Անվճար դարձած խաղեր: Assassin's Creed Origins, Dead by Daylight, Pathway, Adam Wolfe և այլն

Ամսաթիվ

Epic Games-ն այս պահին անվճար նվիրում է The Escapists 2 և Pathway խաղերը, որոնք կարող եք ավելացնել Ձեր խաղերի գրադարանում և հետագայում անվճար խաղալ: 


Unisoft-ի Uplay ծրագրում ս.թ. հունիսի 19-ից մինչև 22-ը ներառյալ անվճար է կարող եք խաղալ Assassin's Creed Origins խաղը:


Gog.com-ը անվճար նվիրում է The Witcher 3: Wild Hunt խաղի PC տարբերակը բոլոր այն օգատերերին, ովքեր այս խաղը նախկինում ձեռք են բերել խաղային կոնսոլների համար կամ PC տարբերակի այլ համակարգերում: Խաղը անվճար հնարավոր է ներբեռնել GOG Galaxy 2.0 ծրագրով:


Gog.com-ը անվճար նվիրում է նաև Eye of the Beholder Trilogy խաղերի հավաքածուն, որն իր մեջ ներառում է երեք խաղ:


Indiegala կայքում տվյալ պահին անվճար են Adam Wolfe (Complete Edition)Naval WarfareTheatre of War 2Waste Walkers DeliveranceWaste Walkers Subsistence և Airport Madness խաղերը:


Steam մեկնարկել է Steam Game Festivel Summer Edition միջոցառումը, ինչի շրջանակում կարող եք խաղալ հարյուրավոր խաղերի դեմո տարբերակներ, որոնք դեռևս չեն թողարկվել: Միջոցառումն ավարտվելու է հունիսի 22-ին:


Steam-ում մինչև հունիսի 22-ը կարող եք անվճար խաղալ նաև հայտնի Dead by Daylight խաղը:



iOS համակարգերի համար տվյալ պահին անվճար են Pin Pull և Stack Blocks 3D գլուխկոտրուկները:


Android համակարգերի համար տվյալ պահին անվճար են Sentinels of the Multiverse և The Enchanted Worlds խաղերը:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն