Twitter-ում հայտնվել է աուդիո թվիթներ ավելացնելու հնարավորություն

Ամսաթիվ

Twitter միկրոբլոգում ավելացել է նոր գործառույթը, որը թույլ է տալիս ձայնագրել Ձեր ձայնը և այն միանգամից տեղադրել թվիթի մեջ: Այս գործառույթն առայժմ հասանելի է քիչ թվով մարդկանց համար, սակայն մոտակա շաբաթներում այն հասանելի կլինի բոլորի համար: 


Աուդիո թվիթի առավելագույն տևողությունը 140 վայրկյան է, սակայն կարող եք շարունակել խոսել և ավտոմատ կստեղծվեն շղթայական աուդիո թվիթներ: 


Աուդիո թվիթը հետևորդների հոսքի վրա ցուցադրվում որպես վիդեոհոլովակ, որտեղ ցուցադրվում է Ձեր լուսանկարը: iOS տարբերակում հնարավոր է նաև շարունակել սքրոլ անել հոսքը և լսել թվիթը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն