Հնդկաստանում արգելափակվել են TikTok, WeChat և չինական 57 հավելվածներ


Հնդկաստանի իշխանությունները արգելափակել են մի շարք չինական հավելածներ, որոնց մեջ են նաև հայտնի TikTok, WeChat, Weibo, UC Browser և այլ հավելվածները: Նշվում է, որ սա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով: 


Հիշեցնեմ, որ TikTok հավելվածը մշտապես հայտնվում է անվտանգության մասնագետների ուշադրության տակ, քանի որ կասկածվում է գաղտնի տվյալների հավաքագրման մեջ: Վերջերս iOS 14-ի օգտատերերը նկատել էին, որ համակարգն անդադար զգուշացնում է, որ TikTok-ը կարդում է պատճենահանման բուֆերը: Բացի այդ, այս որոշումը կարող է կապ ունենալ շաբաթներ առաջ Հնդկաստանի և Չինաստանի սահմանին տեղի ունեցած լարվածության հետ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն