Անվճար դարձած խաղեր: HITMAN Absolution (PC), Call of Duty Modern Warfare (PS+) և այլն

Ամսաթիվ

Տվյալ պահին Gog.com կայքն անվճար նվիրում է հայտնի HITMAN Absolution համակարգչային խաղը: Խաղը ներբեռնելու համար բացեք այս կայքը և սեղմեք Go to Giveway կոճակի վրա: Այնուհետև բացված կայքում սքրոլ արեք ներքև և ավելացրեք HITMAN խաղը Ձեր գրադարանում: Հետագայում խաղը կարող եք ներբեռնել և խաղալ GOG Galaxy ծրագրով:



HITMAN 2 խաղն էլ իր հերթին ժամանակավոր անվճար է այս հանգստյան օրերին PS4 խաղային կոնսոլի PS+ բաժանորդների համար:



PS+ բաժանորդները կարող են նաև այս հանգստյան օրերին անվճար խաղալ Call of Duty Modern Warfare խաղի մուլտիփլեյեր ռեժիմը: Ժամանակավոր անվճար ռեժիմն հասանելի է Call of duty Warzone խաղի մեջ:



itch.io կայքում տվյալ պահին PC համակարգիչների համար անվճար հասանելի է 0°N 0°W by colorfiction խաղը, իսկ Humble Bundle-ը նվիրում է Snake Pass խաղի Steam-ի ակտիվացման կոդ:



Տվյալ պահին Epic Games-ում նույնպես կան անվճար խաղեր, որոնց անդրադարձել եմ նախորդ գրառումներից մեկում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն