշխատում են MIUI 11-ով (Android 10):


Սկզբնական շրջանում հեռախոսները հասանելի են Մալազիայի շուկայի համար: Redmi 9A հեռախոսը կվաճառվի 84$-ով, իսկ Redmi 9C-ն՝ 100$-ով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն